Գլխավոր տեղեկություն
Համար
N 110-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 110-Ա

 

«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 14,572,256,790 դրամ ընդհանուր արժողությամբ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00046317) հետ 2020 թվականի փետրվարի 3-ին կնքված՝ N 021022013624 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարման ծառայությունների մատուցում՝ 28,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականին կնքված՝ N 2112172 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում՝ 46,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2019 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված՝ N 402745122 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի մարտի 26-ին կնքված՝ N 06-0031-16 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 11,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված՝ N 6264448 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում՝ 35,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Մոբայլ Պլազա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00104374) 2022 թվականի դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրոտեխնիկայի, համակարգիչների, դյուրակիր համակարգիչների վերանորոգման ծառայությունների մատուցում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) ՖրանքթալԷյթի հետ (Ուլերդուսբաքեն 67, Ստոքհոլմ, Շվեդիա) 2022 թվականի փետրվարի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրամաշնորհների խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ ամսական 3,000 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00807555) 2020 թվականի նոյեմբերի 4-ին կնքված՝ N 2020/1104 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգչային ծրագրի բազմամասնաճյուղային տարբերակի ձեռքբերում՝ սպասարկման համար՝ ամսական 112,625 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, 30 հատ լիցենզիայի օգտագործման համար՝ ամսական 487,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և 100 հեռախոսային հավելվածի օգտագործման լիցենզիայի համար՝ ամսական 20,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի .

9) «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00144609) 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կնքված՝ N 211222-մ1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մեդիամոնիթորինգային ծառայությունների մատուցում՝ ամսական 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2011 թվականի օգոստոսի 1-ին կնքված՝ N 098/01/08/2011 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2020 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված՝ N 0001/19/10/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2020 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված՝ N 0000/30/09/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 38,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված՝ N 0006/26/11/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 315,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2019 թվականի նոյեմբերի 27-ին կնքված՝ N 063/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տվյալների փոխանցման և ինտերնետին համակցման ծառայությունների մատուցում՝ ամսական 390,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

15) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2015 թվականի մայիսի 22-ին կնքված՝ N C0746 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 283,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

16) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2019 թվականի հունիսի 4-ին կնքված՝ N 0123405 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ 1,440,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

17) «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02701579) 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված՝ N 26/12/2022 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ծրագրասարքավորումային համակարգի միջոցով հաղորդագրությունների ուղարկման ծառայությունների մատուցում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

18) «Էներգովեստ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01014432) 2022 թվականի օգոստոսի 24-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում գեներատորի սպասարկման ծառայությունների մատուցում՝ 900,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

19) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պահնորդական ծառայությունների մատուցում՝ ամսական 2,140,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

20) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ահազանգման միջոցով պահպանության ծառայությունների՝ ամսական 494,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

21) «Արմենլիֆտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00042942) 2022 թվականի դեկտեմբերի 22-ին կնքված՝ N S 022/12-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վերելակի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում՝ ամսական 65,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

22) «Քրոսս Նեթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01834381) 2012 թվականի նոյեմբերի 20-ին կնքված՝ N 5249 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 5,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

23) Նորմալ Ստուդիոյի հետ (28 Ռյու Քլիբեռ, 93100, Ֆրանսիա) 2022 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճարտարապետական ծառայությունների մատուցում՝ 100,000 եվրոյին համարժեք դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

24) ԼասթՓասսի հետ (Դուբլին 2, D02R573, Իռլանդիա) 2022 թվականի նոյեմբերի 30-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 3,640 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

25) ԲամբուԷյջԱռի հետ (335 Սաութ, 560 Վեսթ Լինդոն 84042 Միացյալ Նահանգներ) 2022 թվականի դեկտեմբերի 22-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 36,377.65 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

26) Բլումերանգի (5724 Բիտզ, Ինդիանա, 46216, Միացյալ Նահանգներ) հետ 2022 թվականի նոյեմբերի 17-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 2,839.07 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում՝

1) աթոռներ՝ 95 հատ, 17,575 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են՝ 1,100,972 դրամ, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն.

2) մոնիտոր համակարգիչներ՝ 60 հատ, 85,980 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են՝ 2,100 ԱՄՆ-ի դոլար, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն:

4. «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

10.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 110-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բոլոր մարզերի և շրջանների տարբեր համայնքներում (համայնքների ընտրությունը կատարվում է տվյալ մարզի կամ շրջանի ղեկավար կազմի հետ քննարկման արդյունքում) «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով հարմարությունների ստեղծումն է, և բուն ուսումնական ծրագրի կազմակերպումը: Հարմարությունները կարող են ստեղծվել և՛ առկա շենքային պայմանների վերանորոգմամբ ու բարեկարգմամբ, և՛ նորերի ստեղծմամբ: Հիմնականում գյուղական համայնքներում ստեղծվելու են նաև շարժական համակարգեր (կոնտեյներներից պատրաստված գրասենյակներ): Նախատեսված է նաև համալրել այդ հարմարությունները անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Բարեգործության ստացողներն են` Հայաստանի Հանրապետության և Արցախի

Հանրապետության տարբեր բնակավայրերի համայնքները:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեuվում է ծրագրի շրջանակներում oրենքով uահմանված կարգով oգտվել Հայաuտանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով oրենքով uահմանված արտո-

նություններից:

3.

Բարեգործը

Ծրագրի բարեգործներն են՝ Սիմոնյան կրթական հիմնադրամը, Թումո (Սեմ և Սիլվա Սիմոնյաններ)

հիմնադրամը և այլ ֆիզիկական և իրավաբանական անձինք (ոչ առևտրային կազմակերպություններ):

4.

Ծրագիրը կատարողը

Սիմոնյան կրթական հիմնադրամ (քաղ. Երևան, Հալաբյան 16, հարկ վճարողի հաշվառման համարը`

01245672)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում`

կրթական բնագավառում:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմելու է՝ 14,572,256,790 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Ծրագրի շահառուն է` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր

բնակավայրերի համայնքները:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրն իրականացվելու է մեկ փուլով 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի

դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝

1. Հողամասերի, շենքների, շինությունների ձեռքբերում – 1,135,225,676 դրամ,

2. Շինարարական և բարեկարգման աշխատանքների իրականացում - 5,676,128,395 դրամ,

3. Շինարարական աշխատանքների նախագծման, չափագրման, տեխնիկական և հեղինակային հսկողության, մասնագիտական խորհրդատվությունների, փորձաքննությունների, փաստագրման և այլ նմանատիպ միջոցառումների իրականացում – 851,419,260 դրամ,

4. Սարքավորումների, արտադրական և տնտեսական գույքի, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում – 2,838,064,198 դրամ,

5. Համակարգչային ծրագրերի արտոնագրերի և լիցենզիաների ձեռքբերում – 567,612,840 դրամ,

6. Գրասենյակային, կոմունալ, փոստային, տպագրական, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր – 820,000,000 դրամ,

7. Ուղղակիորեն շահառուներին սպասարկող անձնակազմի (ուսուցանողներ, ուսումնական բովանդակության մշակողներ և մասնագետներ, վարժանքներ ստուգողներ, ծրագրավորողներ, հաղորդակցման ոլորտի աշխատողներ, խորհրդատուներ և այլն) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ – 2,400,000,000 դրամ,

8. Վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ – 170,283,852 դրամ,

9. Գործուղման ծախսեր – 113,522,569 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Հողամասերի, շենքների, շինությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում – 1,135,225,676 դրամ,

2. Շինարարական նյութերի և աշխատանքների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում – 3,973,289,877 դրամ,

3. Շինարարական նյութերի և աշխատանքների ձեռքբերում և ներմուծում օտարերկրյա

պետություններից – 1,702,838,518 դրամ,

4. Շինարարական աշխատանքների նախագծման, չափագրման, տեխնիկական և հեղինակային հսկողության, մասնագիտական խորհրդատվությունների, փորձաքննությունների, փաստագրման և այլ նմանատիպ աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրա- պետության տարածքում– 681,135,408 դրամ,

5. Շինարարական աշխատանքների մասնագիտական խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում օտարերկրյա պետություններից – 170,283,852 դրամ,

6. Սարքավորումների, արտադրական և տնտեսական գույքի, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում – 567,612,840 դրամ,

7. Սարքավորումների, արտադրական և տնտեսական գույքի, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում օտարերկրյա պետություններից – 2,270,451,358 դրամ,

8. Համակարգչային ծրագրերի արտոնագրերի և լիցենզիաների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում – 113,522,568 դրամ,

9. Համակարգչային ծրագրերի արտոնագրերի և լիցենզիաների ձեռքբերում արտերկրից – 454,090,272 դրամ,

10. Գրասենյակային, կոմունալ, փոստային, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում օտարերկրյա պետություններից - 82,000,000 դրամ,

11. Գրասենյակային, կոմունալ, փոստի, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և

ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում - 738,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1. Վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ – 170,283,852 դրամ,

2. Սարքավորումների, արտադրական և տնտեսական գույքի, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում – 85,141,926 դրամ,

3. Համակարգչային ծրագրերի արտոնագրերի և լիցենզիաների ձեռքբերում – 56,761,284 դրամ,

4. Գրասենյակային, կոմունալ, փոստային, տպագրական, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր – 82,000,000 դրամ,

5. Գործուղման ծախսեր – 113,522,569 դրամ:

12.

Համագործակցությունը պետական

կառավարման, տեղական

ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրն անհրաժեշտության դեպքում կարող է համագործակցել տարբեր շահագրգիռ պետական

կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ պետական և մասնավոր մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով

սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

10.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան