Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 27
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.02.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2020 թվականի

թիվ 27

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 3-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 23-ի «Տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից գերազանցվելու դեպքում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված հանձնարարականների և համատեղ միջոցների մշակման ու ընդունման կարգի մասին» թիվ 9 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի փետրվարի 18-ի

թիվ 27 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 23-ի թիվ 9 որոշման մեջ կատարվող

 

1. Ներածությունը «3-րդ կետի 5-րդ ենթակետին» բառերից հետո լրացնել «, 4-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությանը և 3-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը» բառերով:

2. Նշված որոշմամբ հաստատված՝ Տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից գերազանցվելու դեպքում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված հանձնարարականների և համատեղ միջոցների մշակման ու ընդունման կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի

հունվարի 23-ի թիվ 9 որոշմամբ

 (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

 կոլեգիայի 2020 թվականի փետրվարի 18-ի

թիվ 27 որոշման խմբագրությամբ)

 

ԿԱՐԳ

 

տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից գերազանցվելու դեպքում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված հանձնարարականների և համատեղ միջոցների մշակման ու ընդունման

 

1. Սույն կարգը մշակվել է «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 3-րդ կետի 5-րդ ենթակետին, 4-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությանը և 3-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան և սահմանում է այն գործողությունների հերթականությունը, որոնք իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն մարմինների կողմից, որոնք պետական քաղաքականության ձևավորման և իրավական կարգավորման մասով գործառույթներ են իրականացնում տնտեսության, ֆինանսների բնագավառում՝ ներառյալ ազգային (կենտրոնական) բանկերը (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, լիազորված մարմիններ), տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները (այսուհետ՝ մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքներ) անդամ պետությունների կողմից գերազանցվելու դեպքում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված հանձնարարականներ և համատեղ միջոցներ (այսուհետ համապատասխանաբար՝ հանձնարարականներ, համատեղ միջոցներ) մշակելու և ընդունելու նպատակով:

2. Այն դեպքում, երբ տարվա արդյունքներով (նախնական՝ պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի պակասուրդի և պետական կառավարման հատվածի պարտքի համար) Միության պաշտոնական կայքում հրապարակվող՝ Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության (այսուհետ՝ վիճակագրական տեղեկատվություն) հիման վրա Հանձնաժողովի կողմից անցկացվող՝ մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների մոնիթորինգի արդյունքներով հայտնաբերվել է անդամ պետության կողմից դրանց գերազանցումը նախորդ տարվա արդյունքներով, Հանձնաժողովը վիճակագրական տեղեկատվության հրապարակման ամսին հաջորդող ամսվա 10-ից ոչ ուշ այդ անդամ պետություն է ուղարկում իր կողմից մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների գերազանցման մասին ծանուցում:

3. Մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները գերացանցած անդամ պետությունը մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների գերազանցման մասին ծանուցում ստանալուց հետո Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 99-րդ կետով սահմանված կարգով Հանձնաժողով է ներկայացնում անդամ պետության կողմից ընդունված և պլանավորվող՝ տնտեսական իրավիճակի կայունացմանն ու մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների պահպանմանն ուղղված ազգային միջոցների մասին տեղեկատվություն:

4. Հանձնաժողովը սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում մշակում է տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցների ձեռնարկման վերաբերյալ առաջարկներով հանձնարարականի նախագիծը:

5. Հանձնաժողովը մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները գերազանցած անդամ պետություն է ուղարկում հանձնարարականի նախագիծը՝ համաձայնեցման համար, և այդ անդամ պետության լիազորված մարմինների հետ խորհրդակցություններ է անցկացնում հանձնարարականի նախագիծն անդամ պետություն ուղարկելու օրվանից 20 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում:

6. Մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները գերազանցած անդամ պետության լիազորված մարմինների հետ խորհրդակցությունների արդյունքներով լրամշակված հանձնարարականի նախագիծը ներկայացվում է Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը: Հանձնարարականերն ընդունվում են այն տարվան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում, որի արդյունքներով հայտնաբերվել է գերազանցումը:

7. Այն դեպքում, երբ սույն կարգի 2-րդ կետին համապատասխան անցկացվող մոնիթորինգի արդյունքներով հայտնաբերվել է անդամ պետության կողմից իրար հաջորդող 3 տարվա ընթացքում միևնույն մակրոտնտեսական ցուցանիշի քանակական արժեքի շարունակական գերազանցում, մշակվում են համատեղ միջոցներ:

Տարվա արդյունքներով վիճակագրական տեղեկատվության (նախնական՝ պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի պակասուրդի և պետական կառավարման հատվածի պարտքի համար) հրապարակման ամսին հաջորդող ամսվա 10-ից ոչ ուշ՝ Հանձնաժողովն ուղարկում է՝

իրար հաջորդող 3 տարվա ընթացքում մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների գերազանցման և համատեղ միջոցների մշակման անհրաժեշտության մասին ծանուցում՝ մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները գերազանցած անդամ պետությանը.

համատեղ միջոցների մշակման անհրաժեշտության մասին ծանուցում (կցելով մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները գերազանցած անդամ պետությանն ուղղված ծանուցման պատճենը)՝ մյուս անդամ պետություններին:

8. Մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները գերազանցած անդամ պետությունից համատեղ միջոցների մշակման վերաբերյալ հարցումը Հանձնաժողովում ստանալու դեպքում Հանձնաժողովը մյուս անդամ պետություններ է ուղարկում համատեղ միջոցների մշակման անհրաժեշտության մասին ծանուցում:

9. Սույն կարգի համապատասխանաբար 7-րդ կետով կամ 8-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 99-րդ կետով սահմանված կարգով ուղարկում են համատեղ միջոցների վերաբերյալ առաջարկներ:

10. Անդամ պետություններից համատեղ միջոցների վերաբերյալ առաջարկներ ստանալուց հետո՝ անդամ պետություններից վերջին առաջարկն ստանալու օրվանից 90 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում Հանձնաժողովը մշակում է համատեղ միջոցների նախագիծը, այն ուղարկում է անդամ պետություններ՝ համաձայնեցման համար, և անդամ պետությունների լիազորված մարմինների հետ խորհրդակցություններ է անցկացնում համատեղ միջոցների նախագծի ուղարկման օրվանից 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում:

11. Անդամ պետությունների լիազորված մարմինների հետ խորհրդակցությունների արդյունքներով լրամշակված՝ համատեղ միջոցների նախագիծը ներկայացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:

12. Անդամ պետության կողմից միևնույն մակրոտնտեսական ցուցանիշի քանակական արժեքի գերազանցումը շարունակվելու դեպքում համատեղ միջոցները մշակվում են ոչ հաճախ, քան 3 տարին 1 անգամ:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան