Գլխավոր տեղեկություն
Համար
N 767-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 767-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՁԱԳԱՆՔ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 174,870,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արձագանք ժամանակավոր տեղահանված ազգաբնակչության կարիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2022 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի ձեռքբերում` 1,999,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՀՈՎ-ԱՐՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04236834) 2022 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում` 99,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Զոր-Ագատա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01012179) 2022 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 500 հատ ծածկոցների մատակարարում` 2,900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

26.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 767-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԱՐՁԱԳԱՆՔ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ»

1.

Ծրագրի նպատակը

2022 թվականի սեպտեմբերի 13-15-ից հետո ժամանակավոր տեղահանված բնակչության առաջնային կարիքներին արձագանք` առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդային, հիգիենիկ փաթեթների, անկողնային պարագաների տրամադրում։ Նախատեսված է նաև տրամադրել սոցիալ-հոգեբանական

աջակցություն և ստեղծել անվտանգ կրթական միջավայր։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիա (քաղաք Ժնև, Շվեյցարիա)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզեր Բնագավառը` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

174,870,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքներից ժամանակավոր տեղահանված շուրջ 5000 անձ, ցանկը ստացվել է տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված պաշտոնական տեղեկատվության և Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացված կարիքի գնահատման հիման վրա:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողություններն են`

 

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքներից ժամանակավոր տեղահանված շուրջ 5000 անձանց համար սննդային և հիգիենիկ փաթեթների ձեռքբերում, տեղափոխման նպատակով բեռնափոխադրման ծառայությունների և վառելիքի ձեռքբերում՝ 141,800,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2023 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում:

2. Արձանագրված կարիքի հիման վրա շուրջ 300 ընտանիքի անկողնային պարագաների և սրբիչների տրամադրում՝ 9,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2023 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում:

3. Սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում՝ 1,700,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2023 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում:

4. Անվտանգ կրթական միջավայրի ապահովում, անվտանգ սենյակների կահավորում, գրենական պիտույքների և հեռավար դասավանդման համար դյուրակիր համակարգիչների ձեռքբերում՝ 5,500,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2023 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում:

5. Տվյալ ծրագրի շահառուներին սպասարկող Հայկական Կարմիր խաչի ընկերության մարզային մասնաճյուղերի համար առաջին անհրաժեշտության արկղիկների (ջրի տարաներ, պահածոյացված սնունդ, գազով տաքացուցիչ, մարտկոցներ, լապտերներ, ռադիոկապի միջոցներ) ձեռքբերում՝ 1,350,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2023 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում:

6. Ներգրավված կամավորների նախապատրաստում, կամավորների համար դասընթացներ, ճանապարհածախսի փոխհատուցում՝ 4,520,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2023 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում:

7. Ծրագրի կառավարման և հաշվետվողականության ապահովման համար կազմակերպչական ծախսերը ներառում են ներգրավված աշխատակիցների աշխատավարձի մասնակի փոխհատուցում, կապի ու կոմունալ ծախսերի վճար, մոնիտորինգային այցեր օրապահիկի վճարում և հյուրանոցային վճարներ, բանկային գործարքների սպասարկման վճար՝ 11 000 000 դրամ, 2022 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2023 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`

1. Սննդի ձեռքբերում շահառուների համար՝ 115,500,000 դրամ արժողությամբ.

2. Հիգիենիկ ապրանքների ձեռքբերում շահառուների համար՝ 21,500,000 դրամ արժողությամբ.

3. Անկողնային պարագաների և սրբիչների ձեռքբերում՝ 9,000,000 դրամ արժողությամբ.

4. Սննդի, հիգիենիկ պարագաների, անկողնային պարագաների տեղափոխման նպատակով բեռնափոխադրման ծառայության ձեռքբերում՝ 2,800,000 դրամ արժողությամբ.

5. Սննդի, հիգիենիկ պարագաների, անկողնային պարագաների ներմարզային բաշխման և բաշխումից հետո մոնիթորինգի նպատակով վառելիքի ձեռքբերում՝ 2,000,000 դրամ արժողությամբ.

6. Ընդգրկված կամավորների և աշխատակազմի հրահանգավորման, տեխնիկական պատրաստման և ծրագրի վերջում քաղած դասերի քննարկման կազմակերպման ծառայությունների ձեռքբերում, այդ թվում՝ հյուրանոցային ծառայություններ և մասնակիցների համար սննդի ապահովման ծառայությունների ձեռքբերում և կամավորների ճանապարհածախսի փոխհատուցում՝ 4,820,000 դրամ արժողությամբ.

7. Սոցիալ-հոգեբանական աջակցություն, ներառյալ՝ տպագրական ծախսերը՝ 1, 400, 000 դրամ արժողությամբ.

8. Տվյալ ծրագրի շահառուներին սպասարկող Հայկական Կարմիր խաչի ընկերության մարզային մասնաճյուղերի համար առաջին անհրաժեշտության արկղիկների ձեռքբերում՝ 1,350,000 դրամ արժողությամբ.

9. Անվտանգ կրթական միջավայրի ապահովման նպատակով անվտանգ սենյակների կահավորում 2,500,000 դրամ արժողությամբ, շահառուների համար գրենական պիտույքների և սննդի ձեռքբերում՝ 1,000,000 դրամ արժողությամբ, հեռավար դասավանդման գործիքների՝ պլանշետների ձեռքբերում՝ 2,000,000 դրամ արժողությամբ.

10. Կազմակերպչական և պահպանման ծախսեր` 11,000,000 դրամ արժողությամբ, որը ներառում է աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար՝ 9,700,000 դրամ և գործուղման ծախսեր՝ օրապահիկ՝ 480,000 դրամ, կապի ու կոմունալ ծախսեր՝ 800, 000 դրամ, բանկային սպասարկման ծառայություններ՝

20,000 դրամ արժողությամբ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական և պահպանման ծախսեր` 11,000,000 դրամ արժողությամբ, որը ներառում է աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար՝ 9,700,000 դրամ և գործուղման ծախսեր՝ օրապահիկ՝ 480,000 դրամ, կապի ու կոմունալ ծախսեր՝ 800,000 դրամ, բանկային սպասարկման ծառայություններ՝ 20,000 դրամ

արժողությամբ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ամենամսյա և ավարտական հաշվետվություններ են ներկայացվելու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիային։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշման 25-րդ կետի համաձայն, նույն որոշմամբ սահմանված ծավալով ու

պարբերականությամբ ներկայացվելու են տեղեկություններ լիազոր մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

 

26.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ