Գլխավոր տեղեկություն
Համար
N 248-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.23/22(1202) Հոդ.255
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2016 թվականի N 248-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 237-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 11.05.23 N 723-Ն)

1. Սահմանել մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից վարձատրության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մարտի 15
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 20-ի N 248-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրության (կատարված ծախսերի փոխհատուցման) կարգի հետ կապված հարաբերություններն այն դեպքում, երբ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 389-րդ հոդվածին համապատասխան` այդպիսի ծառայությունների դիմաց վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

(1-ին կետը փոփ. 11.05.23 N 723-Ն)

2. Մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրությունը (կատարված ծախսերի փոխհատուցումը) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից (այսուհետ՝ կոմիտե):

(2-րդ կետը փոփ. 11.05.23 N 723-Ն)

3. Մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրությունը (կատարված ծախսերի փոխհատուցումը) իրականացվում է մասնագետի կամ փորձագետի կողմից կոմիտե ներկայացված դիմումի հիման վրա, որում նշվում են հետևյալ տեղեկությունները՝

1) դիմումատուի անունը, ազգանունը, հայրանունը.

2) դիմումատուի անձնագրային տվյալները.

3) դիմումատուի փաստացի բնակության վայրը.

4) դիմումատուի կողմից ծառայությունների մատուցմամբ պայմանավորված ծախսերի տեսակները և չափերը.

5) դրամական միջոցների փոխանցման համար բանկային հաշվի վավերապայմանները:

(3-րդ կետը փոփ. 11.05.23 N 723-Ն)

4. Դիմումին կցվում են մասնագետի կողմից իրականացված գործողությունների արդյունքների մասին փաստաթուղթը կամ փորձագետի եզրակացությունը, մատուցված ծառայությունների գծով ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերը և դիմումատուի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի կրկնօրինակը:

5. Դիմումը կոմիտեի կողմից ուսումնասիրվում է այն ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(5-րդ կետը փոփ. 11.05.23 N 723-Ն)

6. Կոմիտեն մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրությունը (կատարված ծախսերի փոխհատուցումը) մերժում է այն դեպքում, երբ սույն կարգի 3-րդ և 4-րդ կետում նշված տեղեկությունները և փաստաթղթերն էական թերի են և (կամ) ակնհայտ կեղծ` բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով ամրագրված դեպքերի՝ մերժման հիմքերի մասին սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետում տեղեկացնելով դիմումատուին:

(6-րդ կետը փոփ., լրաց. 11.05.23 N 723-Ն)

7. Դիմումի մեջ նշված բանկային հաշվին միջոցների փոխանցումը իրականացվում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետում դիմումի ուսումնասիրությունից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:

(7-րդ կետը փոփ. 11.05.23 N 723-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 11.05.23 N 723-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան