Գլխավոր տեղեկություն
Համար
N 1613-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 22.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2023 թվականի N 1613-Ն

 

ՈՐՊԵՍ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել որպես վճարման ապահովում տրամադրված դրամական միջոցների հաշվին մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների՝ մաքսային մարմինների կողմից գանձման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

22.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1613-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՈՐՊԵՍ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԱՆՁՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային մարմինների կողմից «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին (այսուհետ՝ օրենսգիրք) և «Մաքսային կարգավորման մասին» օրենքին (այսուհետ՝ օրենք) համապատասխան՝ որպես վճարման ապահովում տրամադրված դրամական միջոցների (այսուհետ՝ դրամական միջոցներ) հաշվին մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գանձման հետ կապված հարաբերությունները։

2. Մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների վճարման համար օրենսգրքով, օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված ժամկետներում հայտարարատուի կամ հայտարարատուի հետ համապարտ պարտավորություն կրող անձի կամ դրամական միջոցների ներդրման եղանակով պարտավորությունների կատարման ապահովում տրամադրած անձի կողմից այդպիսի վճարների՝ օրենսգրքով կամ օրենքով սահմանված ժամկետներում չվճարման դեպքում այդպիսի ժամկետների ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինն իրականացնում է դրամական միջոցների գանձում:

3. Սույն կարգի 2-րդ կետին համապատասխան դրամական միջոցների գանձումն իրականացվում է առանց օրենքի 58-րդ հոդվածով նախատեսված ծանուցագրի ներկայացման:

4. Դրամական միջոցների գանձման վերաբերյալ մաքսային մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված ժամկետներում կայացնում է որոշում՝ սույն կարգին կից ձևին համապատասխան:

5. Սույն կարգի 2-րդ կետում նշված ժամկետներում դրամական միջոցների գանձմանը զուգահեռ մաքսային մարմնի կողմից դրամական միջոցների գանձման վերաբերյալ ընդունված որոշումը մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով, իսկ մինչև նշված համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով, ուղարկվում է հայտարարատուին կամ հայտարարատուի հետ համապարտ պարտավորություն կրող անձին կամ դրամական միջոցների ներդրման եղանակով պարտավորությունների կատարման ապահովում տրամադրած անձին:

6. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան կայացված որոշումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

1) որոշումը կայացրած մաքսային մարմնի վերաբերյալ տեղեկատվություն.

2) հայտարարատուի կամ հայտարարատուի հետ համապարտ պարտավորություն կրող անձի կամ դրամական միջոցների ներդրման եղանակով պարտավորությունների կատարման ապահովում տրամադրած անձի վերաբերյալ տեղեկություններ.

3) մաքսային հայտարարագրի կամ այլ մաքսային փաստաթղթի գրանցման համարը, որոնց համաձայն հաշվարկված պարտավորությունների առնչությամբ կայացվել է դրամական միջոցների գանձման որոշումը.

4) մաքսային վճարների կամ մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների տեսակը, դրանց գծով տույժերն ու տոկոսները.

5) մաքսային վճարի կամ մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարի չափը.

6) մաքսային վճարի կամ մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետի ավարտի օրը.

7) դրամական միջոցների գանձման արդյունքում առկա մնացորդային պարտավորությունների չափը (առկայության դեպքում).

8) դրամական միջոցներ ներդրած անձին տրամադրված անդորրագրի համարը:

7. Սույն կարգին համապատասխան գանձված դրամական միջոցներն ուղղվում են համապատասխան վճարների համար նախատեսված գանձապետական հաշիվներ:

8. Այն դեպքում, երբ դրամական միջոցների գանձումից հետո առկա են լինում սահմանված ժամկետներում չվճարված մաքսատուրքերի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գծով չմարված պարտավորություններ, ապա այդպիսի պարտավորությունների գանձումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Սույն կարգին համապատասխան դրամական միջոցների գանձումից հետո մաքսային մարմնի կողմից դրամական միջոցների գանձման վերաբերյալ որոշման հետ մեկտեղ, որպես պարտավորությունների կատարման ապահովում՝ տրամադրված դրամական միջոցների մնացորդի առկայության դեպքում, այդպիսի մնացորդային չափի վերաբերյալ սույն կարգի 5-րդ կետում նշված անձին ուղարկվում է ծանուցում:

 

Ձև

 

ՈՐՈՇՈՒՄ N «_____________________ »/

«_________ »/

«________________ »

         (մաքսային մարմնի ծածկագիրը)

(ամսաթիվը)

 (գրանցման համարը)

 

ՈՐՊԵՍ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հայտարարատուի կամ հայտարարատուի հետ համապարտ պարտավորություն կրող անձի կամ դրամական միջոցների ներդրման եղանակով պարտավորությունների կատարման ապահովում տրամադրած անձի անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, առկայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը

______________________________________________________________________________________

 

2. Մաքսային հայտարարագրերի կամ այլ մաքսային փաստաթղթերի գրանցման համարները, որոնց համաձայն հաշվարկված պարտավորությունների առնչությամբ կայացվել է դրամական միջոցների գանձման վերաբերյալ որոշումը

______________________________________________________________________________________

 

NN

ը/կ

Մաքսային

վճարների կամ

մաքսային

մարմիններին

վճարման

ենթակա այլ

վճարների

տեսակը,

դրանց գծով

տույժերը,

տոկոսները

Մաքսային

վճարի կամ

մաքսային

մարմիններին

վճարման

ենթակա այլ

վճարի, տույժի,

տոկոսների

չափը

(դրամ)

Մաքսային վճարի կամ

մաքսային մարմիններին

վճարման ենթակա այլ

վճարի վճարման համար

օրենսդրությամբ

սահմանված

ժամկետի

ավարտի օրը

Դրամական

միջոցների

գանձման

արդյունքում առկա

մնացորդային պարտավորության

չափը

(առկայության

դեպքում)

Դրամական միջոցներ ներդրած անձին տրամադրված անդորրագրի համարը

1.

         

2.

         

         

 

Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝

 

_______________________________

(անունը, ազգանունը)

_______________________________

(ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2023 թվական: