ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 սեպտեմբեր 2023 թ. |
N 42-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի «Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը և դրանց շնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 20-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները․
1) հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին ենթակետում՝
ա․ «,» կետադրական նշանը փոխարինել «:» կետադրական նշանով․
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն․
«Ընդ որում, առկա ձևաչափով կազմակերպվող և գործնական բաղադրիչ ունեցող Միջոցառման (սեմինար, դասընթաց, վարպետաց դաս) մասնակիցների թիվը յուրաքանչյուր խմբի համար չի կարող գերազանցել 50-ը։»․
2) հավելված 1-ի 3-րդ կետի 5-րդ ենթակետում, 21-րդ կետի 6-րդ ենթակետում «հեռավար կամ առցանց» բառերը փոխարինել «հեռավար (առցանց)» բառերով․
3) հավելված 1-ի 3-րդ կետի՝
ա․ 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6) խառը (հիբրիդային) ուսուցում՝ ծրագիր, որը զուգակցում է առկա և հեռավար (առցանց) ուսուցման ձևերը․».
բ․ 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«10) դասավանդող` Միջոցառման շրջանակներում դասավանդող կամ ԷՈՒՆ-ը պատրաստած կամ հեռավար (առցանց) կամ խառը (հիբրիդային) դասընթացը վարող մասնագետ, որը վերջին հինգ տարում առողջապահության ոլորտում ունի առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ (չհաշված կլինիկական օրդինատուրայում ուսումնառության ընթացքը) կամ վերջին հինգ տարում առնվազն երեք տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ․»․
գ․ 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«11) միջոցառման կազմակերպիչ (այսուհետ՝ Կազմակերպիչ)` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կազմակերպություններ, ովքեր պատասխանատու են միջոցառման կազմակերպման, ծրագրային ուսուցողական նյութերի բովանդակային ընտրության և պատրաստման, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության համար և իրենց կազմում ունեն իրենց կողմից կազմակերպվող Միջոցառման մասնագիտական ուղղվածությանը համապատասխան, վերջին հինգ տարում առողջապահության ոլորտում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ (չհաշված կլինիկական օրդինատուրայում ուսումնառության ընթացքը) կամ գիտամանկավարժական ստաժ և գիտական աստիճան ունեցող պատասխանատու:»․
դ) 13-րդ ենթակետում «մասնակից`» բառից հետո լրացնել «միջին կամ ավագ» բառերը․
4) հավելված 1-ի 4-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունում «հեռավար կամ առցանց» բառերը փոխարինել «առկա, հեռավար (առցանց) կամ խառը (հիբրիդային)» բառերով․
5) հավելված 1-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«բ․ Կազմակերպչի կողմից Միջոցառմանը մասնակցած անձանց անվանական ցանկի ներկայացում՝ համաձայն Ձև 8-ի՝ մեկօրյա միջոցառման դեպքում և Ձև 9-ի՝ երկու և ավելի օր տևողությամբ միջոցառման դեպքում․»․
6) հավելված 1-ի 4-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ա. կրեդիտավորված միջոցառումների պատահականության սկզբունքով մշտադիտարկում՝ մշտադիտարկման թերթիկի հիման վրա, համաձայն Ձև 10-ի, Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի (այսուհետ՝ ՄԳՀԱԿ) կողմից:»․
7) հավելված 1-ի 5-րդ կետի 1-ին ենթակետում «կայքում» բառը փոխարինել «և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․Ավդելբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի www.nih.am կայքերում։» բառերով․
8) հավելված 1-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունից «և աշխատանքային ստաժի (անհրաժեշտության դեպքում)» բառերը հանել․
9) հավելված 1-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերությունում «(գիտաժողով, համագումար, կոնֆերանս, դասախոսություն, սեմինար, վարպետաց դաս, վեբինար, այլ» բառերը փոխարինել ««(գիտաժողով (կոնֆերանս), համագումար, դասախոսություն, սեմինար, վարպետաց դաս, վերապատրաստման դասընթաց, վեբինար, այլ» բառերով․
10) հավելված 1-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ը» պարբերությունում «դերակատարումը» բառից հետո լրացնել « և կանոնադրական նպատակներում առողջապահական կրթական և գիտական ծրագրերի իրականացման առկայությունը» բառերը․
11) հավելված 1-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ժա» պարբերությունում՝
ա․ «․» կետադրական նշանը փոխարինել «:» կետադրական նշանով»:
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
«Ընդ որում, Միջոցառման ծրագրային նյութերի բովանդակության և որակի համար պատասխանատու անձ կարող է լինել վերջին հինգ տարում առողջապահության ոլորտում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ (չհաշված կլինիկական օրդինատուրայում ուսումնառության ընթացքը) կամ գիտամանկավարժական ստաժ և գիտական աստիճան ունեցող անձինք:»․
12) հավելված 1-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետը «ժա» պարբերությունից հետո լրացնել նոր՝ «ժբ» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«ժբ) գործնական բաղադրիչ ունեցող Միջոցառման կազմակերպման դեպքում՝ տվյալ Միջոցառման պահանջներին համապատասխան և վերջինիս կարիքներից բխող կլինիկական բազա ունենալու կամ կլինիկական բազայի հետ համագործակցության փաստը հավաստող փաստաթուղթ (հուշագիր, պայմանագիր, համաձայնագիր) կամ սիմուլյացիոն սարքավորումներով հագեցած սենյակ ունենալու վերաբերյալ տեղեկատվություն․»։
13) հավելված 1-ի 5-րդ կետի 5-րդ ենթակետում «դեպքում)» բառից հետո լրացնել «ինչպես նաև հայտատուի և Միջոցառման ծրագրային նյութերի բովանդակության և որակի համար պատասխանատու անձանց կողմից․» բառերը․
14) հավելված 1-ը 17-րդ կետից հետո լրացնել նոր՝ 17․1-ին և 17․2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ․
«17․1. Դասընթացի, սեմինարի ավարտից հետո Կազմակերպիչը ՄԳՀԱԿ է ներկայացնում Միջոցառման արդյունքների գնահատման էլեկտրոնային եղանակով հաշվետվություն` համաձայն Ձև 11-ի:
17․2․ Կազմակերպիչը պետք է ապահովի հեռավար (առցանց), ինչպես նաև խառը (հիբրիդային) Միջոցառման հեռավար (առցանց) հատվածի տեսաձայնագրումը, և ՄԳՀԱԿ-ի պահանջով ներկայացնի վերջինիս։»․
15) հավելված 1-ի 24-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) իրականացվի ակտիվ ուսուցման եղանակների կիրառմամբ, ինչպես նաև պարունակի կանխարգելիչ գործիքներ, որոնք կբացառեն առանց տեսաձայնագրությունն ամբողջապես դիտելու կամ ուսումնական նյութն ամբողջովին կարդալու՝ միանգամից անցնել թեստավորման։»․
16) հավելված 1-ի 24-րդ կետի 3-րդ ենթակետում «51» թիվը փոխարինել «70» թվով․
17) հավելված 2-ում 10-րդ կետի 11-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 12-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«12) լրացուցիչ (կարճաժամկետ) մասնագիտացումներ, որոնց շնորհվում է օրական կտրվածքով ՇՄԶ 2 տեսական և ՇՄԶ 2 գործնական կրեդիտ։»․
18) Ձև 1-ի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․ «Միջոցառման անցկացման վայրը՝…, հեռավար (առցանց) դասընթացի դեպքում՝ դասընթացի հղումը, իսկ խառը (հիբրիդային) դասընթացի դեպքում միջոցառման անցկացման վայրը և դասընթացի հղումը:»․
19) Ձև 1-ի «Կից ներկայացվող փաստաթղթերը և նյութերը՝» բաժնում ՝
ա․ 8-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով․
բ․ 8-րդ կետից հետո լրացնել նոր՝ 9-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«9․ սույն հրամանի հավելված 1-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետի ժբ․ պարբերությամբ նախատեսված կլինիկական բազա ունենալու կամ կլինիկական բազայի հետ համագործակցության փաստը հավաստող փաստաթուղթ (հուշագիր, պայմանագիր, համաձայնագիր) կամ սիմուլյացիոն սարքավորումներով հագեցած սենյակ ունենալու վերաբերյալ տեղեկատվություն գործնական բաղադրիչ ունեցող Միջոցառման դեպքում)։»․
20) Ձև 1-ի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«10․ Միջոցառման բնույթը (ընդգծել)՝ գիտաժողով (կոնֆերանս), համագումար, դասախոսություն, տեսական կամ գիտագործնական սեմինար, վերապատրաստման դասընթաց, վարպետաց դաս, վեբինար, այլ (հստակեցնել)__________ »․
21) հավելված 2-ի 4-րդ կետում «, հեռավար կամ առցանց» բառերը փոխարինել «կամ հեռավար (առցանց) կամ խառը (հիբրիդային)» բառերով.
22) հավելված 2-ը լրացնել նոր 8-11-րդ Ձևերով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից լրացուցիչ (կարճաժամկետ) մասնագիտացումներ անցած անձանց վրա:
|
Ա. Ավանեսյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«27» սեպտեմբեր 2023 թվականի թիվ 42-Ն հրամանի |
« Ձև 8
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹ
---------------------------------------------------------
(ա․ա․հ)
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(աշխատանքի վայր, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, մասնագիտություն)
Ամսաթիվ |
Մուտք |
Ելք |
Դասավանդողի ստորագրություն | ||
Ժամ |
Ստորագրություն |
Ժամ |
Ստորագրություն |
| |
|
|
|
|
|
|
Ձև 9
ՑԱՆԿ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ
-------------------------------------------------------------------------
(նշել Միջոցառման անվանումը և ամսաթիվը)
ՀՀ/հ |
Անուն, ազգանուն |
Աշխատանքի վայր |
Հեռախո-սահամար |
Էլեկտրոնային փոստի հասցե |
Մասնագի-տություն |
Մուտք |
Ելք | ||
Ժամ |
Ստորա-գրություն |
Ժամ |
Ստորա-գրություն | ||||||
1․ |
|
|
|
|
|
|
|
|
|
2․ |
|
|
|
|
|
|
|
|
|
Ձև 10
ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
ՇՄԶ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ
1․ ՇՄԶ միջոցառման վերաբերյալ տեղեկություններ | ||
1․ ՇՄԶ միջոցառման կրեդիտավորման հրամանի համարը |
||
2․ Միջոցառման Կազմակերպիչ |
||
3․ Միջոցառման անվանում |
||
4․ Միջոցառման բնույթ |
||
5․ Միջոցառման անցկացման ժամանակահատված |
||
6․ Միջոցառման անցկացման ձևաչափ (առկա, հեռավար (առցանց), խառը (հիբրիդային) |
||
7․ Միջոցառման անցկացման վայր /առկա/ |
||
8․ Միջոցառման մշտադիտարկման ամսաթիվ, տարեթիվ, ժամ |
||
2․ Դիտարկումներ | ||
1․ Համապատասխանում է հայտագրված ժամերին |
այո |
ոչ |
1․1․ Չհամապատասխանելու դեպքում պարզաբանում |
||
2․ Ծրագրային բովանդակությունը համապատասխանում է հաստատված ծրագրին |
այո |
ոչ |
2․1․ Չհամապատասխանելու դեպքում պարզաբանում |
||
3․ Պրոֆեսորադասախոսական անձնակազմի փոփոխություն` առանց ծանուցման |
այո |
ոչ |
3․1․ Չհամապատասխանելու դեպքում պարզաբանում |
||
4․ Կրթական նյութերին կից գովազդային տարրերի առկայություն |
այո |
ոչ |
5․ Զեկույցի/դասախոսության ընթացքում գովազդ |
այո |
ոչ |
6․ Գովազդային տարրեր Միջոցառման սրահում |
այո |
ոչ |
7․ Խախտումներ՝ մասնակիցների գրանցման ձևաչափում |
այո |
ոչ |
8․ Այլ բնույթի խախտումներ |
||
3․ Մշտադիտարկում իրականացնող(ներ) | ||
1․ ---------------------------------------------------------------------------------------------------------------------------- (ա․հ․ա․, զբաղեցրած պաշտոն, ստորագրություն) | ||
2․ --------------------------------------------------------------------------------------------------------------------------- (ա․հ․ա․, զբաղեցրած պաշտոն, ստորագրություն) |
Ձև 11
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
էլեկտրոնային եղանակով Միջոցառման արդյունքների գնահատման
1. Միջոցառման մասնակիցների գիտելիքների գնահատման (նախաթեստավորման և հետթեստավորման) հարցաթերթերի հիման վրա ստացված տվյալների ամփոփված արդյունքները.
------------------------------------------------------------------------------------------------------------
2. Միջոցառման մասնակիցների գոհունակության արդյունքները
---------------------------------------------------------------------------------------
3. Միջոցառման մասնակիցների առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվություն
-------------------------------------------------------------------
»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հոկտեմբերի 2023 թվական: