Գլխավոր տեղեկություն
Համար
N 428-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 428-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1408-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի նոյեմբերի 28-ի «Ղեկավար կոմիտե և աշխատանքային խումբ ստեղծելու և դրանց կազմերը հաստատելու մասին» N 1408-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) N 1 հավելվածում՝

ա. 7-րդ պարբերությունից հետո լրացնել «ՀՀ ներքին գործերի նախարար» բառերով,

բ. 9-րդ պարբերությունից հետո լրացնել «ՀՀ ֆինանսների նախարար» բառերով,

գ. 12-րդ պարբերությունից հետո լրացնել «ՀՀ պետական պահպանության ծառայության պետ» բառերով,

դ. հանել «ՀՀ ոստիկանության պետ» բառերը,

ե. 17-րդ պարբերությունից հետո լրացնել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.

2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

19.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 428-Ա որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 1408-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Է. Հակոբյան   - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավար)
Բ. Բադալյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Լ. Նանուշյան   - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Գ. Մանթաշյան  

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
առաջին տեղակալ

Ա. Նազարյան   - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Վ. Գևորգյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Իսպիրյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Դ. Համբարյան   - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Գաբրիելյան   - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ք. Ղալեչյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Գ. Առաքելյան   - ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ
Դ. Գրիգորյան   - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Ս. Ասատրյան   - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ
Մ. Ադամյան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Կ. Իսրայելյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի
ծառայության պետի տեղակալ
Ս. Հակոբյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի
նախագահի առաջին տեղակալ
Ս. Սարգսյան   - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի
պետի տեղակալ
Լ. Հովհաննիսյան   - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Խաչատրյան   - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Վարդանյան   - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների գծով
տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Ղազարյան   - «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական
ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Հակոբյան   - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ
բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ -
ֆինանսական տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Ավետիսյան   - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր
մենեջեր (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

19.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ