Գլխավոր տեղեկություն
Համար
N 5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2021
Ընդունող մարմին
Ագարակ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
19.01.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
19.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

 

ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 5

 

ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 20-րդ կետերով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխի 14-րդ հոդվածի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 7-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է

1/ Ագարակ համայնքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար համայնքում աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար ամսական աղբահանության դրույքաչափը սահմանել 150 /մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:

2/ Առևտրի /այդ թվում շուկաների/ հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայությունների համար կնքել պայմանագրի 1 քառ մետրի համար 50 /հիսուն/ ՀՀ դրամ:

3/ Արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների համար կնքել պայմանագիր 1 քառ մետրի համար 5 /հինգ/ ՀՀ դրամ

4/ Կրթական, մշակութային, առողջապահության շինությունների համար կնքել պայմանագիր 1 քառ մետրի համար 3 /երեք/ ՀՀ դրամ:

5/ Ագարակ համայնքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական խմելաջրի տեղական վճար  սահմանել 200 /երկու հարյուր/ ՀՀ դրամ:

6/ Ագարակ համայնքում համայնքային սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու դեպքում սահմանել հետևյալ վճարները

1. Մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունին-100 /մեկ հարյուր/ ՀՀ դրամ

2. Մեկ գլուխ խոզին-100 /մեկ հարյուր/ ՀՀ դրամ

3. Մեկ թև թռչունին-50 /հիսուն/ ՀՀ դրամ

 

Կողմ-6
 

Դեմ-0
 

Ձեռնպահ-0
 

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԱԿՈԲ
 

   

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԷԴԻԿ
 

   

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԶՈՀՐԱԲ
 

   

ՂԱԶԱԽԵՑՅԱՆ ԺՈՐԱ
 

   

ՄԻՆԱՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ
 

   

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՎԱԶԳԵՆ

   

 

Համայնքի ղեկավար`

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2021 թվական: