Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2023
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.07.2023
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 հուլիսի 2023 թվականի

թիվ 17-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ, ԱՃՈՂԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հարկային և մաքսային հանցագործությունների վերաբերյալ իրականացվող նախաքննության մասին» Ձև 1-ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ (եռամսյակային, աճողական) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի փետրվարի 27-ի «Հարկային և մաքսային մարմիններում հետաքննությամբ ընթացք տրված նյութերի շարժի մասին» Ձև 1-ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ (եռամսյակային) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 33-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 08-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան


Հավելված

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի հուլիսի 7-ի

թիվ 17-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_22926

 

ՀՀ քրեական օրենսգրքի
հոդվածը

Ընդամենը վարույթում

Ավարտվել են

Հաշվետու ժամանա-կաշրջանի վերջում անավարտ մնացած վարույթների թիվը

Ավարտված վարույթներով պատճառված գույքային վնասի չափն ու վերականգնումը

ընդա-մենը
(3+4)

որից՝

ընդա-մենը
(6+7)

որից՝

պետու-թյանը պատճառ-ված վնասի չափը

որից՝ վերա-կանգն-վել է

այլ պատճառ-ված վնասներ

որից՝ վերա-կանգն-վել է

հաշվետու ժամանա-կաշրջանի սկզբին անավարտ մնացած վարույթների թիվը

հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում վարույթ են ընդունվել (նախաձեռնվել են, մաս են անջատվել, ստացվել են այլ մարմնից և այլն)

ուղարկ-վել են դա-տարան

կարճ-վել են

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Ընդամենը

                     
                       
                       
                       
                       
                       
                       
                       

 

Ցուցանիշները լրացվում են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 255-րդ, 259-րդ, 267-րդ, 277-րդ, 281-րդ, 284-րդ, 285-292-րդ, 296-րդ, 340-րդ, 383-րդ, 384-րդ, 399-րդ, 409-րդ, 410-րդ, 456-րդ, 457-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ: ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ, 259-րդ, 456-րդ, 457-րդ հոդվածներով իրականացված վարույթների վերաբերյալ ցուցանիշները լրացվում են, եթե այդ վարույթները կապված են հարկային և մաքսային հանցագործությունների հետ:

 

Ղեկավար

_____________________________   ____________________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝

_____________________________   ____________________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)


« _______ »____________20_____թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2023 թվական: