600.0246.14.07.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 հուլիսի 2025 թվականի |
N 246-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷՄՇ կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) ԷՄՇ կանոնների 45-րդ կետի 2-րդ ենթակետում «ԷՀՑ կանոններով սահմանված պահանջներին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ԷԲՑ կանոնների 238-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը,
2) ԷՄՇ կանոնների 65.1-ին կետի 2-րդ ենթակետում «ցանկը,» բառից հետո լրացնել «դրվածքային հզորությամբ հաշվառվող ենթասպառողների դեպքում՝ սպառման կետի օրական բեռնվածքի գրաֆիկը՝ ժամային կտրվածքով, իսկ ենթասպառողների կազմի հետագա փոփոխության դեպքում՝ դրանց մասին անմիջապես տեղեկացումը,» բառերը,
3) ԷՄՇ կանոնների 240-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով, իսկ «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
14 հուլիսի 2025 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2025 թվական:
