Գլխավոր տեղեկություն
Համար
N 433
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.11.1999-08.09.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.24/28.1 ՀՀՊՏ 23.09.97./21
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.09.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.09.2001

041.0433.10.09.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի1997 թ. N 433

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՈՒ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով`

1. (կետն ուժը կորցրել է 17.08.98 N 492)

2. Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքների իրականացման համար պետական պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովին ներկայացնել`

ա) մինչև 1999 թվականի դեկտեմբերի 25-ը` Հայաստանի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզը` նշելով մարզերի և Երևան քաղաքի սահմանները.

բ) մինչև 2000 թվականի մայիսի 25-ը` բնակավայրերի (համայնքների) սահմանների նկարագիրը` դրանք տեղանշելով 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզների վրա:

(3-րդ կետը փոփ. 14.04.98 N 175, 17.08.98 N 492, խմբ. 18.11.99 N 704)

4. Կառավարական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը` ըստ անհրաժեշտության ընդգրկելով շահագրգիռ մարզպետարանների ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

(4-րդ կետը փոփ. 14.04.98 N 175, 17.08.98 N 492, խմբ. 18.11.99 N 704)

5. Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքների իրականացման ֆինանսավորումը կատարել Հայաստանի Հանրապետության 1998, 1999, 2000 թվականների պետական բյուջեներից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

 (5-րդ կետը փոփ. 18.11.99 N 704)

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքների կազմակերպման մասին» N 123 և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 10-ի N 123 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 27 որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ.
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի n 433 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Զ Մ

 

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Խ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ս. Բալոյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Կ. Միքայելյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ս. Թովմասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ
Վ. Տերտերյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ
Հ. Կարապետյան - Արագածոտնի մարզպետ
Հ. Աբրահամյան - Արարատի մարզպետ
Ա. Հերոյան - Արմավիրի մարզպետ
Վ. Հակոբյան - Գեղարքունիքի մարզպետ
Հ. Քոչինյան - Լոռու մարզպետ
Ս. Ստեփանյան - Կոտայքի մարզպետ
Ֆ. Փիրումյան - Շիրակի մարզպետ
Ռ. Նավասարդյան - Սյունիքի մարզպետ
Պ. Մանուկյան - Վայոց ձորի մարզպետ
Ա. Ղուլարյան - Տավուշի մարզպետ
Հ Վարդանյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի տնօրեն
Ֆ. Ղազարյան - «Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ
Գ. Ավետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության ԳՀՆԻ» ՊՓԲԸ-ի տնօրենի տեղակալ
Կ. Ամյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

 

(կազմը խմբ. 18.11.99 N 704)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.09.2001, N 667 13.09.2001, N 433
15.08.2000, N 533 08.09.2000, N 433
18.11.1999, N 704 29.11.1999, N 433
17.08.1998, N 492 13.09.1998, N 433
14.04.1998, N 175 10.05.1998, N 433
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան