Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունների իրագործման նպատակներով, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմներին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագիրը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ անհրաժեշտության դեպքում «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագրում կատարել փոփոխություններ՝ բացառությամբ այն փոփոխությունների, որոնք վերաբերում են ֆինանսավորման աղբյուրներին և ծավալներին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական ծրագրերի իրագործման շրջանակներում կատարվող ֆինանսավորման աղբյուրներին և ծավալներին։
3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագիրը։
Բաժինը |
Բովանդակությունը |
1. Նախագծի անվանումը |
արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց (այսուհետ՝ եվրասիական ցանց) |
2. Նախագծի նպատակները և առանցքային արդյունքները |
նախագծի նպատակներն են՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, տնտեսավարող սուբյեկտներ) փոխգործակցության ապահովման համար թվային էկոհամակարգի ստեղծում՝ արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման նպատակով. խոշոր արտադրողների արտադրական շղթաներում փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավում. «միջանցիկ» գործընթացներում և թվային ծառայություններում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների և պետական իշխանության մարմինների պահանջմունքների բավարարման համար պայմանների ստեղծում. արտադրական շղթաների մոդելավորում և արտադրական հզորությունների օպտիմալ բեռնում. նորարարական գործընթացների խթանում տեխնոլոգիաների փոխանցման միջոցով. անդամ պետությունների և երրորդ երկրների միջազգային թվային էկոհամակարգերի կիրառմամբ տնտեսավարող սուբյեկտների արտադրանքի առաջխաղացման հնարավորություն: Նախագծի իրագործման արդյունքում կապահովվի հասանելիություն անդամ պետությունների տարածքայնորեն բաշխված ծառայությունների լրակազմին,
այդ թվում՝ արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի, եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների (այսուհետ՝ ազգային բաղադրիչ) տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունների ներառման հաշվին և համախմբված այն տեղեկատվության մեծ ծավալին, որոնք անհրաժեշտ են տնտեսական գործունեություն վարելու համար և ապահովում են արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցմանն ուղղված աջակցությունը։ Եվրասիական ցանցի ստեղծումը ենթադրում է անդամ պետությունների տարածքներում միջճյուղային գործընթացներ անցկացնելիս և տնտեսավարող սուբյեկտների թվային կոոպերացիայի աջակցության գործիքներ կիրառելիս անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից համատեղ խնդիրներ լուծելու ընթացքում սիներգետիկ ազդեցության ստացում, թվային օրակարգում բիզնեսի ընդգրկվածության ընդլայնում և թվային ճեղքվածքի հաղթահարում, ինչպես նաև բարենպաստ գործարար միջավայրի զարգացում: Նախագծի առանցքային արդյունքներն են՝ նախագծի իրագործման մասով միջոցառումների բարձրամակարդակ ծրագրի կատարում. եվրասիական ցանցի բազային և ինտեգրացիոն բաղադրիչների ստեղծում (այսուհետ՝ ինտեգրացիոն բաղադրիչ)։ Պետք է միացված լինեն եվրասիական ցանցի հետևյալ ծառայությունները: Տնտեսավարող սուբյեկտների աշխատանքի մասով բազային ծառայությունները՝ եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկությունների մուտքագրում, վերիֆիկացում և որոնում. տեղեկատվական ռեսուրսներում՝ արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին տեղեկությունների մուտքագրում, վերիֆիկացում և որոնում: Բազային վերլուծական ծառայություններ՝ անդամ պետություններում արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման վերլուծության և մշտադիտարկման ծառայություններ՝ բազմաչափ վերլուծության հնարավորությամբ. արդյունաբերական-նորարարական օբյեկտների և դրանց ենթակառուցվածքի մասին տեղեկություններին հասանելիության ապահովում («Արդյունաբերության ատլաս» երկրատեղեկատվական ծառայություն). արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման մասին գիտելիքների շտեմարան (wiki): Ազգային ծառայություններ՝ տեխնոլոգիական հարցումների և տեխնոլոգիական առաջարկների ձևավորման մասով տեխնոլոգիաների փոխանցման ծառայություններ. արդյունաբերական ձեռնարկությունների աջակցությանն ուղղված միջոցառումների կողմնորոշիչ ծառայություն.
արդյունաբերական արտադրանքի սերտիֆիկացման և օմոլոգացման ծառայությունների, այդ թվում՝ արտադրական օբյեկտների և դրանց գործունեության ստանդարտացման ծառայությունների որոնման և պատվիրման ծառայություն: Ծառայությունների մատակարարների ծառայություններ՝ սուբկոնտրակտացիայի ընտրված շղթայով կոնտրակտների կնքման ծառայություն. կոոպերացիոն շղթաների ստեղծման ծառայություն. բանկային ուղեկցման ծառայություն. կոնտրակտի կատարման նկատմամբ հսկողության ծառայություն. տրանսպորտային լոգիստիկ ուղեկցման ծառայություններ. ֆինանսական ծառայությունների և ապահովագրական ծառայությունների առևտրի հարթակ (մարքեթփլեյս). ճյուղային և միջազգային հենանշում (բենչմարքինգ). տնտեսավարող սուբյեկտների միջև իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթաշրջանառություն, տվյալների փոխանակում (EDI). պորտֆելային ներդրողի ուղեկցման, կոնտրագենտի որոնման և արդյունաբերական ծրագրերում ներդրումների մասին պայմանագրերի կնքման ծառայություն. սմարթ-կոնտրակտներ կնքելու հնարավորությունների տրամադրման ծառայություն. երաշխավորված պատվերի ապահովման ծառայություն. արտադրական հարթակի, սարքավորումների և գույքի վարձակալության ծառայություն: Ազգային բաղադրիչի օպերատորի և (կամ) ծառայության ազգային մատակարարի կողմից կոնկրետ ծառայության տրամադրման մասին որոշումը կայացվում է ազգային մակարդակով: |
3. Նախագծի արդյունավետության նպատակային ցուցիչներն ու ցուցանիշները |
Պետք է ապահովվեն բազային սցենարի մասով նախագծի արդյունավետության հետևյալ նպատակային ցուցիչներն ու ցուցանիշները. Եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում ընգրկված տնտեսավարող սուբյեկտների թիվը (բազային սցենար)` Փուլ I (2019 թվականի II-IV եռամսյակներ)՝ արդյունավետության նպատակային ցուցիչներ և ցուցանիշներ չեն սահմանվում. Փուլ II (2020 թվականի I-IV եռամսյակներ)՝ 50 հազար տնտեսավարող սուբյեկտներ. 2024 թվականին՝ 124,4 հազ. տնտեսավարող սուբյեկտներ:
Արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների միավորների քանակը տեղեկատվական ռեսուրսներում (տեղեկություններ արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին) (բազային սցենար)՝ Փուլ I (2019 թվականի II-IV եռամսյակներ)՝ արդյունավետության նպատակային ցուցիչներ և ցուցանիշներ չեն սահմանվում. Փուլ II (2020 թվականի I-IV եռամսյակներ)՝ 100 հազար միավոր. 2024 թվականին՝ 239,1 հազ. միավոր: Անդամ պետությունների միջև, անդամ պետությունների և եվրասիական ցանցին միանալու հեռանկար ունեցող երրորդ երկրների միջև՝ Գերմանիա, Չինաստան, Սինգապուր, անդրսահմանային առևտրի շրջանակներում կնքված կոնտրակտների թիվը՝ |
|
Սցենար |
Կոնտրակտների քանակը (հատ) |
|
Փուլ I |
Փուլ II |
2024 թվական |
Բազային |
- |
366 |
3 566 |
Լավատեսական |
- |
733 |
7 132 |
Անդամ պետությունների միջև, անդամ պետությունների և եվրասիական ցանցին միանալու հեռանկար ունեցող երրորդ երկրների միջև՝ Գերմանիա, Չինաստան, Սինգապուր, անդրսահմանային առևտրի շրջանակներում գործարքների ծավալը (հաշվի առնելով եվրասիական ցանցին միանալու արդյունքում շրջանառության աճը)՝ |
|
Սցենար |
Գործարքների ծավալը (մլն ռուբլի) |
|
Փուլ I |
Փուլ II |
2024 թվական |
Բազային |
- |
9 729,1 |
110 844,9 |
Լավատեսական |
- |
19 458,1 |
221 689,7 |
4. Ծրագրի շրջանակները |
ծրագրի շրջանակներում ստեղծվող եվրասիական ցանցը նախատեսված է արդյունաբերական կոոպերացիա, սուբկոնտրակտացիա և տեխնոլոգիաների փոխանցում իրականացնելիս տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցությունն ապահովելու համար:
Այդ նպատակով նախատեսված են՝ տնտեսավարող սուբյեկտների ռեեստր, ինչպես նաև արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին տեղեկություններ պարունակող տեղեկատվական ռեսուրսներ ներառող եվրասիական ցանցի միասնական ռեեստրի ձևավորում. արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության գործընթացների թվայնացում և անհրաժեշտության դեպքում վերափոխում (ռեինժինիրինգ). տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների թվայնացում և անհրաժեշտության դեպքում՝ վերափոխում (ռեինժինիրինգ). արդյունաբերական կոոպերացիան, սուբկոնտրակտացիան և տեխնոլոգիաների փոխանցումն ուղեկցող գործընթացների (մասնավորապես՝ ֆինանսական) թվայնացում. արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության մասին տեղեկատվության մշտադիտարկման ու վերլուծության գործիքների ստեղծում: Եվրասիական ցանցը նաև տրամադրելու է հասանելիություն արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների թվայնացումն ապահովող՝ ազգային բաղադրիչների գործառնական ծառայություններին։ Հետագայում եվրասիական ցանցը կարող է ընդլայնվել և կատարելագործվել ֆինանսական, լոգիստիկ, մաքսային և այլ այնպիսի ծառայություններ տրամադրող ծառայություններ միացնելու միջոցով, որոնք անհրաժեշտ են արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների հետ կապված գործունեություն իրականացնելիս: Եվրասիական ցանցը նախատեսելու է երրորդ երկրներից մասնակիցների հետ փոխգործակցության և ինտեգրման մեխանիզմներ՝ երրորդ երկրների ծառայությունների, ծառայությունների մատակարարների, ազգային բաղադրիչների մակարդակով, ինչպես նաև երրորդ երկրների թվային հարթակների հետ փոխգործակցության մեխանիզմներ: Նախագծի շրջանակներում նախատեսված չեն՝ երրորդ երկրների ծառայությունների, ծառայությունների մատակարարների, ազգային բաղադրիչների մակարդակով երրորդ երկրներից մասնակիցների հետ փոխգործակցության և ինտեգրման գործնական իրականացումը. ռազմա-տեխնիկական համագործակցությանը, պետական գաղտնիքին կամ սահմանափակ տարածման ենթակա տեղեկություններին վերաբերող հարցերի շուրջ կոոպերացիան. անձնական տվյալների մշակումը և պահպանումը եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչում. ազգային բաղադրիչների օպերատորների գործունեության կանոնակարգումը՝ ծառայություններն ազգային մակարդակով միացնելու դեպքում: Էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական նշանակության ապահովումն իրականացվում է ծառայությունների մատակարարների կողմից անդամ պետությունների օրենսդրության և Միության իրավունքի շրջանակներում: |
5. Թույլտվություններ, սահմանափակումներ, ռիսկեր |
ռիսկեր՝ եվրասիական ցանցի էկոհամակարգային կապերի անկայունություն. ծրագրային-տեխնիկական միջոցների և ենթակառուցվածքների գնման (վարձակալության) թանկացման հետ կապված տնտեսական (առևտրային) ռիսկեր. անդամ պետությունների կողմից էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման մասին որոշումների երկարատև բացակայության ռիսկեր. ֆինանսական ռիսկեր. հարկային ռիսկեր. մաքսասակագնային կարգավորման ռիսկեր. քաղաքական ռիսկեր: Սահմանափակումներ՝ անդամ պետությունների կողմից ֆինանսական և վարչական աջակցության անհրաժեշտություն. եվրասիական թվային այլ նախաձեռնությունների և Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների հետ կապվածություն՝ դրանց սինքրոնացման անհրաժեշտությունը և իրագործման հնարավոր ուշացումը հաշվի առնելով |
6. Նախագծի իրագործման ժամկետները |
առաջին փուլ՝ 2019 թվականի II-IV եռամսյակներ. երկրորդ փուլ՝ 2020 թվականի I-IV եռամսյակներ։ |
7. Նախագծի մասնակիցների դերերի և պատասխանատվության բաշխում |
Եվրասիական ցանցի մասնակիցներ՝ Հանձնաժողով. ցանցի օպերատոր. անդամ պետությունների լիազորված մարմիններ. եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների օպերատորներ. ծառայությունների մատակարարներ. սուբկոնտրակտացիայի և ծառայությունների փոխանցման կենտրոններ. տնտեսավարող սուբյեկտներ:
Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմիններ՝ Հայաստանի Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն. Բելառուսի Հանրապետություն՝ Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն. Ղազախստանի Հանրապետություն՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարություն. Ղրղզստանի Հանրապետություն՝ Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտե. Ռուսաստանի Դաշնություն՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարություն։ Ազգային բաղադրիչների օպերատորներ՝ Հայաստանի Հանրապետություն՝ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ. Բելառուսի Հանրապետություն՝ Բելառուսի՝ ձեռնարկատերերի ֆինանսական աջակցության հիմնադրամ. Ղազախստանի Հանրապետություն՝ «Արդյունաբերության և արտահանման ղազախստանյան կենտրոն» բաժնետիրական ընկերություն. Ռուսաստանի Դաշնություն՝ «Տեխնոլոգիական զարգացման ռուսական հիմնադրամ» դաշնային պետական ինքնավար հաստատություն։ |
8. Նախագծի վերաբերյալ հաշվետվություններ |
Մշտադիտարկման անցկացման հիմնական գործունեությունն իրականացնում է նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խումբը (այսուհետ՝ համակարգող խումբ)՝ ցանցի օպերատորի հետ փոխգործակցությամբ։ Մշտադիտարկման ընթացքում ձևավորվում են հետևյալ հաշվետվությունները՝ Միության մարմիններին տրամադրվող եռամսյակային հաշվետվություն. նախագծի իրագործման վերաբերյալ ամփոփիչ հաշվետվություն՝ պլանավորված արդյունքների ձեռքբերման գնահատականով. համակարգող խմբի հարցումների հիման վրա տրամադրվող հաշվետվություններ. ազգային բաղադրիչների օպերատորների և ծառայությունների մատակարարների հաշվետվություն, որը ներկայացվում է ցանցի օպերատորին։ |
9. Սեփականության իրավունքը |
Եվրասիական ցանցի բազային և ինտեգրացիոն բաղադրիչների իրավատերը Հանձնաժողովն է: Ազգային բաղադրիչների նկատմամբ իրավունքների կանոնակարգումը գտնվելու է անդամ պետությունների իրավասության ներքո: Ծառայությունների նկատմամբ իրավունքները պատկանում են ծառայությունների մատակարարներին: |
10. Ֆինանսավորման աղբյուրներն ու ծավալները |
Ծրագրի ֆինանսավորումը նախատեսված է հետևյալ աղբյուրների հաշվին (պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառմամբ)՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, աշխատանքի և զարգացման ապահովման համար նախատեսված՝ Միության բյուջեի միջոցները (Հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումների մասով) Միության թվային օրակարգի իրագործման ծախսերի շրջանակներում՝ մինչև 150,80 մլն ռուբլու չափով, այդ թվում՝ 2019 թվականին՝ մինչև 64,80 մլն ռուբլի, 2020 թվականին՝ մինչև 86,00 մլն ռուբլի. անդամ պետությունների բյուջեների միջոցները և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ներգրավվող ֆինանսավորման այլ աղբյուրների միջոցները՝ մինչև 65,18 մլն ռուբլի (մոտավորապես). ծառայությունների մատակարարների միջոցները՝ 372,00 մլն ռուբլի (մոտավորապես): Ֆինանսական մոդելում ներդրված է միջոցառումների բարձրամակարդակ ծրագրի առանցքային միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ եվրասիական ցանցի այնպիսի բազային բաղադրիչի ստեղծումը, որը օգտատերերի ծառայությունների ստեղծման և միացման մասով ունիվերսալ հարթակային լուծում է (մինչև 70,00 մլն ռուբլի): Անդամ պետությունների հարցման հիման վրա եվրասիական ցանցի բազային բաղադրիչն անհատույց կարող է տրամադրվել անդամ պետությանը՝ լիցենզիոն համաձայնագրով որպես լիարժեք գործող ազգային բաղադրիչ միանալու համար. այնպիսի ինտեգրացիոն բաղադրիչի ստեղծում, որը ներառում է Հանձնաժողովի ընդհանուր ծառայությունները և ենթակառուցվածքային ծառայությունները, որոնք ապահովում են եվրասիական ցանցի բաղադրիչների փոխգործակցությունը (մինչև 50,52 մլն ռուբլի). ազգային բաղադրիչների միացումը (մինչև 30,28 մլն ռուբլի՝ 7,57 միլիոնական ռուբլի՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ազգային բաղադրիչների միացման համար)։
Անդամ պետությունների բյուջեների միջոցները և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ գործող և ստեղծվող ազգային բաղադրիչների ծառայությունների զարգացման ու եվրասիական ցանցին միանալու համար ներգրավվող ֆինանսավորման այլ աղբյուրների միջոցները (մինչև 65,18 մլն ռուբլի), այդ թվում՝ ըստ անդամ պետությունների (ռուբլու համարժեքով գնահատման համաձայն)՝ Հայաստանի Հանրապետություն՝ մինչև 7,63 մլն ռուբլի (մոտավորապես). Բելառուսի Հանրապետություն՝ մինչև 21,87 մլն ռուբլի (մոտավորապես). Ղազախստանի Հանրապետություն՝ մինչև 8,00 մլն ռուբլի (մոտավորապես). Ղրղզստանի Հանրապետություն՝ մինչև 4,73 մլն ռուբլի (մոտավորապես). Ռուսաստանի Դաշնություն՝ մինչև 22,96 մլն ռուբլի (մոտավորապես). Ֆինանսավորման նպատակահարմարության, ծավալների և ժամկետների մասին որոշումներն ընդունվում են անդամ պետությունների կողմից ազգային մակարդակում՝ դրանց օրենսդրությանը համապատասխան: Ծառայությունների մատակարարների՝ ազգային բաղադրիչների առևտրային ծառայությունների ստեղծման և զարգացման համար, ինչպես նաև եվրասիական ցանցի մասնակիցների միջև գործառնությունների կատարման համար առևտրային հարթակների գործունեության ապահովման համար միջոցները՝ 372,00 մլն ռուբլի (մոտավորապես): |