Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 88
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.06.2014
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2014

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

10 հունիսի 2014 թվականի

թիվ 88

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ԲԵՆԶԻՆԻՆ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ԵՎ ՆԱՎԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻՆ, ՌԵԱԿՏԻՎ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻՆ ԵՎ ՄԱԶՈՒԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 013/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՎԱՍՏՄԱՆ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան, Մաքսային միության մաքսային օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի և «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի 8-րդ հոդվածի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 298 որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի ցանկում, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավային վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ, կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 1-ին կետում ՄՄ ԱՏԳ ԱԱ «2710 12 410 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ հետևյալ ծածկագրերով՝

«2710 12 412 0

2710 12 413 0»

բ) 2-րդ կետում ՄՄ ԱՏԳ ԱԱ «2710 19 420 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ հետևյալ ծածկագրերով՝

«2710 19 421 0

2710 19 422 0

2710 19 423 0

2710 19 424 0

2710 19 425 0»

գ) 6-րդ կետում ՄՄ ԱՏԳ ԱԱ «2710 19 420 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «2710 19 426 0» ծածկագրով։

2. Հավանություն տալ «Անկախ Պետությունների Համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում կատարված փոփոխություններին համապատասխան նավթամթերքների առանձին տեսակների մասով Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնի մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն քննարկման ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

3. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում սույն որոշման 2-րդ կետում նշված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

Սույն որոշման 2-րդ կետն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Վ. Խրիստենկո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«  » ի 2014 թվականի

թիվ

քաղ.

 

Անկախ Պետությունների Համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում կատարված փոփոխություններին համապատասխան՝ նավթամթերքների առանձին տեսակների մասով Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնի մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան, Մաքսային միության մաքսային օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի և «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի 8-րդ հոդվածի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքեր՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

գ) սահմանել Մաքսային միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ պետությունների ղեկավարների մակարդակով նախապատրաստել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագիծ Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմին) 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 որոշմամբ հաստատված՝ այն զգայուն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց մասով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը փոփոխելու մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:

Մինչև նշված ցանկում փոփոխություններ կատարելը՝ սույն որոշման թիվ 3 հավելվածով նախատեսված ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխման մասին որոշումներն ընդունվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

     

Ս. Ռումաս

Բ. Սագինտաև

Ի. Շուվալով

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2014 թվականի ի թիվ որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ

 

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

 

ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

2710 12 410 0

- - - - - - - - 95-ից պակաս օկտանային թվով (ըստ հետազոտման մեթոդի)

1000 լ

2710 19 420 0

- - - - - - ծծմբի 0,05 % զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2014 թվականի ի թիվ որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ

 

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

2710 12 41

- - - - - - - - 95-ից պակաս օկտանային թվով (ըստ հետազոտման մեթոդի)՝

 
 

- - - - - - - - - բենզին ավտոմոբիլային՝

 

2710 12 411 0

- - - - - - - - - - 80-ից պակաս օկտանային թվով (ըստ հետազոտման մեթոդի)

1000 լ

2710 12 412 0

- - - - - - - - - - 80 կամ ավելի, բայց 92-ից պակաս օկտանային թվով (ըստ հետազոտման մեթոդի)

1000 լ

2710 12 413 0

- - - - - - - - - - 92 կամ ավելի օկտանային թվով (ըստ հետազոտման մեթոդի)

1000 լ

2710 12 419 0

- - - - - - - - - այլ

1000 լ

2710 19 42

- - - - - - ծծմբի 0,05% զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ՝

 
 

- - - - - - - դիզելային վառելիք՝

 

2710 19 421 0

- - - - - - - - ամառային

2710 19 422 0

- - - - - - - - ձմեռային

2710 19 423 0

- - - - - - - - արկտիկական

2710 19 424 0

- - - - - - - - միջսեզոնային

2710 19 425 0

- - - - - - - - այլ

2710 19 426 0

- - - - - - - նավային վառելիք՝ փակ հալքանոթում 61°С-ից ոչ ցածր բռնկման ջերմաստիճանով

 

2710 19 429 0

- - - - - - - այլ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2014 թվականի ի թիվ որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Մաքսային միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

2710 12 411 0

- - - - - - - - - - 80-ից պակաս օկտանային թվով (ըստ հետազոտման մեթոդի)

5

2710 12 412 0

- - - - - - - - - - 80 կամ ավելի, բայց 92-ից պակաս օկտանային թվով (ըստ հետազոտման մեթոդի)

5

2710 12 413 0

- - - - - - - - - - 92 կամ ավելի օկտանային թվով (ըստ հետազոտման մեթոդի)

5

2710 12 419 0

- - - - - - - - - այլ

5

2710 19 421 0

- - - - - - - - ամառային

5

2710 19 422 0

- - - - - - - - ձմեռային

5

2710 19 423 0

- - - - - - - - արկտիկական

5

2710 19 424 0

- - - - - - - - միջսեզոնային

5

2710 19 425 0

- - - - - - - - այլ

5

2710 19 426 0

- - - - - - - նավային վառելիք՝ փակ հալքանոթում՝ 61°С-ից ոչ ցածր բռնկման ջերմաստիճանով

5

2710 19 429 0

- - - - - - - այլ

5

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան