ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2018 թվականի |
թիվ 221 |
քաղ. Մոսկվա |
«ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՓԱՍՏԵՐՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՆՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 88-րդ կետի հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող «Գների պետական կարգավորում սահմանելու փաստերով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով դիմումներ ներկայացվելու, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից դրանք ուսումնասիրվելու և խորհրդակցություններ անցկացվելու կարգը»:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
«Գների պետական կարգավորում սահմանելու փաստերով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով դիմումներ ներկայացվելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից դրանք ուսումնասիրվելու կարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 210 որոշումը.
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 210 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 104 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 221 որոշմամբ |
ԿԱՐԳ
գների պետական կարգավորում սահմանելու փաստերով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով դիմումներ ներկայացվելու, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից դրանք ուսումնասիրվելու և խորհրդակցություններ անցկացվելու
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը մշակվել է «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 88-րդ կետի հիման վրա, ինչպես նաև Արձանագրության 82-րդ կետի իրացման նպատակներով:
Սույն կարգի նպատակներով կիրառվում են հասկացություններ՝ Արձանագրությամբ սահմանված նշանակություններով:
2. Սույն կարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ այլ անդամ պետության կողմից գների պետական կարգավորում սահմանվելու մասին որոշումները վիճարկվելու վերաբերյալ դիմումներ (այսուհետ՝ գների կարգավորումը չեղարկվելու մասին դիմում) ներկայացվելու, անդամ պետությունների կողմից նոր ժամկետով գների պետական կարգավորում սահմանվելու (գների պետական կարգավորում սահմանելու ժամկետը երկարաձգվելու) մասին դիմումներ (այսուհետ՝ գների կարգավորումը երկարաձգվելու մասին դիմում) ներկայացվելու, նշված դիմումները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից ուսումնասիրվելու և դրանց ուսումնասիրման արդյունքներով Հանձնաժողովի կողմից որոշումներ ընդունվելու, ինչպես նաև գների կարգավորման հարցերով խորհրդակցություններ անցկացվելու կանոնները:
3. Սույն կարգը չի կիրառվում՝
ա) բոլոր ծառայությունների, այդ թվում՝ բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների գների պետական կարգավորման դեպքերում.
բ) պետական գնումային և ապրանքային միջամտությունների ոլորտում.
գ) հետևյալ ապրանքների գների պետական կարգավորման դեպքերում՝
բնական գազ.
հեղուկ գազ՝ կենցաղային կարիքների համար.
էլեկտրական և ջերմային էներգիա.
օղի, լիկյոր-օղու և այլ ալկոհոլային արտադրանք՝ 28 տոկոսից ավելի թնդություն ունեցող (նվազագույն գին).
էթիլային սպիրտ սննդային հումքից (նվազագույն գին).
կարծր վառելիք, վառարանային վառելիք.
միջուկային վառելիքային ցիկլի արտադրանք.
կերոսին՝ կենցաղային կարիքների համար.
նավթամթերք.
դեղապատրաստուկներ.
ծխախոտային արտադրատեսակներ:
II. Անդամ պետության կողմից Հանձնաժողով դիմումներ ներկայացվելու կանոնները
4. Անդամ պետությունն իրավունք ունի դիմում ուղղելու Հանձնաժողով մյուս անդամ պետության՝ Արձանագրության 81-րդ և 82-րդ կետերով նախատեսված գների պետական կարգավորում սահմանելու որոշման հետ անհամաձայնության մասին:
5. Անդամ պետությունն իրավունք ունի դիմում ուղղելու Հանձնաժողով գների կարգավորումը երկարաձգելու մասին՝ գների պետական կարգավորումը երկարաձգելու ենթադրվող ամսաթվից ոչ ուշ, քան 35 օրացուցային օր առաջ:
6. Դիմումներ ներկայացվելու մասին որոշումն ընդունվում է անդամ պետության կողմից:
7. Գների կարգավորումը չեղարկելու մասին դիմումի մեջ նշվում են՝
ա) տեղեկություններ գների պետական կարգավորում սահմանելու վերաբերյալ որոշման մասին.
բ) այնպիսի տեղեկություններ, որոնք գների կարգավորման մասին որոշումը չեղարկելու վերաբերյալ դիմում ներկայացրած անդամ պետության կարծիքով, վկայում են, որ տվյալ գների կարգավորումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել այն անդամ պետության տարածքում (տարածքի մի մասում) մրցակցության սահմանափակմանը, որում սահմանվել է տվյալ գների կարգավորումը (շուկայի վերլուծության արդյունքները, անդամ պետության պետական իշխանության նյութերը, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) դիմումները)՝ հիմնավորելով, որ գների պետական կարգավորում սահմանելու նպատակին կարելի է հասնել այլ եղանակով, որն ավելի քիչ բացասական հետևանքներ կունենա մրցակցության վիճակի վրա.
գ) պահանջը՝ գների պետական կարգավորում սահմանելը չեղարկելու մասին.
դ) կցվող փաստաթղթերի (նյութերի, տեղեկությունների) (առկայության դեպքում) ցանկը:
8. Գների կարգավորումը չեղարկելու մասին դիմումին կցվում են այնպիսի փաստաթղթեր, որոնք, անդամ պետության կարծիքով, անհրաժեշտ են այն ուսումնասիրելու համար (այսուհետ՝ փաստաթղթեր): Փաստաթղթերը (նյութերը, տեղեկությունները) ներկայացնելն անհնարին լինելու դեպքում դիմումի մեջ նշվում է դրանք չներկայացնելու պատճառը, ինչպես նաև ենթադրվող անձը կամ մարմինը, որից կարելի է ստանալ փաստաթղթերը (նյութերը, տեղեկությունները):
9. Գների կարգավորումը երկարաձգելու մասին դիմումի մեջ նշվում են՝
ա) տեղեկություններ գների պետական կարգավորում սահմանելու վերաբերյալ որոշման մասին.
բ) նախկինում սահմանված գների պետական կարգավորումը երկարաձգելու ժամկետը՝ հիմնավորելով այդպիսի երկարաձգման անհրաժեշտությունը.
գ) կցվող փաստաթղթերի (նյութերի, տեղեկությունների) ցանկը, որոնք անդամ պետության կարծիքով անհրաժեշտ են գների կարգավորումը երկարաձգելու մասին դիմումն ուսումնասիրելու համար:
10. Փաստաթղթերում (նյութերում, տեղեկություններում) պարունակվող գաղտնի տեղեկատվությունը չի կարող հիմք հանդիսանալ Հանձնաժողովին դրանք չներկայացնելու համար: Ընդ որում, անդամ պետությունը, որը ներկայացրել է գների կարգավորումը չեղարկելու մասին դիմում կամ գների կարգավորումը երկարաձգելու մասին դիմում, պետք է նշի գաղտնի տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (նյութերի, տեղեկությունների) սպառիչ ցանկը:
Հանձնաժողով ներկայացվող գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգը և Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների պատասխանատվությունը՝ այն բացահայտելու համար, սահմանվում են Արձանագրության 80-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագրով՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
11. Գների կարգավորումը չեղարկելու մասին դիմումները և գների կարգավորումը երկարաձգելու մասին դիմումները, ինչպես նաև դրանց կցվող փաստաթղթերը պետք է կազմված լինեն ռուսերենով:
12. Գների կարգավորումը չեղարկելու մասին դիմումը՝ գների պետական կարգավորման գործողությունը դադարելու ժամանակահատվածում ներկայացնելու դեպքում, դիմումի ուսումնասիրությունը դադարեցվում է՝ սույն կարգի 26-րդ կետին համապատասխան:
13. Գների կարգավորումը չեղարկելու մասին դիմումի կամ գների կարգավորումը երկարաձգելու մասին դիմումի մեջ սույն կարգի 7-9-րդ կետերում նշված փաստաթղթերի (նյութերի, տեղեկությունների) բացակայության դեպքում, Հանձնաժողովը դիմումը չի ուսումնասիրում և ծանուցում է այդ մասին դիմումը ներկայացրած անդամ պետությանը՝ դիմումը Հանձնաժողովում ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
14. Գների կարգավորումը չեղարկելու մասին դիմումը Հանձնաժողով ներկայացնելը չի կասեցնում գների պետական կարգավորում սահմանելու մասին վիճարկվող որոշման գործողությունը:
III. Գների կարգավորման հարցերով խորհրդատվությունների անցկացումը
15. Արձանագրության 81-րդ և 82-րդ կետերով նախատեսված հիմքերը սահմանելու նպատակով, Հանձնաժողովն անցկացնում է խորհրդատվություններ ՝
ա) անդամ պետության՝ իր կողմից գների պետական կարգավորում սահմանելու վերաբերյալ ծանուցումն ստանալու դեպքում.
բ) գների կարգավորումը երկարաձգելու մասին դիմումն ստանալու դեպքում.
գ) սեփական նախաձեռնությամբ (անդամ պետության՝ իր կողմից գների պետական կարգավորում սահմանվելու վերաբերյալ ծանուցման կամ գների կարգավորումը երկարաձգվելու մասին դիմումի բացակայության դեպքում).
դ) անդամ պետությունների առաջարկով:
16. Խորհրդատվություններին պարտադիր մասնակցում են այն անդամ պետության ներկայացուցիչները, որի կողմից սահմանվել է գների պետական կարգավորում:
Գների պետական կարգավորում սահմանած անդամ պետության ներկայացուցչի չներկայանալու դեպքում խորհրդատվությունների անցկացումը հետաձգվում է:
Գների պետական կարգավորում սահմանած անդամ պետության ներկայացուցչի՝ կրկնակի չներկայանալու դեպքում, խորհրդատվությունն անցկացվում է առանց նրա մասնակցության:
17. Հանձնաժողովի պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումը՝
ա) կազմակերպում է խորհրդատվությունների անցկացումը (ծանուցում է անդամ պետություններին խորհրդատվությունների անցկացման ժամի և վայրի մասին, ուղարկում է առկա նյութերը՝ խորհրդատվությունների անցկացման ամսաթվից առնվազն 3 աշխատանքային օր առաջ).
բ) անցկացնում է խորհրդատվություններ.
գ) ձևակերպում է խորհրդատվությունների արձանագրությունը.
դ) խորհրդատվություններն անցկացնելու ամսաթվից 3 աշխատանքային օրվա ընթացքում խորհրդատվությունների արձանագրությունն ուղարկում է անդամ պետությունների հասցեով:
18. Հանձնաժողովի պատասխանատու ստորաբաժանումը խարհրդատվություններն (բացառությամբ կրկնակի խորհրդատվությունների) անցկացնում է մեկամսյա ժամկետում՝
ա) անդամ պետության՝ իր կողմից գների պետական կարգավորում սահմանելու վերաբերյալ ծանուցումը Հանձնաժողովում ստանալու ամսաթվից.
բ) գների կարգավորումը երկարաձգելու մասին դիմումը Հանձնաժողովում ստանալու ամսաթվից:
19. Խորհրդատվությունների ընթացքում անդամ պետությունների ներկայացուցիչներն իրավունք ունեն ներկայացնելու նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ, պարզաբանումներ, այլ ապացույցներ այն բանի մասին, որ գների պետական կարգավորում սահմանելու նպատակին հնարավոր էր (հնարավոր չէր) հասնել այլ եղանակներով, որոնք ավելի քիչ բացասական հետևանքներ կունենան մրցակցության վիճակի վրա:
IV. Հանձնաժողովի կողմից դիմումներն ուսումնասիրվելու կանոնները և ժամկետները
20. Հանձնաժողովն ուսումնասիրում է գների կարգավորումը չեղարկելու մասին դիմումը և գների կարգավորումը երկարաձգելու մասին դիմումը՝ համապատասխան դիմումը Հանձնաժողովում ստանալու ամսաթվից 2 ամիսը չգերազանցող ժամկետում:
Դիմումն ստանալու ամսաթիվ է համարվում Հանձնաժողովում դրա գրանցման ամսաթիվը։
21. Հանձնաժողովում ստացված՝ գների կարգավորումը չեղարկելու մասին դիմումը կամ գների կարգավորումը երկարաձգելու մասին դիմումն ուղարկվում է Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամին, որը համակարգում է մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերը (այսուհետ՝ Կոլեգիայի անդամ):
22. Կոլեգիայի անդամը՝ Հանձնաժողովում գների կարգավորումը չեղարկելու մասին դիմումը կամ գների կարգավորումը երկարաձգելու մասին դիմումն ստանալու ամսաթվից 2 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է այն Հանձնաժողովի պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանմանը:
23. Հանձնաժողովի պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումը՝ գների կարգավորումը չեղարկելու մասին դիմումը կամ գների կարգավորումը երկարաձգելու մասին դիմումն ստանալու ամսաթվից 5 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է անդամ պետություններին Հանձնաժողովում դիմումը ստանալու մասին՝ բացառությամբ դիմումը ներկայացրած անդամ պետության:
24. Հանձնաժողովի պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումը՝ գների կարգավորումը չեղարկելու մասին դիմումը կամ գների կարգավորումը երկարաձգելու մասին դիմումն ստանալու ամսաթվից 10 աշխատանքային օրվա ընթացքում՝
ա) ստուգում է՝ հարցը կարգավորելու մասով անդամ պետությունների լիազորված մարմինների մակարդակով ձեռնարկվե՞լ են արդյոք անդամ պետությունների կողմից նախնական միջոցներ.
բ) ուսումնասիրում է դիմումն ըստ էության.
գ) պարզում է՝ համապատասխանու՞մ է արդյոք գների պետական կարգավորում սահմանելու մասին որոշումը Արձանագրության 81-րդ և 82-րդ կետերին.
դ) գների կարգավորումը չեղարկելու մասին դիմումն ուսումնասիրելու դեպքում՝ պարզում է մրցակցության սահմանափակման հատկանիշների առկայությունը, որոշում է, կարո՞ղ է արդյոք գների պետական կարգավորումը հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, այդ թվում՝ շուկա մուտք գործելու խոչընդոտների ստեղծմանը, այդպիսի շուկայում անձանց մեկ խմբում չընդգրկված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) թվի կրճատմանը, ինչպես նաև պարզում է, թե ապացուցվա՞ծ է արդյոք դիմումը ներկայացրած անդամ պետության կողմից, որ գների պետական կարգավորում սահմանելու նպատակին հնարավոր է հասնել այլ եղանակով, որն ավելի քիչ բացասական հետևանքներ կունենա մրցակցության վիճակի վրա.
ե) գների կարգավորումը երկարաձգելու մասին դիմումն ուսումնասիրելու դեպքում՝ իրականացնում է ներկայացրած տեղեկատվության և նյութերի վերլուծություն՝ ժամկետը երկարաձգելու համար հիմքերի առկայության մասով.
զ) համապատասխան դիմումն ուսումնասիրելու արդյունքներով նախապատրաստում է Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը, ինչպես նաև եզրակացությունը՝ գների պետական կարգավորումը չեղարկելու անհրաժեշտության առկայության կամ բացակայության վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի որոշում ընդունելու համար հիմքերի առկայության կամ բացակայության մասին, գների պետական կարգավորում սահմանելու ժամկետի երկարաձգումը համաձայնեցնելու հնարավորության կամ դրանում մերժելու մասին, որը ներառում է սույն կետի «ա» - «ե» ենթակետերով նախատեսված վերլուծության արդյունքները:
25. Գների կարգավորումը չեղարկելու մասին դիմումը կամ գների կարգավորումը երկարաձգելու մասին դիմումն ամբողջությամբ և բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ Կոլեգիայի անդամը կարող է հայցել անկախ փորձագետների եզրակացությունները, տեղեկատվություն՝ անդամ պետություններից, անցկացնել խորհրդատվություններ՝ անդամ պետությունների մասնակիցների մասնակցությամբ, փաստաթղթերն ուսումնասիրելու մասին հարցը ներկայացնել Մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին:
26. Գների կարգավորումը չեղարկելու մասին դիմումի կամ գների կարգավորումը երկարաձգելու մասին դիմումի ուսումնասիրումը Կոլեգիայի անդամի կողմից դադարեցվում է այն դեպքում, երբ անդամ պետության կողմից՝ մինչև դիմումը Հանձնաժողովի կոլեգիայի ուսումնասիրությանը ներկայացնելը չեղարկվել է (դադարեցվել է) սահմանված գների պետական կարգավորումը, ինչի մասին անդամ պետությունները տեղեկացվում են դիմումը Հանձնաժողովում ստանալու ամսաթվից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
27. Գների պետական կարգավորումը չեղարկելու կամ գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը համաձայնեցնելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը ներկայացվում է Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով (այսուհետ՝ Կանոնակարգ) սահմանված կարգով:
V. Հանձնաժողովի կողմից՝ դիմումն ուսումնասիրելու արդյունքներով որոշումների ընդունման կարգը
28. Հանձնաժողովը ծանուցում է անդամ պետություններին Հանձնաժողովի կոլեգիայի նիստի անցկացման ժամի և վայրի մասին, որի ժամանակ ուսումնասիրվելու է գների կարգավորումը չեղարկելու մասին դիմումը կամ գների կարգավորումը երկարաձգելու մասին դիմումը՝ Կանոնակարգի 68-րդ կետով սահմանված կարգին համապատասխան:
29. Գների կարգավորումը չեղարկելու մասին դիմումի կամ գների կարգավորումը երկարաձգելու մասին դիմումի ուսումնասիրման առնչությամբ Հանձնաժողովի կոլեգիայի նիստին իրավունք ունեն մասնակցելու ցանկացած անդամ պետության ներկայացուցիչները՝ Կանոնակարգի 77-րդ կետին համապատասխան:
30. Գների կարգավորումը չեղարկելու մասին դիմումի կամ գների կարգավորումը երկարաձգելու մասին դիմումի ուսումնասիրման արդյունքներով Հանձնաժողովի կոլեգիան ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
ա) գների պետական կարգավորումը չեղարկելու անհրաժեշտության մասին, այդ թվում՝ գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգման համաձայնեցումը մերժելու մասին.
բ) գների պետական կարգավորումը չեղարկելու անհրաժեշտության բացակայության մասին.
գ) գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը համաձայնեցնելու մասին:
31. Հանձնաժողովի կոլեգիայի որոշման մեջ նշվում են՝
դիմումն ստանալու ամսաթիվը.
դիմումի էությունը.
այն անդամ պետության անվանումը, որը սահմանել է գների պետական կարգավորում կամ դիմում է հղել գների կարգավորումը երկարաձգելու մասին.
այն պատճառները, որոնք, համապատասխան անդամ պետության կարծիքով, խոչընդոտում են գների պետական կարգավորման նպատակին այլ եղանակով հասնելը, որն ավելի քիչ բացասական հետևանքներ կունենա մրցակցության վիճակի վրա.
սույն Կարգի 30-րդ կետով նախատեսված որոշումներից մեկն արտացոլող եզրափակիչ մասը.
որոշման կայացման համար հիմք ծառայած հանգամանքները:
Հանձնաժողովի կոլեգիայի՝ գների պետական կարգավորման չեղարկման անհրաժեշտության մասին որոշման ընդունման դեպքում՝ դրանում նշվում է այն ժամկետը, որի ընթացքում անդամ պետությունն ապահովում է նման գների կարգավորման չեղարկումը:
Հանձնաժողովի կոլեգիայի՝ գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգման մասին որոշման ընդունման դեպքում՝ դրանում նշվում է այն ժամկետը, որով կարող է երկարաձգվել գների կարգավորումը:
32. Գների կարգավորումը չեղարկելու մասին դիմումի կամ գների կարգավորումը երկարաձգելու մասին դիմումի ուսումնասիրման արդյունքներով Հանձնաժողովի կոլեգիայի կայացրած որոշումն ուղարկվում է այն անդամ պետության պետական իշխանության մարմին, որը սահմանել է գների պետական կարգավորումը կամ ներկայացրել է դիմում՝ գների կարգավորումը երկարաձգելու մասին՝ ոչ ուշ, քան այդ որոշումն ընդունելու օրվան հաջորդող օրը:
33. Հանձնաժողովի կոլեգիայի որոշման հետ անդամ պետության անհամաձայնության դեպքում կիրառվում են Արձանագրության 89-րդ կետի դրույթները։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: