ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2022 թվականի |
թիվ 154 |
քաղ. Մոսկվա |
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԿՈՃԱԿԱՅԻՆ ՓՈԽԱՐԿԻՉՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 կարգադրության իրագործման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունությունն ապահովելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2106 90 930 0 և 2106 90 980 8 ծածկագրերով դասակարգվող սննդամթերքի ու ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8536 50 110 9 ծածկագրով դասակարգվող կոճակային փոխարկիչների առանձին տեսակների համար՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2106 90 930 0, 2106 90 980 8 և 8536 50 110 9 ծածկագրերով դիրքերում ծանոթագրությանը կատարվող «63Դ)» հղումը փոխարինել «71Դ)» հղմամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2022 թվականի հոկտեմբերի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|