ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2017 թվականի |
թիվ 60 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 22-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 30-ի թիվ 60 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ,
Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարվող
Լրացնել հետևյալ բովանդակությամբ 45–րդ գլխով՝
«Գլուխ 45
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք որձ շների սերմնահեղուկ ներմուծելու և (կամ) անդամ պետությունների միջև տեղափոխելու դեպքում
Թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել և (կամ) անդամ պետությունների միջև տեղափոխել այն վայրերում առողջ կենդանիներից ստացված՝ որձ շների սերմնահեղուկ, որտեղ կան պայմաններ սերմնահեղուկը վերցնելու, այն հետազոտելու, մշակելու, կոնսերվացնելու և պահելու համար:
Սերմնահեղուկի դոնոր որձ շները (այսուհետ՝ դոնոր որձ շներ) ծագում են պահման վայրերից, որոնք զերծ են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից՝
կատաղություն՝ վերջին 6 ամիսների ընթացքում (դոնոր որձ շների մոտ սերմնահեղուկը վերցնելուց հետո 15 օրվա ընթացքում չեն դրսևորվել կատաղության հայտանիշներ).
տուբերկուլյոզ՝ վերջին 6 ամիսների ընթացքում:
Դոնոր որձ շները սերմնահեղուկը վերցնելուց առնվազն 20 օր առաջ պետք է պատվաստված լինեն, եթե դրանք վերջին 12 ամիսների ընթացքում չեն պատվաստվել կատաղության, մսակերների ժանտախտի, պարվովիրուսային և ադենովիրուսային վարակի, լեպտոսպիրոզի դեմ:
Դոնոր որձ շները սերմնահեղուկը վերցնելուց ոչ ուշ, քան 14 օր առաջ պետք է հետազոտության ենթարկվեն հավատարմագրված լաբորատորիայում (անասնաբուժական սերտիֆիկատում պետք է նշվեն լաբորատորիայի անվանումը, հետազոտության ամսաթիվը և մեթոդը), որի արդյունքում պետք է գրանցվեն բացասական արդյունքներ լեպտոսպիրոզի (եթե դրանք չեն պատվաստվել կամ կանխարգելիչ նպատակով չեն մշակվել դեհիդրոստրեպտոմիցինով կամ համարժեք ազդեցության՝ արտահանող երկրում գրանցված այլ նյութով) և բրուցելյոզի մասով:
Դոնոր որձ շները սերմնահեղուկը վերցնելուց առնվազն 14 օր առաջ չեն օգտագործվում բնական սերմնավորման համար և գտնվում են դրա հնարավորությունը բացառող պայմաններում:
Դոնոր որձ շները սերմնահեղուկը վերցնելուց ոչ ուշ, քան 10 օր առաջ պետք է մշակվեն հակահելմինտային պատրաստուկներով:
Առողջ լինելը հաստատելու համար դոնոր որձ շները սերմնահեղուկը վերցնելուց առաջ պետք է ենթարկվեն պարտադիր ջերմաչափմամբ կլինիկական զննման:
Դոնոր որձ շների սերմնահեղուկում չպետք է պարունակվեն ախտածին և թունածին միկրոօրգանիզմներ։
Սերմնահեղուկը պետք է ընտրվի, պահվի և տրանսպորտային եղանակով տեղափոխվի՝ ՄԱԲ–ի Կանոնների առաջարկներին համապատասխան։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|