ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«10» մարտի 2021 թվական N 9-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի Մարզի Նալբանդյան Համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 37-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելված 1-ի։
2. Հաստատել համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 3284,7 հազար դրամ, որից վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 2149,1 հազար դրամ, և ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 1135,6 հազար դրամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ավագանու անդամներ՝ |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
1. Ա. Ասլանյան | |||
2. Հ. Մանուկյան | |||
3. Ա. Թովմասյան | |||
4. Թ. Դավթյան | |||
5. Հ. Ղազարյան |
|||
6. Մ. Պետրոսյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Գ. ՄԿՐՏՉՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 ապրիլի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|