Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 870-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
30.03.2021
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

30 մարտի 2021 թ.

Հ. 870-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.33 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N 3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով Երևանի Մ.Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցի կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի 12.02.2021թ. գրությունը, ծնողական խորհրդի 10.02.2021թ. (արձանագրություն հ.6) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 19.03.2021թ. 01/09.3/5224-21 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 24.03.2021թ. հ.12-16807 զեկուցագիրը.

1.Դադարեցնել «Երևանի Մ.Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների՝ ծնողական խորհրդի ներկայացուցիչ՝ Սիրանուշ Էդիկի Եղիազարյանի, Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներ՝ Լաուրա Արմենակի Գևորգյանի, Լուսինե Վարդանի Խաչատրյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի ներկայացուցիչ՝ Արիստակես Արտեմի Դադյանի լիազորությունները:

2.Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 74-րդ կետի 4-րդ սյունակում՝ «Եղիազարյան Սիրանուշ Էդիկի» բառերը փոխարինել «Հովհաննիսյան Անահիտ Գառնիկի» բառերով, 5-րդ սյունակում՝ «Գևորգյան Լաուրա Արմենակի» բառերը՝ «Հովսեփյան Նվարդ Էդուարդի» բառերով և «Խաչատրյան Լուսինե Վարդանի» բառերը՝ «Մանուկյան Արթուր Ռոբերտի» բառերով, 6-րդ սյունակում՝ ««ՀՕՖ»-ի «Այո» հարթակի ղեկավար» բառերը փոխարինել ««Երևանի Ա.Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ» բառերով և «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության առաջատար մասնագետ» բառերը՝ ««Երևանի Արաբկիրի խաղային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզիչ» բառերով, 7-րդ սյունակում՝ «Դադյան Արիստակես Արտեմի» բառերը՝ «Փաշյան Հայկանուշ Արտաշի» բառերով և 8-րդ սյունակում՝ «ՀՀ ազգային ժողով, ԱԺ պատգամավորի օգնական» բառերը՝ ««Երևանի Գևորգ Էմինի անվան հ.182 ավագ դպրոց» հիմնադրամի ուսուցիչ» բառերով:

3.Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ.Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան