ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2019 թվականի |
թիվ 111 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 18-րդ և 30-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2018 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 154 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության հավաստագրման կենտրոնի մասին» հիմնադրույթում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 2-ի թիվ 111 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության հավաստագրման կենտրոնի մասին» հիմնադրույթում կատարվող
1. 9-րդ կետում՝
ա) «ե» ենթակետում «չեղարկման» բառը փոխարինե լ «հետկանչի» բառով.
բ) «է» ենթակետում՝
«, գործողության վերականգնման» բառերը հանել.
«չեղարկված» բառը փոխարինել «հետ կանչված» բառով.
գ) «ժա» ենթակետում «չեղարկել» բառը փոխարինել «հետ կանչել» բառով։
2. Նշված հիմնադրույթի հավելվածում՝
ա) 1.2.1 կետի տասնմեկերորդ պարբերության մեջ «չեղարկման» բառը փոխարինել «հետկանչի» բառով.
բ) 1.3 կետի վերջին պարբերության մեջ «զետեղարանում՝ փաստաթղթի նոր տարբերակի տեսքով» բառերը փոխարինել «Միության պաշտոնական կայքում» բառերով.
գ) 2-րդ կետում՝
տասնմեկերորդ պարբերության մեջ «չեղարկված» բառը փոխարինել «հետ կանչված» բառով.
տասներեքերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հավաստագրման ծառայությունն օգտագործվում է ԷԹՍ-ների բանալիների ձևավորման, առանցքային կրիչների վրա առանցքային տեղեկատվության գրանցման, ԷԹՍ-ի ստուգման բանալիների պատրաստման և դրանց հավաստագրերի կարգավիճակի փոփոխման վերաբերյալ հարցումների ստեղծման և մշակման, ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերի և հետ կանչված հավաստագրերի ցանկերի ստեղծման և պահպանման համար։».
տասնիններորդ պարբերությունը «ադմինիստրատոր» բառից հետո լրացնել «(անվտանգության ադմինիստրատոր)» բառերով.
քսանչորսերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«օպերատոր (պահեստային պատճենման ադմինիստրատոր), որի լիազորությունների մեջ է մտնում ՎԵԿ ծառայության ԼԿ-ի տվյալների պահեստային պատճենումն ու վերականգնումը։».
դ) 3-րդ կետի վերջին պարբերության մեջ «ԼԿ-ի զետեղարանում՝ գործող խմբագրությամբ» բառերը փոխարինել «Միության պաշտոնական կայքում» բառերով.
ե) 4-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՎԵԿ ծառայության ԼԿ-ի ԷԹՍ-ների բանալիների արտապլանային փոփոխում կատարելու մասին ծանուցելու դեպքում ՎԵԿ ծառայության ԼԿ-ի անվտանգության ադմինիստրատորից ստանալ ՎԵԿ ծառայության ԼԿ-ի նոր հիմնական հավաստագիր և տեղադրել այն՝ միաժամանակ ջնջելով փոփոխված հիմնական հավաստագիրը։».
զ) 7-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՎԵԿ ծառայության ԼԿ-ի ԷԹՍ-ների բանալիների պլանային փոփոխման մասին օգտատերերը տեղեկացվում են հեռախոսային կապի օգտագործմամբ ՎԵԿ-ի օպերատորներին ծանուցելու միջոցով։ ՎԵԿ ծառայության ԼԿ-ի հիմնական հավաստագրի փոփոխման մասին ծանուցվելուց հետո օպերատորի լիազորված ներկայացուցիչը պետք է ժամանի ՎԵԿ ծառայության ԼԿ՝ անվտանգության ադմինիստրատորից նոր հիմնական հավաստագիր ստանալու համար։».
է) 8-րդ կետում՝
հինգերորդ և վեցերորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«կատարվում է օգտատերերի՝ ՎԵԿ ծառայության ԼԿ-ի ԷԹՍ-ի անվանարկված բանալու վրա ստորագրված բոլոր հավաստագրերի հետկանչի ընթացակարգ։ Հետ կանչված հավաստագրերի ձևավորվող ցանկը ստորագրվում է ՎԵԿ ծառայության ԼԿ-ի ԷԹՍ-ի նոր բանալու վրա։».
վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՎԵԿ ծառայության ԼԿ-ի ԷԹՍ-ի բանալիների արտապլանային փոփոխման դեպքում ՎԵԿ ադմինիստրատորը պետք է ՎԵԿ ծառայության ԼԿ-ի անվտանգության ադմինիստրատորից ստանա ՎԵԿ ծառայության ԼԿ-ի նոր հիմնական հավաստագիր և տեղադրի այն՝ միաժամանակ ջնջելով փոփոխված հիմնական հավաստագիրը։».
ը) 10.4 կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Լիազորված ներկայացուցչի կողմից անձամբ ԼԿ ժամանելու դեպքում ՎԵԿ օպերատորի կողմից փոխանցված հարցման հիման վրա հավաստագրերի թողարկումից հետո ՎԵԿ ծառայության ԼԿ-ի անվտանգության ադմինիստրատորը հեռախոսային կապի կամ փոստային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տիրապետողին տեղեկացնում է հավաստագրի թողարկման մասին։ Հավաստագրի թողարկման մասին տեղեկանալուց հետո ՎԵԿ ծառայության ԼԿ-ի անվտանգության ադմինիստրատորն օպերատորի ներկայացուցչին է փոխանցում հավաստագիրը թղթային կրիչի վրա և էլեկտրոնային տարբերակով՝ հանովի կրիչի վրա։ Անվտանգության ադմինիստրատորի կողմից տրամադրվող հանովի կրիչի վրա անվտանգության ադմինիստրատորի հսկողության ներքո հավաստագրման ադմինիստրատորի կողմից պահպանվում է ՎԵԿ ծառայության ԼԿ-ի հիմնական հավաստագիրը թողարկված հավաստագրի հետ միասին։».
թ) 22-րդ կետում՝
առաջին պարբերության երկրորդ նախադասությունից «և սույն կանոնակարգը» բառերը հանել.
ութերորդ, իններորդ և տասներեքերորդ պարբերությունները հանել.
վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«http-ի հաղորդակարգի միջոցով ԼԿ-ն չի սահմանափակում հասանելիությունը տեղադրված հավաստագրերին և ՀՀՑ-երին՝ բացառությամբ հասանելիությանը հիմնական հավաստագրին։ ՎԵԿ ծառայության ԼԿ-ների հիմնական հավաստագրերն անդամ պետությունների ՎԵԿ և Հանձնաժողովի ՎԵԿ լիազորված օպերատորներն ստանում են միայն վստահելի (չարտոնագրված հասանելիությունը բացառող) եղանակով՝ հանովի կրիչների օգտագործմամբ։ ՎԵԿ օպերատորներին հիմնական հավաստագրերը փոխանցվում են ՎԵԿ ծառայության ԼԿ-ի տեղեկատվական անվտանգության ադմինիստրատորի կողմից։».
ժ) 29-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «զետեղարանից» բառերը փոխարինել «անվտանգության ադմինիստրատորից» բառերով.
ժա) 32.1.1.3 կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՎԵԿ ծառայության ԼԿ-ի հիմնական հավաստագրի ԷԹՍ-ի ստուգման բանալին անդամ պետությունների ՎԵԿ և Հանձնաժողովի ՎԵԿ օպերատորներին տրամադրվում է օպերատորների լիազորված ներկայացուցիչներին հավաստագիրը փոխանցելու միջոցով։ Հիմնական հավաստագիրը փոխանցվում է ՎԵԿ ծառայության ԼԿ-ի անվտանգության ադմինիստրատորի կողմից՝ հանովի կրիչի վրա։ Անդամ պետությունների ՎԵԿ և Հանձնաժողովի ՎԵԿ օպերատորների ԷԹՍ-ի ստուգման բանալիները ԲԲԵ-ի օգտատերերին տրամադրվում են ԷԹՍ-ի ստուգման բանալիներ պարունակող՝ ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերը ՎԵԿ ծառայության ԼԿ-ի զետեղարանում հրապարակելու միջոցով։».
ժբ) 34-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝
«ՎՆԱԾՄ-ի կարգաբերումը, այդ թվում՝ ամբողջականության հսկողության ենթահամակարգի կարգաբերումը և ՎՆԱԾՄ-ում օգտատերերի գրանցումը կատարվում են անվտանգության ադմինիստրատորի կողմից։»։
3. Նշված հավելվածի թիվ 1 հավելվածում՝
ա) «ԷԹՍ-ի ստուգման բանալու հավաստագրի ձևանմուշը» բաժնի «ՎԵԿԾ սերվերի հավաստագիրը», «ՀԿՍԾ սերվերի հավաստագիրը» և «ԺԴԾ սերվերի հավաստագիրը» աղյուսակներում՝ AuthoritylnformationAccess-ին վերաբերող դիրքի երկրորդ վանդակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԿՍԾ սերվերի՝ հետևյալ տեսակի URL-ը՝
http://
http://
բ) «ԺԴԾ սերվերի հավաստագիրը» աղյուսակից հետո երեսունչորսերորդ պարբերության մեջ երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Տվյալ ընդլայնումն առկայության դեպքում պարունակում է հավաստագրի կարգավիճակի ստուգման OCSP ծառայության URL հասցեն։».
գ) 2-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ անվանմամբ՝
«ՀՀՑ ձևանմուշ»։
4. Նշված հավելվածի թիվ 4 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4 Եվրասիական տնտեսական միության |
ՁԵՎ
հավաստագրի հետկանչի դիմումի
ՎԵԿ ծառայության ԼԿ-ի ղեկավարին |
115114, քաղ. Մոսկվա, Լետնիկովսկայա փող., 2-րդ շ., 1-ին շին. |
_______________________________________________________ |
_______________________________________________________ |
_______________________________________________________ |
_______________________________________________________ (դիմողի Ա. Ա. Հ.) |
ԴԻՄՈՒՄ
ԷԹՍ-ի ստուգման բանալու հավաստագրի հետկանչի
Խնդրում եմ կասեցնել հավաստագրի գործողությունը / չեղարկել հավաստագիրը
(անհրաժեշտն ընդգծել)
և հավաստագիրն ընդգրկել հետ կանչված հավաստագրերի ցանկում՝ կապված
_______________________________________________________________________հետ
(հետկանչի պատճառը)
Հավաստագրի անվանումը՝
□ ՎԵԿԾ սերվերի հավաստագիր.
□ ԺԴԾ սերվերի հավաստագիր.
□ ՀԿՍԾ սերվերի հավաստագիր։
Հավաստագիր՝ _____________________________________________________________
(սերիական համարը)
____________________________ |
____________________ (ստորագրություն) |
_________ (Ա. Ա. Հ.) | ||
__________________________________________ (կազմակերպության ղեկավարի պաշտոնը) |
______________________ (ստորագրությունը) |
__________ (Ա. Ա. Հ.) |
«___» ____________________ 20___թ. |
Կ. Տ.»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|