ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2017 թվականի |
թիվ 78 |
քաղ. Մոսկվա |
ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՐԱԿԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ԳՐԱՆՑՄԱՆ ԴՈՍՅԵԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՍՔՈՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 46 որոշմամբ հաստատված՝ Բժշկական արտադրատեսակների գրանցման և դրանց անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության կանոններին (այսուհետ՝ Գրանցման կանոններ) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Բժշկական արտադրատեսակների գրանցման և դրանց անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության իրականացման ժամանակ ներկայացվող՝ գրանցման դոսյեի էլեկտրոնային տեսքով դիմումներին և փաստաթղթերին ներկայացվող պահանջները (այսուհետ՝ Պահանջներ)։
2. Սահմանել, որ Պահանջներով նախատեսված՝ էլեկտրոնային տեսքով փաստաթղթերի կառուցվածքների տեխնիկական սխեմաների մշակումը և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) պաշտոնական կայքում հրապարակված՝ էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրում դրանց զետեղման ապահովումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն դեպարտամենտի կողմից, որի իրավասության շրջանակներում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների համակարգումը:
3. Սահմանել, որ Գրանցման կանոնների համաձայն ընթացակարգերի կատարման ժամանակ Միության անդամ պետություններում էլեկտրոնային եղանակով փոխգործակցություն իրականացնելիս կիրառվում են Պահանջներով նախատեսված՝ էլեկտրոնային տեսքով փաստաթղթերը՝ էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրում պարունակվող՝ այդպիսի փաստաթղթերի կառուցվածքների տեխնիկական սխեմաներին համապատասխան։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
(հավելվածը խմբ. ԵՏՀԿ 28.02.23 թիվ 20)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.02.2023, թիվ 20 | 01.04.2023, թիվ 78 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|