Գլխավոր տեղեկություն
Համար
N 93
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.05.1993-02.02.1994)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.02.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
07.02.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 փետրվարի 1992 թվականի N 93
քաղ. Երևան

 

ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ազատ գների պայմաններում, մինչև այդ հարցերի օրենսդրական վերջնական կարգավորումը, առևտրի ոլորտում ապրանքների իրացման և հարկային կարգապահության ապահովման նպատակով սահմանել առևտրի կազմակերպման հետևյալ ժամանակավոր կարգը`

ա/ մանրածախ առևտրի ցանցում ապրանքների գների սահմանման իրավունքը վերապահվում է միայն իրավաբանական անձ հանդիսացող առևտրական ձեռնարկություններին

 իրավաբանական անձ չհանդիսացող առևտրական ձեռնարկություններում ապրանքների գները սահմանում են համապատասխան վերադաս կազմակերպությունները.

բ/ յուրաքանչյուր առևտրական ձեռնարկություն /անկախ սեփականության ձևից / պարտավոր է ապրանքների ձեռքբերումը ձևակերպել համապատասխան հաշիվ-ապրանքագրերով և այլ փաստաթղթերով, որոնցում պարտադիր կարգով պետք է նշվեն`

ձեռքբերված ապրանքի քանակը.

ձեռքբերման գինը, ամսաթիվը, աղբյուրը.  

գ/ առևտրական ձեռնարկություններն ապրանքի իրացման հաշվառում կատարելու նպատակով պարտավոր են վարել Հայաստանի Հանրապետության պետական հարկային տեսչության կողմից հաստատված և համարակալված խիստ հաշվառման ձևեր.

դ/ առևտրական ձեռնարկություններում բոլոր ապրանքները պետք է պիտակավորվեն: Նշված ապարատների բացակայության դեպքում, գնորդի առաջին իսկ պահանջով, առևտրական ձեռնարկությունը պարտավոր է նրան տալ իրացված ապրանքի  ձեռքով լրացված համապատասխան կտրոն-չեկ:

(1-ին կետը փոփ. 23.05.93 N 255)

2. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը` սույն որոշմամբ սահմանված առևտրի կազմակերպման ժամանակավոր կարգի իրականացման նպատակով`

ա) կազմակերպել Հայաստանի Հանրապետության պետական հարկային տեսչության կողմից հաստատված ու համարակալված խիստ հաշվառման ձևերի, հայտարարություն-գնացուցակների, ապրանքների պիտակների և կտրոն-չեկերի տպագրումը և մինչև 1992 թվականի ապրիլի 15-ը դրանցով առևտրական ձեռնարկությունների ապահովումը:

Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` այդ նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը հատկացնել պահանջվող քանակությամբ տպագրական թուղթ.

բ) միջոցներ ձեռնարկել դրամարկղային հաշվիչ ապարատների ձեռքբերման և դրանցով հանրապետության մանրածախ առևտրի ամբողջ ցանցի ապահովման համար:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության  նախարարությանը` առևտրի նախարարության և Հայկոոպի վարչության հետ համատեղ, քննության առնել 1992 թվականին իր համակարգի ձեռնարկություններում առևտրի ժամանակակից պահանջներին համապատասխանող դրամարկղային հաշվիչ ապարատների արտադրություն կազմակերպելու հարցը և մինչև 1992 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

4. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչության հետ համատեղ, մշակել առևտրական կազմակերպություններում ազատ գների պայմաններում ստացվող շահույթի վերահսկման կարգ և որպես հրահանգ իջեցնել տեղերը:

5. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել հաստատագրված գներով իրացվող կարևորագույն սննդամթերքների վաճառքի կանոնակարգման վերաբերյալ առաջարկություններ, մշակելով դրանց նորմավորման և բաշխման մեխանիզմները:

6. Սահմանել, որ հանրապետության պետական ձեռնարկություններում արտադրվող` հաստատագրված մանրածախ գներ ունեցող բոլոր ապրանքատեսակների վաճառքը առևտրական ձեռնարկություններում /անկախ սեփականության ձևից /  թույլատրվում է միայն պետության կողմից սահմանված գներով: 

7. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, Հայկոոպի վարչությանը, ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բանկին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առևտրական ձեռնարկություններին (խանութներին) իրավաբանական անձի իրավունքով օժտելու մասին առաջարկություններ:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` կառավարության տնտեսական բարեփոխումների վարչության հետ համատեղ, 10-օրյա ժամկետում քննության առնել ստացված առաջարկությունները և ներկայացնել կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

8. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տնտեսական բարեփոխումների վարչությանը ներկայացնել մեծածախ և մանրամեծածախ առևտրական կազմակերպությունների սեփականաշնորհման և կարգավիճակի վերաբերյալ առաջարկություններ:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ