ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«26» հուլիս 2024 թ. |
N 238-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՐՈՒՑԵԼՅՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել բրուցելյոզով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
26.07.2024 |
Ա. Ավանեսյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «26» հուլիս 2024 թվականի N 238-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԲՐՈՒՑԵԼՅՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
A23 |
Բրուցելյոզ |
2) |
A23.0 |
Բրուցելյոզ` հարուցված բրուցելա մելիտենսիսով (Brucella melitensis) |
3) |
A23.1 |
Բրուցելյոզ` հարուցված բրուցելա աբորտուսով (Brucella abortus) |
4) |
A23.2 |
Բրուցելյոզ` հարուցված բրուցելա սուիսով (Brucella suis) |
5) |
A23.3 |
Բրուցելյոզ` հարուցված բրուցելա կանիսով (Brucella canis) |
6) |
A23.8 |
Բրուցելյոզի այլ ձևեր |
7) |
A23.9 |
Չճշտված բրուցելյոզ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Բրուցելյոզը զոոնոզ վարակիչ-ալերգիկ հիվանդություն է՝ քրոնիկական ընթացքի հակումով, երկարատև տենդով, հենաշարժիչ, սիրտ-անոթային, նյարդային, միզասեռական և օրգանիզմի այլ համակարգերի ախտահարումով |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Հիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, շտապ, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Վարակաբաններ |
8) |
Գանգատներ |
ա. սուր և ենթասուր բրուցելյոզով պացիենտների հիմնական գանգատներն են՝ ջերմության բարձրացում, առատ քրտնարտադրություն, հոգնածություն, թուլություն, քաշի կորուստ, գլխացավ, հոդացավ և ցավ մեջքի շրջանում, |
9) |
Անամնեզ |
Բրուցելյոզը զոոնոզ է, որը մարդկանց փոխանցվում է վարակված կենդանիներից: Խոշոր եղջերավոր կենդանիները, ոչխարները, այծերը և խոզերը Brucella-ի հիմնական ռեզերվուարներն են: Վարակումը հիմնականում տեղի է ուենում սննդի միջոցով՝ չպաստերիզացված կաթի կամ այլ կաթնամթերքի ընդունմամբ: Ռեզերվուար հանդիսացող կենդանիների հետ ուղղակի կոնտակտը նույնպես հանդիսանում է ռիսկի գործոն, քանի որ վարակումը կարող է տեղի ունենալ ինհալացիայի, շաղկապենու կոնտամինացիայի, պատահական կլման միջոցով, ինչպես նաև մաշկի՝ հատկապես վնասված, կոնտամինացիայի միջոցով: Ռիսկի խմբի պացիենտներ են՝ անասնաբուծության բնագավառի աշխատակիցներ, մսի և կաթնամթերքի ձեռնարկություններում աշխատակիցները, անասնաբույժներ, գյուղատնտեսական գործունեության մեջ ներգրավված, կենդանիների սպանդին, կենդանիների հղիության արհեստական ընդհատման մասնակիցներ և կենդանական հումք մշակող ձեռնարկություններում աշխատակիցներն են: Ռիսկի խմբում են նաև լաբորատորիաների աշխատակիցները, ովքեր աշխատում են վարակված նմուշների հետ կամ իրականացնում են մանրէաբանական հետազոտություններ: Ինկուբացիոն շրջանը խիստ փոփոխական է (1 շաբաթից–2 ամիս) միջինում՝ 2–4 շաբաթ: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Սուր և ենթասուր բրուցելյոզի հիմնական կլինիկական ախտանիշներ` դողէրոցքով և առատ քրտնարտադրությամբ ուղեկցվող տենդ, լիմֆադենոպաթիա և հեպատոսպլենոմեգալիա: |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
ա. սուր բրուցելյոզի առկայության կամ կասկածի դեպքում՝ լաբորատոր հաստատման և բուժման նպատակով: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Նյարդաբան |
0.2 |
- |
2) |
Ռևմատոլոգ |
0.2 |
- |
3) |
Արյունաբան |
0.2 |
- |
4) |
Ուրոլոգ |
0.2 |
- |
5) |
Ֆթիզիատր |
0.2 |
- |
6) |
Սրտաբան/ սրտային վիրաբույժ |
0.2 |
- |
7) |
Մանկաբարձ-գինեկոլոգ |
0.1 |
- |
8) |
Ուռուցքաբան |
0.1 |
- |
9) |
Վիրաբույժ (կրծքային կամ ընդհանուր) |
0.05 |
- |
10) |
Վնասվածքաբան-օրթոպեդ |
0.03 |
- |
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Բրուցելյոզի վերաբերյալ մանրէաբանական հետազոտություն |
1 |
- |
Հարուցիչի հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Բրուցելյոզի հայտնաբերում` պոլիմերազա շղթայական ռեակցիայի (ՊՇՌ(PCR)) մեթոդով |
0.8 |
- |
Հարուցիչի հայտնաբերում արյան, ողնուղեղային, սինովիալ կամ այլ կենսաբանական հեղուկներում |
3) |
Առկա չէ |
Ագլյուտինացիայի թեստեր (Standard tube agglutination (SAT) test (Wright test)/Heddelson test/ Brucella microagglutination test (BMAT)) |
2 |
- |
Հակամարմինների հայտնաբերում արյան, ողնուղեղային, սինովիալ կամ այլ կենսաբանական հեղուկներում: |
4) |
Առկա չէ |
ELISA մեթոդով հետազոտություն (IgM/IgG/IgA) |
1.5 |
- |
Հակամարմինների հայտնաբերում արյան, ողնուղեղային, սինովիալ կամ այլ կենսաբանական հեղուկներում: |
5) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
2.5 |
- |
Արյան պատկերում շեղումների հայտնաբերում |
6) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
2 |
- |
Մեզում շեղված ցուցանիշների հայտնաբերում |
7) |
Առկա չէ |
Կրեատինինի մակարդակի որոշում |
2.5 |
- |
Երիկամային ֆունկցիայի գնահատում |
8) |
Առկա չէ |
Միզանյութի մակարդակի որոշում |
2.5 |
- | |
9) |
Առկա չէ |
Ընդհանուր բիլիռուբին/ֆրակցիաներ |
2 |
- |
Լյարդի ֆունկցիայի գնահատում |
10) |
Առկա չէ |
Ասպարտատամինատրանսֆերազ (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազ (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազ (ՀՖ), |
2.5 |
- | |
11) |
Առկա չէ |
Գլյուկոզ |
2.5 |
- |
Գլյուկոզային մակարդակի որոշում |
12) |
Առկա չէ |
Էլեկտրոլիտների որոշում (Na+, K+, Mg2+, Ca2+) |
0.5 |
- |
Էլեկտրոլիտների շեղումների հայտնաբերում |
13) |
Առկա չէ |
C-ռեակտիվ սպիտակուց |
2 |
- |
Բորբոքային պրոցեսի ակտիվության գնահատում |
14) |
Առկա չէ |
Անտիստրեպտոլիզին (ASLO), |
1 |
- |
Կարող է օժանդակել արթրոպաթիաների տարբերակիչ ախտորոշման հարցում |
15) |
Առկա չէ |
Կոագուլոգրամմա՝ պրոթրոմբինային ինդեքս + միջազգային նորմալացված գործակից (ՄՆՀ (INR)), ֆիբրինոգեն |
1 |
- |
Արյան մակարդման պաթոլոգիաների հայտնաբերում |
16) |
Առկա չէ |
Լակտատ (serum lactate) |
0.5 |
- |
Արյան շիճուկում լակտատի մակարդակի որոշում |
17) |
Առկա չէ |
Թթվա-հիմնային հավասարակշռություն |
0.1 |
- |
Թթվա-հիմնային հավասարակշռություն խանգարումների հայտնաբերում |
18) |
Առկա չէ |
Տրոպոնին I-ի որոշում |
0.2 |
- |
Մակարդակի բարձրացման դեպքում սրտամկանի սուր ախտահարման հայտնաբերում: |
19) |
Առկա չէ |
Արյան մանրէաբանական քննություն/ստերիլություն և անտիբիոտիկազգայության որոշում (Vitek) |
0.5 |
- |
Հարուցիչների հայտնաբերում |
20) |
Առկա չէ |
Տարբեր կենսանյութերի (ցերեբրոսպինալ, սինովիալ հեղուկ) մանրեաբանական քննություն և անտիբիոտիկազգայության որոշում (Vitek) |
0.3 |
- |
Հարուցիչների հայտնաբերում |
21) |
Առկա չէ |
Ողնուղեղային հեղուկի հետազոտություն |
0.1 |
- |
Ողնուղեղային հեղուկի ընդհանուր և բիոքիմիական հետազոտություն |
22) |
Առկա չէ |
Սինովիալ հեղուկի հետազոտություն |
0.3 |
- |
Սինովիալ հեղուկի բնույթի գնահատում, լեյկոցիտների և այլ ցուցանիշների որոշում |
23) |
Առկա չէ |
Ոսկրածուծի հիստոպաթոլոգիկ հետազոտություն |
0.05 |
- |
Հյուսվածքի հիստոլոգիկ պատկերի գնահատում |
24) |
Առկա չէ |
Մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) վերաբերյալ հետազոտություն |
0.5 |
- |
Հարուցիչի հայտնաբերում |
25) |
Առկա չէ |
Տուբերկուլյոզի վերաբերյալ հետազոտություն (ՊՇՌ(PCR), մանրէաբանական հետազոտություն, միկրոսկոպիկ հետազոտություն) |
0.3 |
- |
Հարուցիչի հայտնաբերում |
26) |
Առկա չէ |
Հեպատիտ Ց-ի վերաբերյալ հետազոտություն (HCV Ab) |
0.3 |
- |
Հարուցիչի նկատմամբ հակամարմինների հայտնաբերում |
27) |
Առկա չէ |
Հեպատիտ B-ի վերաբերյալ հետազոտություն (HbsAg) |
0.3 |
- |
Հակածնի հայտնաբերում |
28) |
Առկա չէ |
Արյան հաստ կաթիլ, քսուք |
0.5 |
- |
Plasmodium մակաբույծի հայտնաբերում |
29) |
Առկա չէ |
Իերսինիա էնտերոկոլիտիկայի (Yersinia enterocolitica/pseudotuberculosis)` մոլեկուլյար մեթոդով հակամարմինների (IgM/IgG) հայտնաբերում |
0.3 |
- |
Հարուցիչի գենետիկ նյութի հայտնաբերում |
30) |
Առկա չէ |
Տոքսոպլազմա (TOXO) IgG avidity |
- |
Տոքսոպլազմա, ավիդություն | |
31) |
Առկա չէ |
Բորելիա բուրգդորֆերի (Borrelia burgdorferi IgM/IgG) |
0.1 |
- |
Հարուցիչի նկատմամբ հակամարմինների հայտնաբերում |
32) |
Առկա չէ |
Ֆրանցիսելա տուլարենսիս (Francisella tularensis IgM/IgG) |
0.1 |
- |
Հարուցիչի նկատմամբ հակամարմինների հայտնաբերում |
33) |
Առկա չէ |
Մուլտիպլեքս նուկլեինաթթվի ամպլիֆիկացիայի թեստեր Մենինգիտ/Էնցեֆալիտ պանել |
0.1 |
- |
Հարուցիչի գենետիկ նյութի հայտնաբերում |
Գործիքային հետազոտություններ | |||||
34) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն (որովայնի/կոնքի խոռոչ, լիմֆատիկ հանգույցներ, հոդեր, սեռական օրգաններ) |
1 |
- |
Որովայնի/կոնքի խոռոչ, լիմֆատիկ հանգույցներ, հոդեր, սեռական օրգաններ ախտաբանական փոփոխությունների, հեղուկի առկայություն |
35) |
Առկա չէ |
Ռենտգենաբանական հետազոտություն (կրծքավանդակի, ողնաշարի, հոդերի) |
1 |
- |
Կրծքավանդակի օրգանների և հենաշարժիչ համակարգի ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում |
36) |
Առկա չէ |
Համակարգչային տոմոգրաֆիա (կոնտրաստով, առանց կոնտրաստի) |
0.4 |
- |
Որովայնի և կոնքի օրգանների, հենաշարժիչ համակարգի ախտաբանական փոփոխություններ |
37) |
Առկա չէ |
Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա (կոնտրաստով, առանց կոնտրաստի) |
0.2 |
- |
Որովայնի և կոնքի օրգանների, հենաշարժիչ համակարգի և կենտրոնական նյարդային համակարգի ախտաբանական փոփոխություններ |
38) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
1 |
- |
Ախտաբանական փոփոխություններ (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ) |
39) |
Առկա չէ |
Էխոսրտագրություն |
0.3 |
- |
Սրտի, փականների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, ինչպես նաև սրտապարկում հեղուկի առկայություն: Սիրտ մտնող և սրտից դուրս եկող խոշոր անոթների կառուցվածքային փոփոխություններ: |
40) |
Առկա չէ |
Էլեկտրանեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ) |
0.2 |
- |
Ծայրամասային նյարդային համակարգի պաթոլոգիկ փոփոխությունների հայտնաբերում |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության կազմակերպվում է համապատասխան մասնագետի խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կամ պացիենտն ուղղորդվում է համապատասխան խորհրդատվության:
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) 8,6մգ/մլ+0,3մգ/ |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) 8,6մգ/մլ+0,3մգ/ |
պլաստիկե փաթեթ |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի (hաշվի առնելով կորուստները և էլեկտրոլիտների մակարդակը) |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
2) |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման |
պլաստիկե փաթեթ |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի (hաշվի առնելով կորուստները և էլեկտրոլիտների մակարդակը) |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
3) |
Պարացետամոլ 500մգ |
Պարացետամոլ 500մգ |
դեղահատեր |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
4) |
Պարացետամոլ 1000մգ |
Պարացետամոլ 1000մգ |
դեղահատեր |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
5) |
Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) կաթիլներ ներքին ընդունման 500մգ/մլ |
Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) կաթիլներ ներքին ընդունման 500մգ/մլ |
սրվակ |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
6) |
Հակահիստամինային պրեպարատներ` (ցետիրիզին 10մգ, քլորպիրամին 25 մգ, պրոմոտազին) |
Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) 10մգ |
դեղահատեր |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
7) |
Իբուպրոֆեն |
Իբուպրոֆեն |
դեղահատեր |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
8) |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ, 100մգ |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ, 100մգ |
դեղահատեր |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
9) |
Ինդոմետացին 25մգ |
Ինդոմետացին 25մգ |
դեղահատեր |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
10) |
Մելոկսիկամ 15մգ |
Մելոկսիկամ 15մգ |
դեղահատեր |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
11) |
Պրեդնիզոլոն 5մգ |
Պրեդնիզոլոն 5մգ |
դեղահատեր |
Միջին թերապևտիկ դեղաչափերով |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
Ըստ պահանջի |
12) |
Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ |
Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ |
դեղապա-տիճներ |
2 ընդունում/ |
2–4 մգ/կգ/օրը, մաքսիմալ դոզա 200 մգ/օրը, |
Ըստ սխեմայի |
45 օր |
13) |
Ստրեպտոմիցին (ստրեպտոմիցինի սուլֆատ) դեղափոշի ներարկման լուծույթի, 500մգ, 1000մգ |
Ստրեպտոմիցին (ստրեպտոմիցինի սուլֆատ) դեղափոշի ներարկման լուծույթի, 500մգ, 1000մգ |
սրվակ |
1 ներարկում/ |
1 գ/օրը |
Ըստ սխեմայի |
15 օր |
14) |
Գենտամիցին 40մգ,80մգ դեղափոշի ներարկման լուծույթի |
Գենտամիցին 40մգ,80մգ դեղափոշի ներարկման լուծույթի |
սրվակ |
1-2 ներարկում/ |
5մգ/կգ/օրը |
Ըստ սխեմայի |
7-10 օր |
15) |
Ռիֆամպիցին per os 150մգ,300մգ,450մգ,600 |
Ռիֆամպիցին per os 150մգ,300մգ,450մգ, 600 (15–20 մգ/կգ/օրը) մաքսիմալ դոզա |
դեղապատիճ |
2-3 ընդունում/ |
15 մգ/կգ/օրը) մաքսիմալ դոզա 600–900 մգ/օրը |
Ըստ սխեմայի |
45 օր |
16) |
Ցիպրոֆլոքսացին 500մգ |
Ցիպրոֆլոքսացին 500մգ |
դեղահատեր |
2 ընդունում/ |
1000մգ/օրը |
Ըստ սխեմայի |
6 շաբաթ |
17) |
Օֆլօքսացին լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ |
Օֆլօքսացին լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ |
փաթեթ |
2 ընդունում/ |
400-800 մգ/օրը |
Ըստ սխեմայի |
7 շաբաթ |
18) |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ |
սրվակներ |
1 ներարկում/ |
2 գ/օրը |
Ըստ սխեմայի |
4-6 շաբաթ |
19) |
Տրիմետոպրիմ/ |
Տրիմետոպրիմ/ |
դեղահատեր |
2 ընդունում/ |
320/1600 մգ/օրը |
Ըստ սխեմայի |
6 շաբաթ |
8․ Բրուցելյոզի բուժման ընդհանուր սկզբունքները ներառում եմ՝
1) թթվային ներբջջային միջավայրում ակտիվությամբ օժտված հակաբիոտիկների օգտագործում,
2) համակցված թերապիայի օգտագործումը (հաշվի առնելով ռեցիդիվների բարձր ցուցանիշները մոնոթերապիայի դեպքում),
3) բուժման երկարատևություն:
9. Սուր ոչ լոկալիզացված բրուցելոզով մեծահասակների համար անհրաժեշտ է 6-շաբաթյա թերապիայի կուրս՝ ներառելով առնվազն երկու հակամանրէային միջոց: Ծանր կամ լոկալիզացված հիվանդության դեպքում կարող է պահանջվել ≥3 ամիս թերապիա, բուժման տևողությունը կարող է տատանվել կախված թե որ օրգան-համակարգն է ախտահարվել:
10. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը,
3) դեղը նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել հակացուցումները և այլ առանձնահատկությունները,
4) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության նշանակվում է համապատասխան դեղորայքային բուժում:
11. Սուր բրուցելյոզով պացիենտները բուժում ստանալուց հետո գտնվում են դիսպանսեր հսկողության տակ` 2 տարվա ընթացքում:
12․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Երակային կատետրի տեղադրում |
Կախված |
- |
2) |
Լումբար պունկցիա |
0.1 |
- |
3) |
Ոսկրածուծի պունկցիա |
0.1 |
|
4) |
Սինովիալ հեղուկի պունկցիա |
0.05 |
- |
5) |
Աբսցեսների վիրաբուժական մշակում |
0.03 |
- |
13. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։ Ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության իրականացվում են համապատասխան բուժական միջոցառումներ:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Հատուկ վտանգավոր վարակներ: Ուսումնական ձեռնարկ.- Եր.: ԵՊԲՀ, 2016. 160 էջ.
2. Բոսիլկովսկի Մ. ներկա. Բրուցելոզ. համաճարակաբանություն, մանրէաբանություն, կլինիկական դրսևորումներ և ախտորոշում: Գրականության վերանայումը գործում է մինչև 2023թ․-ի հոկտեմբեր: Այս թեման վերջին անգամ թարմացվել է 2022թ․-ի դեկտեմբերի 28-ին: Թեմա 3140 Տարբերակ 36.0: (Բացվել է 2023թ․-ի նոյեմբերի 26-ին)։ / Bosilkovski M. UpToDate. Brucellosis: Epidemiology, microbiology, clinical manifestations, and diagnosis. Literature review current through: Oct 2023. This topic last updated: Dec 28, 2022. https://www.uptodate.com/contents/brucellosis-epidemiology-microbiology-clinical-manifestations-and-diagnosis?search=brucellosis&source=search_result&selectedTitle=1~106&usage_type=default&display_rank=1 Topic 3140 Version 36.0. (Accessed on November 26, 2023).
3. Բոսիլկովսկի Մ. Բրուցելոզ. Բուժում և կանխարգելում. Գրականության վերանայումը գործում է մինչև 2023թ.-ի հոկտեմբեր: Այս թեման վերջին անգամ թարմացվել է 2022թ.-ի հոկտեմբերի 20-ին: Թեմա 121314 Տարբերակ 10.0: (Բացվել է 2023 թվականի նոյեմբերի 26-ին)։ / Bosilkovski M. UpToDate. Brucellosis: Treatment and prevention. Literature review current through: Oct 2023. This topic last updated: Oct 20, 2022 https://www.uptodate.com/contents/brucellosis-treatment-and-prevention?search=brucellosis%20treatment&source=search_result&selectedTitle=1~91&usage_type=default&display_rank=1 Topic 121314 Version 10.0. (Accessed on November 26, 2023).
4. ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնների (CDC) բրուցելոզի ուղեցույց 2017թ․. (Բացվել է 2023թ․-ի նոյեմբերի 26-ին): Centers for Disease Control (CDC) Brucellosis Reference Guide 2017. https://www.cdc.gov/brucellosis/pdf/brucellosi-reference-guide.pdf (Accessed on November 26, 2023).
5. Լոսկալզո Ջ, Ֆաուչի Ա, Կասպեր Դ, Հաուզեր Ս, Լոնգո Դ, Ջեյմսոն Ջ (Eds.), (2022թ․): Հարիսոնի ներքին բժշկության սկզբունքները, 21e. McGraw Hill. / Loscalzo J, & Fauci A, & Kasper D, & Hauser S, & Longo D, & Jameson J(Eds.), (2022). Harrison's Principles of Internal Medicine, 21e. McGraw Hill.
6. WHO/CDS/EPR/2006.7. Բրուցելոզ մարդկանց և կենդանիների մոտ Ժնև. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2006թ. / WHO/CDS/EPR/2006.7. Brucellosis in humans and animals Geneva: World Health Organization, 2006.
7. Վարակիչ հիվանդություններ. ազգային ուղեցույցներ / խմբ. Ն.Դ.Յուշչուկ, Յու.Յա.Վենգերովա. - 3-րդ հրատ., վերանայված և լրացված - Մոսկվա: GEOTAR-Media, 2021թ. - (Սերիա «Ազգային ուղեցույցներ»): - ԴՈԻ՝ 10.33029/97046122-8-INB-2021-1-1104: - ISBN 978-5-9704-6122-8։/ Инфекционные болезни: национальное руководство / под ред. Н. Д. Ющука, Ю. Я. Венгерова. - 3-е изд., перераб. и доп. - Москва: ГЭОТАР-Медиа, 2021. - (Серия "Национальные руководства"). - DOI: 10.33029/97046122-8-INB-2021-1-1104. - ISBN 978-5-9704-6122-8.
8. Արիզա Ջ և այլք 2007թ. Բրուցելոզի բուժման հեռանկարները 21-րդ դարում. Յանինայի առաջարկությունները. PLoS Med. 4 (12): e317. (Բացված է 2023թ․-ի նոյեմբերի 26-ին): / Ariza J et al. 2007. Perspectives for the Treatment of Brucellosis in the 21st Century: The Ioannina Recommendations. PLoS Med. 4(12): e317. http://www.plosmedicine.org/article/info:doi/10.1371/journal.pmed.0040317 (Accessed on November 26, 2023).
9. Առողջապահության նախարարի 17.12.2013թ. թիվ N 81-Ն հրաման.
10. Բրուցելոզ. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն; 2020թ․ [թարմացվել է 2020թ․-ի հուլիսի 29-ին: Հասանելի է (Բացվել է 2024թ․-ի հունվարի 04-ին)./ WHO.Brucellosis:WorldHealthOrganization;2020[updatedJuly29,2020.Available from: https://www.who.int/news-room/fact-sheets/detail/brucellosis (Accessed on January 04, 2024):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2024 թվական: