Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 5-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.01.2021
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

13 հունվարի 2021 թ.

Հ. 5-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Մ. ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.158 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Մ.Գորգիսյանի անվան h.158 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ծնողական խորհրդի 19.12.2020թ. (հ.03 արձանագրություն) որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 30.12.2020թ. հ. 12-127902 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Մ.Գորգիսյանի անվան h.158 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամի՝ Արթուր Վարազդատի Ալավերդյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 136-րդ կետի 4-րդ սյունակում՝ «Ալավերդյան Արթուր Վարազդատի» բառերը փոխարինել «Ալավերդյան Արթուր Վարազդատի» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ.Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան