Գլխավոր տեղեկություն
Համար
N 1387-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 17.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2023 թվականի N 1387-Ն

 

ԱՆՁԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՐՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 206-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝ անձանց արտաքին տնտեսական գործունեությանը վերաբերող՝ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ բանկային հաշիվների առկայության և հաշվեհամարների, ինչպես նաև դրամական հոսքերի վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու նպատակով մաքսային մարմինների կողմից բանկերին կատարվող հարցման ձևը և փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցված կարգով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 17-ի N 1387-Ն որոշման

 

Ձև

 

Հ Ա Ր Ց ՈՒ Մ

 

ԱՆՁԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ մաքսային ստուգում իրականացնող ստորաբաժանման անվանումը՝

_______________________________________________________________________________________

 

2․

Բանկի անվանումը, հասցեն՝

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

3․

Մաքսային ստուգման ենթարկվող իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

4․

Ստուգվող անձի բանկային հաշիվների առկայության վերաբերյալ տեղեկատվություն՝

«___»____________ 20   թ․ - «___»____________ 20   թ․ ժամանակահատվածի համար, որը

չի կարող տարբերվել մաքսային ստուգմամբ ընտրված ժամանակահատվածից՝

_______________________________________________________________________________________

5․

Ստուգվող անձի՝ սույն հարցման 4-րդ կետում նշված հաշվի դրամական հոսքերի վերաբերյալ վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են բանկային հաշիվներում առկա մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն հետևյալ ժամանակահատվածների համար՝

1) _____________________________________________________________________________________

(հաշվի համարը)

«___»____________ 20   թ․ - «___»____________ 20   թ․ ժամանակահատվածի համար

2) _____________________________________________________________________________________

(հաշվի համարը)

«___»____________ 20   թ․ - «___»____________ 20   թ․ ժամանակահատվածի համար

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

6․

Սույն հարցման 5-րդ կետում նշված հաշիվների վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք միայն հաստատում (հավաստում) են գործարքների կատարումը և (կամ) տեղեկատվություն են պարունակում կատարված գործարքների վերաբերյալ, առկայության դեպքում՝ նաև դրանց համար հիմք հանդիսացող, առնչվող

փաստաթղթեր՝ Ներմուծեք նկարագրությունը_22979

_______________________________________________________________________________________

(հայցվող գործարքի ամսաթիվ, համար, այլ տեղեկություններ)

7․

Ստուգվող անձի՝ տվյալ բանկում առկա և սույն հարցման 5-րդ կետում նշված հաշիվներից տարբերվող հաշիվների դրամական հոսքերի վերաբերյալ վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են բանկային հաշիվներում առկա մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն հետևյալ ժամանակահատվածների համար՝

1) «___»____________ 20   թ․ - «___»____________ 20   թ․

2) «___»____________ 20   թ․ - «___»____________ 20   թ․

8․

Սույն հարցման 7-րդ կետում նշված հաշիվների վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք միայն հաստատում (հավաստում) են գործարքների կատարումը և (կամ) տեղեկատվություն են պարունակում կատարված գործարքների վերաբերյալ, առկայության դեպքում՝ նաև դրանց համար հիմք հանդիսացող, առնչվող

փաստաթղթեր՝ Ներմուծեք նկարագրությունը_22979

_______________________________________________________________________________________

(հայցվող գործարքի ամսաթիվ, համար, այլ տեղեկություններ)

9․

Մաքսային ստուգման ենթարկվող ֆիզիկական անձի հաշվի, այդ թվում՝ քարտային հաշիվների առկայության վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև դրամական հոսքերի վերաբերյալ վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են բանկային հաշիվներում առկա մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն՝ հետևյալ ժամանակահատվածների համար՝

1) «___»____________ 20   թ․ - «___»____________ 20   թ․

2) «___»____________ 20   թ․ - «___»____________ 20   թ․

10․

Սույն հարցման 9-րդ կետում նշված հաշիվների վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք միայն հաստատում (հավաստում) են գործարքների կատարումը և (կամ) տեղեկատվություն են պարունակում կատարված գործարքների վերաբերյալ, առկայության դեպքում՝ նաև դրանց համար հիմք հանդիսացող, առնչվող

փաստաթղթեր՝ Ներմուծեք նկարագրությունը_22979

_______________________________________________________________________________________

(հայցվող գործարքի ամսաթիվ, համար, այլ տեղեկություններ)

 

11․ Սույն հարցումն ուղարկվում է՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին, 337-րդ հոդվածի 2-րդ կետին, 340-րդ հոդվածի 8-րդ կետին, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 206-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ անձանց արտաքին տնտեսական գործունեությանը վերաբերող՝ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ բանկային հաշվի (հաշիվների) առկայության, հաշվեհամարների, ինչպես նաև դրամական հոսքերի վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու նպատակով:

Մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները, այդ թվում՝ դրանց բացակայության մասին տեղեկատվությունը պետք է ներկայացվեն սույն հարցումը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Բանկային և այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների տրամադրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով՝ պահպանելով պետական, առևտրային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:

 

______________________________

(մաքսային մարմնի անվանումը)

 

______________________________

 (մաքսային մարմնի հասցեն)

 

Մաքսային մարմնի պաշտոնատար անձ՝ ղեկավար (ղեկավարի տեղակալ).

 

______________________________

(անունը, ազգանունը)

_________________

(ստորագրությունը)

_________________

(ամսաթիվը)

 

ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1․ Սույն հարցման 6-րդ, 8-րդ և 10-րդ կետերում համապատասխան փաստաթղթերի վավերացված պատճենների ստացման անհրաժեշտության դեպքում կատարվում է նշում վանդակում:

2․ Սույն հարցումը կազմվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի ձևաթղթի վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

17.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան