Գլխավոր տեղեկություն
Համար
N 546-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 546-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Ֆինանսների նախարարություն» բաժնի 3.2-ին կետը՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացում մասնակցային բյուջետավորման փորձնական ներդրման գործողությունների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 546-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Իրականացվող գործողությունների նկարագիրը

Պատասխանատու մարմինը

/համակատարող մարմինը և աջակցող կազմակերպությունը

Կատարման վերջնաժամկետը

1.

ՀՀ բյուջետային գործընթացում

մասնակցային բյուջետավորման

ներդրման աշխատանքների

կազմակերպումն ապահովող

աշխատանքային խմբի

ձևավորում

Աշխատանքային խումբը կձևավորվի

համայնքային մակարդակում

մասնակցային բյուջետավորման

ներդրման համար ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուցվածքների

նախարարության կողմից ստեղծված

աշխատանքային խմբի

ընդլայնմամբ՝ այդ խմբում

ներառելով ներկայացուցիչներ ՀՀ ֆինանսների նախարարությունից և

այլ աջակցող զարգացման

գործընկեր կազմակերպություններից

(համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների

նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների

նախարարություն

զարգացման գործընկեր

կազմակերպություններ

2023 թ.

հունիսի 1-ին

տասնօրյակ

2.

ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցային բյուջետավորման և մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված բյուջետային ծրագրերի/ միջոցառումների ֆինանսավորման կարգի մշակում

ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցային բյուջետավորման և մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված բյուջետային ծրագրերի/ միջոցառումների ֆինանսավորման կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

զարգացման գործընկեր կազմակերպություններ

2023 թ.

օգոստոսի 3-րդ տասնօրյակ

3.

ՀՀ 2024 թ. պետական բյուջեի նախագծով մասնակցային բյուջետավորման փորձնական ներդրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախատեսում

ՀՀ 2024 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսել ֆինանսական միջոցներ՝ ՀՀ պետական բյուջեից մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի/ միջոցառումների ֆինանսավորման համար

ՀՀ ֆինանսների նախարարություն

2023 թ.

սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

(ՀՀ վարչապետի 26.01.2023 թ.
N 86-Ա

որոշմամբ՝ ՀՀ 2024 թ. պետական բյուջեի նախագծի մշակման և ներկայացման համար սահմանված

ժամկետում)

4.

ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցային բյուջետավորման ներդրման վերաբերյալ տեղեկատվական իրազեկում

ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցային բյուջետավորման վերաբերյալ հանրային իրազեկման իրականացում՝ ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքերով և

սոցիալական մեդիայի էջերով

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2023-2024 թթ.

բյուջետային տարիների ընթացքում

5.

ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցային բյուջետավորման վերաբերյալ խորհրդատվությունների տրամադրում

Մասնակցային բյուջետավորման փորձնական ներդրման նպատակով մասնակցային բյուջետավորման գործընթացի մասնակից տեղական ինքնակառավարման մարմիններին խորհրդատվությունների և պարզաբանումների տրամադրում (այդ թվում՝ առցանց) մասնակցային բյուջետավորման գործընթացների

վերաբերյալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն զարգացման գործընկեր կազմակերպություններ

2023-2024 թթ.

բյուջետային տարիների ընթացքում

6.

ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցային բյուջետավորման գործընթացների իրականացման մշտա- դիտարկում

Մասնակցային բյուջետավորման գործընթացների իրականացման (ընթացքի) մշտադիտարկում (այդ թվում՝ գործընթացին մասնակից տեղական ինքնակառավարման մարմիններում)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն զարգացման գործընկեր

կազմակերպություններ

2023-2024 թթ.

բյուջետային տարիների ընթացքում

7.

ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված բյուջետային ծրագրերի/ միջո- ցառումների գծով ՀՀ 2024 թ. պետական բյուջեից հատկացումների տրամադրում

Բյուջետային տարվա ընթացքում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի գծով հայտերի ստացում, ուսումնասիրում, գնահատում և ՀՀ 2024 թ. պետական բյուջեից մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ընտրված ծրագրերի գծով հատկացումների տրամադրում՝ ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցային բյուջետավորման և մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված բյուջետային ծրագրերի/ միջոցառումների ֆինանսավորման

կարգին համապատասխան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2024 թ.

բյուջետային տարվա ընթացքում

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ