Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 134
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
07.11.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2017 թվականի

թիվ 134

քաղ. Մոսկվա

 

ԱՌԱՆՑ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ԵՎ (ԿԱՄ) ԾՈՎՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԺԱՄԱՆՄԱՆ ԵՎ ՄԵԿՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ կետին, 5-րդ կետի 1-ին ենթակետին և 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Եվրասիական տնտեսական միության ապրանքների և օտարերկրյա ապրանքների առանձին կատեգորիաների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանման վերաբերյալ մաքսային մարմնին ծանուցելուց հետո Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով դրանց փոխադրման ընթացքում մաքսային գործառնությունների իրականացման, ինչպես նաև այդպիսի ապրանքների կարգավիճակի հաստատման կարգը.

«Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Եվրասիական տնտեսական միության ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից մեկնման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ'

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի նոյեմբերի 7-ի

թիվ 134 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության ապրանքների և օտարերկրյա ապրանքների առանձին կատեգորիաների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանման վերաբերյալ մաքսային մարմնին ծանուցելուց հետո Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով դրանց փոխադրման ընթացքում մաքսային գործառնությունների իրականացման, ինչպես նաև այդպիսի ապրանքների կարգավիճակի հաստատման

 

1. Սույն կարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք Միության ապրանքների և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) ժամանման վերաբերյալ մաքսային մարմնին ծանուցելուց հետո իրականացվող մաքսային գործառնությունները, որոնց Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով կամ ծովով փոխադրման ընթացքում տեղի է ունեցել համապատասխանաբար Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի հարկադրված վայրէջք, այդ թվում՝ այն վայրէջքը, որի ժամանակ կատարվել են բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և փոխադրվող ապրանքների հետ կատարվող բեռնային այլ գործողություններ (այսուհետ՝ հարկադրված վայրէջք), կամ վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների հետևանքով նավը մուտք է գործել Միության անդամ չհանդիսացող պետության նավահանգիստ, այդ թվում՝ այն մուտքը, որի ժամանակ կատարվել են բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և փոխադրվող ապրանքների հետ կատարվող բեռնային այլ գործողություններ (այսուհետ՝ մուտք նավահանգիստ), ժամկետը, որի ընթացքում այդ գործառնությունները պետք է կատարվեն, ինչպես նաև այդպիսի փոխադրման ժամանակ ապրանքների կարգավիճակը հաստատելու կարգը:

2. Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրի մաքսային մարմնին սույն կարգի 1-ին կետում նշված դեպքերում ապրանքների՝ Միության մաքսային տարածք (այսուհետ՝ ժամանման վայր) ժամանելու վերաբերյալ ծանուցելուց հետո փոխադրողը կամ Օրենսգրքի 83-րդ հոդվածում նշված այլ անձ (այսուհետ՝ անձ) ոչ ուշ, քան ծանուցումը գրանցելու պահից 3 աշխատանքային ժամվա ընթացքում էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչի վրա գտնվող փաստաթղթի տեսքով այդ մաքսային մարմին է ներկայացնում՝

ա) տրանսպորտային (փոխադրման) այն փաստաթղթերը, որոնց համապատասխան՝ ապրանքները ժամանել են Միության մաքսային տարածք (այսուհետ՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր).

բ) Միության անդամ չհանդիսացող այն պետության պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթը (անձի կողմից հաստատված դրա պատճենը), որի տարածքում կատարվել է հարկադրված վայրէջքը կամ մուտքը նավահանգիստ, որով, համապատասխանաբար, հաստատվում է այդպիսի վայրէջքը կամ այդպիսի մուտքը.

գ) հարկադրված վայրէջքի կամ նավահանգիստ մուտքի արդյունքում ապրանքների քանակի և (կամ) որակի փոփոխությունը հաստատող փաստաթուղթը (անձի կողմից հաստատված դրա պատճենը):

3. Ժամանման վայրի մաքսային մարմինն ապրանքների կարգավիճակը որպես Միության ապրանքներ կամ Օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքներ հաստատելու համար այն դեպքում, երբ Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով կամ ծովով այդպիսի ապրանքների փոխադրման ընթացքում տեղի է ունեցել համապատասխանաբար հարկադրված վայրէջք կամ մուտք նավահանգիստ, անցկացնում է մաքսային հսկողություն փաստացի ժամանած ապրանքների նկատմամբ՝ սույն կարգի 2-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկություններին դրանց համապատասխանության մասով:

Ապրանքները մինչև մաքսային հսկողության ավարտը, այդ թվում՝ անձի կողմից լրացուցիչ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացնելու անհրաժեշտության հետ կապված դրա իրականացման ժամկետի երկարաձգումը հաշվի առնելով, գտնվում են ժամանման վայրի մաքսային հսկողության գոտում կամ մաքսային մարմնի կողմից նշված՝ ժամանման վայրում գտնվող այլ վայրում:

4. Այն դեպքում, երբ սույն կարգի 3-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված մաքսային հսկողության անցկացման արդյունքներով հաստատվում է ապրանքների կարգավիճակը, ժամանման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձը հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան այդպիսի մաքսային հսկողության անցկացման արդյունքները ձևակերպելու պահից մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամվա ընթացքում՝

ա) մաքսային մարմնի այն տեղեկատվական համակարգում, որի օգտագործմամբ գրանցվել է Միության մաքսային տարածք ապրանքների ժամանումը, կազմում է տեղեկատվություն, որը պարունակում է «Ապրանքների կարգավիճակը՝ որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ, հաստատված է» կամ «Ապրանքների կարգավիճակը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքներ, հաստատված է» տեղեկությունները.

բ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում կատարում է նշում «Ապրանքների կարգավիճակը՝ որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ, հաստատված է» կամ «Ապրանքների կարգավիճակը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքներ, հաստատված է» և այդ նշումը հաստատում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով).

գ) պատրաստում է (անհրաժեշտության դեպքում) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի պատճենները սույն կետի «բ» ենթակետում նշված, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերի նշումներով՝ մաքսային մարմնի գործերում դրանք պահելու համար (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով).

դ) օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը՝ կազմում և անձին ուղարկում է ապրանքների կարգավիճակը հաստատելու վերաբերյալ տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային փաստաթուղթ կամ վերադարձնում է տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը սույն կետի «բ» ենթակետում նշված նշումներով (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով):

5. Այն դեպքում, երբ անձը չի ներկայացրել սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը կամ եթե սույն կարգի 3-րդ կետին համապատասխան իրականացված մաքսային հսկողության արդյունքներով հաստատվել է ժամանած ապրանքների անվանման և (կամ) այլ նույնականացման հատկանիշների (բնութագրերի) անհամապատասխանությունը տրանսպորտային (փոխադրման) նշված տեղեկություններին կամ պարզվել է, որ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով ընթացուղում կամ ծովում ապրանքների նկատմամբ կատարվել են որոշ հակաիրավական գործողություններ (մեկը մյուսով փոխելը, քանակը (որակը) փոփոխելը և այլն), ժամանման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձը հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան այդպիսի մաքսային հսկողության անցկացման արդյունքները ձևակերպելու պահից մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամվա ընթացքում՝

ա) մաքսային մարմնի այն տեղեկատվական համակարգում, որի օգտագործմամբ գրանցվել է Միության մաքսային տարածք ապրանքների ժամանումը, կազմում է տեղեկատվություն, որը պարունակում է «Ապրանքների կարգավիճակը՝ որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ, հաստատված չէ» կամ «Ապրանքների կարգավիճակը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքներ, հաստատված չէ» տեղեկությունները.

բ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում կատարում է «Ապրանքների կարգավիճակը՝ որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ, հաստատված չէ» կամ «Ապրանքների կարգավիճակը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքներ, հաստատված չէ» նշումը և այդ նշումը հաստատվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (դիմումը թղթային կրիչով ներկայացված լինելու դեպքում).

գ) պատրաստում է (անհրաժեշտության դեպքում) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի պատճենները սույն կետի «բ» ենթակետում նշված, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերի նշումներով՝ մաքսային մարմնի գործերում դրանք պահելու համար (դիմումը թղթային կրիչով ներկայացված լինելու դեպքում).

դ) օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը՝ կազմում և անձին ուղարկում է ապրանքների կարգավիճակը չհաստատելու վերաբերյալ տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային փաստաթուղթ կամ վերադարձնում է տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը՝ սույն կետի «բ» ենթակետում նշված նշումներով (դիմումը թղթային կրիչով ներկայացված լինելու դեպքում):

6. Սույն կարգի 5-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված դեպքերում ապրանքների կարգավիճակը չհաստատելու վերաբերյալ տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային փաստաթուղթը կամ սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետում նշված նշումներով տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը մաքսային մարմնից ստանալու պահից մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամվա ընթացքում անձը պետք է ապրանքների նկատմամբ իրականացնի Օրենսգրքի 88-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան մաքսային գործառնություն:

7. Անձի կողմից սույն կարգի 4-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված՝ ապրանքների կարգավիճակը հաստատելու վերաբերյալ տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային փաստաթուղթը կամ սույն կարգի 4-րդ կետի «բ» ենթակետում նշված նշումներով տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը ստանալը հիմք է, որպեսզի ապրանքները լքեն ժամանման վայրի մաքսային հսկողության գոտին կամ այլ տեղ, որտեղ գտնվում էին ապրանքները` սույն կարգի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի նոյեմբերի 7-ի

թիվ 134 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

«Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Եվրասիական տնտեսական միության ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից մեկնման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման

 

1. Սույն կարգով սահմանվում է մաքսային այն գործառնությունների իրականացման հաջորդականությունը, որոնք կապված են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքից «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Միության այն ապրանքների (այսուհետ՝ Միության ապրանքներ) մեկնման հետ, որոնք Միության մաքսային տարածքից մեկնման վայր (այսուհետ՝ մեկնման վայր) առաքման համար ենթակա են Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով փոխադրման (տրանսպորտային փոխադրման)՝ առանց «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման, ինչպես նաև սահմանվում է Միության մաքսային տարածք դրանց ժամանման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման հաջորդականությունը:

2. Միության մաքսային տարածքից Միության այն ապրանքների մեկնման համար, որոնք մեկնման վայր առաքման նպատակով փոխադրվելու են (տրանսպորտով փոխադրվելու են) Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս՝ Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով, փոխադրողի կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 92-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերում նշված այլ անձանց կողմից (այսուհետ համապատասխանաբար՝ օրենսգիրք, անձ) օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված մաքսային գործառնություններն իրականացնելուց հետո մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձը՝

ա) իրականացնում է Միության ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն և անհրաժեշտության դեպքում նույնականացնում դրանք.

բ) ձևակերպում է Միության մաքսային տարածքից Միության ապրանքների մեկնման թույլտվությունը՝ օրենսգրքի 92-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան;

գ) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով կազմում է ապրանքների՝ ընթացուղով անցնելու (այսուհետ՝ էլեկտրոնային ընթացուղի) վերաբերյալ տեղեկատվություն պարունակող հաղորդագրություն, նշելով ցանկով նախատեսված տվյալները՝ համաձայն հավելվածի։ Նշված հաղորդագրությունը ուղարկվում է Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրի մաքսային մարմին (այսուհետ՝ ժամանման վայր), ինչպես նաև Միության ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպած մաքսային մարմին (այսուհետ՝ բացթողման մաքսային մարմին).

դ) ապրանքների այն հայտարարագրում (այսուհետ՝ ապրանքների հայտարարագիր), որին համապատասխան Միության ապրանքները ձևակերպվել են «արտահանում» մաքսային ընթացակարգով և Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով փոխադրվում են (տրանսպորտով փոխադրվում են) մեկնման վայր՝ առաքման նպատակով, կամ դրա պատճենի մեջ կատարում է «Ապրանքն անցել է ընթացուղով» նշումը, նշելով Միության՝ փաստացի մեկնող ապրանքների քանակը, դրանց նույնականացման եղանակը (եթե իրականացվել է նույնականացում) և այդ նշումը հաստատում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (ապրանքների հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացված լինելու դեպքում).

ե) պատրաստում է (անհրաժեշտության դեպքում) ապրանքների հայտարարագրի պատճենը կամ դրա պատճենները «Ապրանքն անցել է ընթացուղով» նշումով՝ մաքսային մարմնի գործերում դրանք պահպանելու համար (ապրանքների հայտարարագիրը կամ դրա պատճենը մաքսային մարմնին թղթային կրիչով ներկայացված լինելու դեպքում).

զ) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ կազմում և անձին ուղարկում է էլեկտրոնային փաստաթուղթ, որը պարունակում է ապրանքների հայտարարագրի գրանցման համարի, Միության՝ փաստացի մեկնող ապրանքների քանակի, դրանց նույնականացման եղանակի (եթե իրականացվել է նույնականացում), ինչպես նաև դրանց ընթացքը հետագայում շարունակելու հնարավորության վերաբերյալ տեղեկատվություն, կամ վերադարձնում է անձին ապրանքների հայտարարագիրը կամ դրա պատճենը՝ «Ապրանքն անցել է ընթացուղով» նշումով, ինչպես նաև նշելով Միության՝ փաստացի մեկնող ապրանքների քանակը և դրանց նույնականացման եղանակը (եթե իրականացվել է նույնականացում) (ապրանքների հայտարարագիրը կամ դրա պատճենը թղթային կրիչով ներկայացված լինելու դեպքում):

(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)

3. Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման և անձի կողմից Օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին կետում նշված մաքսային գործառնությունների իրականացման դեպքում, այդ թվում՝ տեղեկություններ ներկայացնելու դեպքում այն մասին, որ ժամանած ապրանքները Միության ապրանքներ են, որոնք մեկնման վայր առաքվելու համար փոխադրվել են (տրանսպորտով փոխադրվել են) Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս՝ Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով, ժամանման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձը՝

արձանագրում է ապրանքների՝ Միության մաքսային տարածք ժամանելու ծանուցումը Օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան.

տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով ձևակերպում է Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման («արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման) վերաբերյալ մաքսային մարմնի հարցումը՝ նշելով ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, որն ուղարկվում է ժամանման վայրի մաքսային մարմին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բացթողման մաքսային մարմին (եթե ժամանման վայրի մաքսային մարմնում բացակայում է էլեկտրոնային ընթացուղին).

անցկացնում է մաքսային հսկողություն փաստացի ժամանած ապրանքների նկատմամբ՝ ապրանքների հայտարարագրում նշված տեղեկություններին դրանց համապատասխանության մասով:

Միության ապրանքները մինչև մաքսային հսկողության ավարտը, այդ թվում՝ անձի կողմից լրացուցիչ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացնելու անհրաժեշտության հետ կապված՝ դրա իրականացման ժամկետի երկարաձգումը հաշվի առնելով, գտնվում են ժամանման վայրի մաքսային հսկողության գոտում կամ մաքսային մարմնի կողմից նշված՝ ժամանման վայրում գտնվող այլ վայրում:

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)

4. Այն դեպքում, երբ սույն կարգի 3-րդ կետի չորրորդ պարբերության մեջ նշված մաքսային հսկողության իրականացման արդյունքներով հաստատվել է փաստացի ժամանած ապրանքների համապատասխանությունը ապրանքների հայտարարագրում նշված տեղեկություններին և չեն հայտնաբերվել նշաններ, որոնք վկայում են այն մասին, որ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում և (կամ) ծովում ապրանքների նկատմամբ իրականացվել են այնպիսի գործողություններ, որոնք ի սկզբանե նախատեսված չեն եղել փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ, ժամանման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձը՝

ա) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով կազմում է էլեկտրոնային ընթացուղի՝ Միության՝ փաստացի ժամանած ապրանքների քանակի նշմամբ, որն ուղարկվում է մեկնման վայրի մաքսային մարմին և բացթողման մաքսային մարմին.

բ) ապրանքների հայտարարագրում կամ դրա պատճենում կատարում է «Ապրանքն անցել է ընթացուղով» նշումը՝ Միության՝ փաստացի ժամանած ապրանքների քանակի նշմամբ, և այդ նշումը հաստատում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (տվյալ փաստաթղթերը թղթային կրիչով ներկայացված լինելու դեպքում).

գ) պատրաստում է (անհրաժեշտության դեպքում) ապրանքների հայտարարագրի պատճենը կամ դրա պատճենները «Ապրանքն անցել է» նշումով՝ մաքսային մարմնի գործերում դրանք պահպանելու համար (ապրանքների հայտարարագիրը կամ դրա պատճենը թղթային կրիչով ներկայացված լինելու դեպքում).

դ) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ կազմում և անձին ուղարկում է էլեկտրոնային փաստաթուղթ, որը պարունակում է ապրանքների հայտարարագրի գրանցման համարի, Միության՝ փաստացի ժամանած ապրանքների քանակի, ինչպես նաև դրանց ընթացքը հետագայում շարունակելու հնարավորության վերաբերյալ տեղեկատվություն, կամ վերադարձնում է անձին ապրանքների հայտարարագիրը կամ դրա պատճենը «Ապրանքն անցել է ընթացուղով» նշումով (ապրանքների հայտարարագիրը կամ դրա պատճենը թղթային կրիչով ներկայացված լինելու դեպքում):

(4-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)

5. Այն դեպքում, երբ սույն կարգի 3-րդ կետի չորրորդ պարբերության մեջ նշված մաքսային հսկողության իրականացման արդյունքներով հաստատվել է փաստացի ժամանած ապրանքների անվանման և (կամ) այլ նույնականացման հատկանիշների (բնութագրերի) անհամապատասխանությունը ապրանքների հայտարարագրում նշված տեղեկություններին և (կամ) հայտնաբերվել են նշաններ, որոնք վկայում են այն մասին, որ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում և (կամ) ծովում ապրանքների նկատմամբ իրականացվել են այնպիսի գործողություններ, որոնք ի սկզբանե նախատեսված չեն եղել փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ, դրանց նկատմամբ ենթակա է իրականացման Օրենսգրքի 88-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան գործառնությունը:

(5-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)

6. Սույն կարգի 3-5 կետերի դրույթները չեն կիրառվում այն դեպքում, երբ Միության ապրանքների նկատմամբ՝ Միության մաքսային տարածքից դրանց մեկնելուց հետո Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար մինչև Միության մաքսային տարածք դրանց ժամանելը մաքսային մարմինների կողմից հաստատվել է Միության մաքսային տարածքից այդպիսի ապրանքների փաստացի մեկնումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ այդպիսի մեկնումը հաստատող կարգը սահմանող ակտին համապատասխան:

7. Եթե սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան, Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման թույլտվությունը ձևակերպելուց կամ սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված գործողություններն իրականացնելուց հետո հայտնաբերվել են տվյալների միջև հակասություններ՝ էլեկտրոնային ընթացուղու մեջ և այդպիսի թույլտվություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կամ էլ՝ Միության մաքսային տարածք այն ապրանքների ժամանման ժամանակ, որոնք մեկնման վայր առաքվելու համար Միության մաքսային տարածքի մի հատվածից փոխադրվել են (տրանսպորտով փոխադրվել են) Միության մաքսային տարածքի մեկ այլ հատված՝ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով, և (կամ) ծովով, ապա Միության այն անդամ պետության լիազորված մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որի տարածքում գտնվում է համապատասխանաբար՝ մեկնման վայրը կամ ժամանման վայրը, որոշում է կայացնում էլեկտրոնային ընթացուղին ճշգրտելու կամ դրա ճշգրտումը մերժելու մասին (նշելով պատճառները)։

Էլեկտրոնային ընթացուղու մեջ ճշգրտումներ կատարելու մասին որոշում կայացնելու դեպքում նշված պաշտոնատար անձը մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ էլեկտրոնային եղանակով կազմում է համապատասխան փոփոխությունները պարունակող հաղորդագրություն, որն ուղարկվում է բացթողման մաքսային մարմին և համապատասխանաբար՝ ժամանման վայրի կամ մեկնման վայրի մաքսային մարմին։

(7-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)

8. Մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ էլեկտրոնային ընթացուղին չեղարկելու մասին այն հաղորդագրության կազմումը (պատճառների նշմամբ), որն ուղարկվում է ժամանման վայրի մաքսային մարմին, բացթողման մաքսային մարմին, ինչպես նաև մեկնման վայրի մաքսային մարմին (եթե այդ հաղորդագրությունը կազմվում է այլ մաքսային մարմնի կողմից), իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝

ա) մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից հետևյալ դեպքերում՝

մեկնման համար թույլտվությունը ձևակերպելուց հետո մեկնման վայրը չլքած ապրանքներն ենթակա են վերադարձման Միության մաքսային տարածք կամ հանձնվելու ժամանակավոր պահպանման.

Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում փոխադրողի կողմից Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գործողություններն իրականացնելուց (այդ թվում՝ մեկնման վայրից մինչև Միության մաքսային սահմանի փաստացի հատման վայր ապրանքների առաքումը խոչընդոտող հանգամանքների մասին մեկնման վայրի մաքսային մարմին հաղորդելիս այդ հանգամանքները հաստատող լուսանկարներ ներկայացնելուց, զանգվածային լրատվության միջոցներով դրանց հրապարակումներին, «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակական ցանցում տեղադրված նյութերին (առկայության դեպքում) հղում կատարելուց) հետո.

բ) Միության այն անդամ պետության լիազորված մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից, որի տարածքում գտնվում է մեկնման վայրը, հետևյալ դեպքերում՝

հաստատվել է ապրանքների հայտարարագրի գրանցման համարը սխալ նշելու փաստը.

տվյալ մաքսային մարմինը հաստատել է, որ էլեկտրոնային ընթացուղին ձևակերպվել է այն ապրանքների նկատմամբ, որոնք չեն լքել Միության մաքսային տարածքը:

(8-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)

9. Միության այն անդամ պետության լիազորված մաքսային մարմինը, որի տարածքում գտնվում է մեկնման վայրը, էլեկտրոնային ընթացուղին չեղարկելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում չեղարկելու վերաբերյալ գրավոր տեղեկություններ է ուղարկում Միության այն անդամ պետության լիազորված մաքսային մարմին, որի տարածքում գտնվում է բացթողման մաքսային մարմինը:

(9-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)

 

ՀԱՎԵԼՎԱԾ

«Արտահանում» մաքսային ընթացակարգով

ձևակերպված Եվրասիական տնտեսական

միության ապրանքների՝ Եվրասիական

տնտեսական միության մաքսային

տարածքից մեկնման և Եվրասիական

տնտեսական միության մաքսային տարածք

ժամանման հետ կապված մաքսային

գործառնությունների իրականացման կարգի

 

ՑԱՆԿ

 

Ապրանքների ընթացուղով անցնելու վերաբերյալ տեղեկություններ պարունակող հաղորդագրության մեջ նշվող տվյալների

 

1. Ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ապրանքները ձևակերպվել են «արտահանում» մաքսային ընթացակարգով և մեկնման վայր առաքվելու նպատակով Միության մաքսային տարածքի մի հատվածից փոխադրվել են (տրանսպորտով փոխադրվել են) Միության մաքսային տարածքի մեկ այլ հատված՝ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով և (կամ) ծովով.

2. Միության՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հերթական համարները.

3. Միության ապրանքների անվանումները.

4. Միության՝ փաստացի մեկնող ապրանքների քանակը (hամաքաշը (կգ)).

5. Տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան.

6. Տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթղթի համարը (եթե տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթուղթը չունի համար, ապա կատարվում է «ա/հ» նշումը).

7. Տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթղթի ամսաթիվը (եթե տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթուղթը չունի ամսաթիվ, ապա տեղեկություններ չեն նշվում).

8. Սահմանին տրանսպորտային միջոցի գրանցման համարը.

9. Միության ապրանքների նույնականացման եղանակը (եթե իրականացվել է նույնականացում).

10. Միության ապրանքների մեկնման ամսաթիվը (Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար թույլտվություն ձևակերպելու մասին որոշումն ընդունելու ամսաթիվը) (ձևավորվում է ինքնաբերաբար և մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չէ).

11. Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար թույլտվության գրանցման համարը, որը ձևավորվում է Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

12. Միության մաքսային տարածքից Միության ապրանքների մեկնման վայրի մաքսային մարմնի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան, (ձևավորվում է ինքնաբերաբար և մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չէ)։

(հավելվածը լրաց. ԵՏՀԿ 14.10.19 թիվ 181)