Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 291-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 331,302 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների վիճակի բարելավման միջոց՝ Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
18.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 291-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում տնտեսական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի բարելավմանը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օգտվել Հայաստանի հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ի դեմս Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության/ հասցե՝ Գերմանիա, քաղ. Բեռլին 10963, Ստրեսեմանշտրասե 94 2. Կարիտաս Գերմանիա/ հասցե՝ Գերմանիա, ք. Ֆրայբուրգ, Կարլշտրասե 40 |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն Հասցե` քաղ. Գյումրի, Հ. Սարգսյան փ., 3-րդ նրբանցք, տուն 8 ՀՎՀՀ՝ 05514397 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ` քաղ. Գյումրի և 5 խոշորացված համայնք (Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ և Անի), բնագավառը՝ համայնքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 331,302 /երեք հարյուր երեսուն մեկ հազար երեք հարյուր երկու/ եվրոյին համարժեք դրամ։ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
1. 200 սոցիալապես անապահով ընտանիք (1,000 անձ) /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքներ/ (արևային համակարգերի տեղադրում): 2. 2 համայնքապատկան կառույց (300 հոգի) /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքներ/ (արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում): 3. 110 սոցիալապես անապահով ընտանիք (550 անձ) /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքներ/ (ջերմամեկուսացման աշխատանքների իրականացում): 4. 50 երիտասարդ և մեծահասակ /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ/ (մասնագիտական արևային համակարգերի տեղադրման կարճաժամկետ դասընթացներ): 5. 4,000 աշակերտ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի թիրախ համայնքների դպրոցներից (բնապահպանության և վերականգնվող էներգիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում): 6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր բնակչություն (իրազեկվածության բարձրացում՝ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պահպանության, վերականգնվող էներգիայի և էներգախնայողության վերաբերյալ) մեդիա արշավների միջոցով: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Սկիզբը՝ 07.04.2023 թվական Ավարտը՝ 31.07.2024 թվական |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Միջոցառումներ՝ ուղղված ծրագրի ակնկալվող արդյունքների իրականացման համար՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի չգազաֆիկացված թիրախ համայնքներում սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում, համայնքապատկան կառույցների ընթացիկ ծախսերի և ածխածնային հետքի կրճատում՝ արևային համակարգերի տեղադրման միջոցով - 179,274 եվրոյին համարժեք դրամ։ 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքներում սոցիալապես անապահով ընտանիքների էներգաարդյունավետության բարձրացում՝ ջերմամեկուսացման և էներգախնայողությանը նպաստող գործողությունների միջոցով - 54,000 եվրոյին համարժեք դրամ։ 3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում երիտասարդների և մեծահասակների կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում բնապահպանության, վերականգնվող էներգիայի և էներգոարդյունավետության վերաբերյալ՝ դասընթացների, հանդիպումների, տեղական միջոցառումների միջոցով – 15,310 եվրոյին համարժեք դրամ: 4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բնակչության իրազեկվածության բարձրացում կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի հիմնախնդիրների, ածխածնային հետքի, վերականգնվող էներգիայի մասին՝ մեդիա արշավների, ֆլեշ մոբերի, տպագրական նյութերի միջոցով – 16,913 եվրոյին համարժեք դրամ: 5. Կազմակերպական ծախսեր – 65,805 եվրոյին համարժեք դրամ
Ընդամենը՝ 331,302 եվրոյին համարժեք դրամ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 331,302 եվրոյին |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Արևային թերմոսիֆոն և ֆոտովոլտային համակարգերի ձեռքբերում, տեղադրում, տեղադրման ամրությանը նպաստող նյութեր ձեռքբերում – 158,754 եվրոյին համարժեք դրամ։ 2. Ջերմամեկուսացման և էներգախնայողության աշխատանքների համար նյութերի և պարագաների (ջերմամեկուսացիչ նյութեր, հանքային բամբակ, պատուհաններ և այլն) ձեռքբերում, տեղադրում - 54,000 եվրոյին համարժեք դրամ: 3. Իրազեկման բարձրացմանն ուղղված նյութերի տպագրություն (թերթոններ, բուկլետներ, պաստառներ), սոցիալական կարճ հոլովակների պատրաստում, մեդիա արշավների կազմակերպում - 15,050 եվրոյին համարժեք դրամ: 4. Աուդիտ - 6,000 եվրոյին համարժեք դրամ: 5. Կոմունալ ծառայությունների ձեռքբերում, միջոցառումների և վերապատրաստում- ների համար համայնքներում շահագործվող ավտոմեքենայի վառելանյութի և պահեստա- մասերի ձեռքբերում, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծառայությունների ձեռքբերում - 26,050 եվրոյին համարժեք դրամ: Ընդամենը՝ 259,854 եվրոյին համարժեք դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1. Աշխատավարձ - 33, 755 եվրոյին համարժեք դրամ: 2. Կոմունալ ծախսեր, միջոցառումների և վերապատրաստումների համար: համայնքներում շահագործվող ավտոմեքենայի վառելանյութի, պահեստամասերի ծախսեր, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր - 26,050 եվրոյին համարժեք դրամ: 3. Աուդիտ – 6,000 եվրոյին համարժեք դրամ: Կազմակերպական ծախսերը կազմում են՝ 65,805 եվրոյին համարժեք դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Անմիջական համագործակցություն կիրականացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի, խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների և մասնագիտական կրթական հաստատությունների, «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: 2. Ծրագրի իրականացման վերահսկողությունը կրելու է պարբերական բնույթ և կատարվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության, Կարիտաս Գերմանիայի կազմակերպության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Վարչական Խորհրդի կողմից: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
18.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.07.2024, N 487-Ա | 16.07.2024, N 291-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|