Basic information
Number
N 315-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (26.07.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 27.07.2022
Enactment organisation
Ֆինանսների նախարար
Enactment date
25.07.2022
Signing organisation
Ֆինանսների նախարար
Signing date
25.07.2022
Effective date
26.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

25 հուլիսի 2022 թ.

N 315-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԴԻՋԻԹԵՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ԻՇԽ-002 ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով լիցենզիայի վերաձևակերպման նպատակով «ԴԻՋԻԹԵՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի հուլիսի 22-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված հայտը և կից փաստաթղթերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «ԴԻՋԻԹԵՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հոկտեմբերի 24-ին տրված թիվ ԻՇԽ-002 ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիան վերաձևակերպել՝ «ք. Երևան, Ամիրյան 26» գտնվելու վայրի փոխարեն նշել «ՀՀ, ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 15/3»:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

 

Տ. Խաչատրյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation