ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 688-Ա
«ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հունաստանի Հանրապետության անհատ բարերար Լարոիս Էլեֆթերիոսի կողմից «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության հասցեով ուղարկված բժշկական պարագաների (3 տեղ, 40 կգ ընդհանուր քաշով, 627 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
10.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 688-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի արժեքը (եվրո) |
Ընդհանուր գումարը (եվրո) |
1. |
Բերան-ըմպանային օդուղիներ |
հատ |
1 |
1 |
1 |
2. |
Քիթ-ըմպանային օդուղիներ |
հատ |
7 |
2 |
14 |
3. |
Ամբու պարկ |
հատ |
9 |
1.5 |
13.5 |
4. |
Օդուղիներ |
հատ |
9 |
1 |
9 |
5. |
Թթվածնային դիմակ |
հատ |
1 |
0.5 |
0.5 |
6. |
Կապնոգրաֆ |
հատ |
13 |
1 |
13 |
7. |
Արտածծման կատետր |
հատ |
1 |
0.5 |
0.5 |
8. |
Ներերակային կատետր |
հատ |
53 |
1 |
53 |
9. |
Ներարկիչներ |
հատ |
41 |
1 |
41 |
10. |
Ներոսկրային ներարկիչ |
հատ |
1 |
80 |
80 |
11. |
Ներոսկրային ներարկչի ասեղ |
հատ |
5 |
2 |
10 |
12. |
Գրիչ լապտեր |
հատ |
1 |
4.5 |
4.5 |
13. |
ՍԹՎ մանիկին |
հատ |
2 |
120 |
240 |
14. |
Լարինգոսկոպներ շեղբերով և փոխարինող լամպեր |
հատ |
48 |
3 |
144 |
15. |
Դիմակներ բերանից բերան շնչառության համար |
հատ |
10 |
0.3 |
3 |
Ընդհանուր |
627 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
10.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |