Գլխավոր տեղեկություն
Համար
N 1134-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հուլիսի 2022 թվականի N 1134-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող և հրատապ լուծում պահանջող համայնքների ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից 2021 և 2022 թվականների ընթացքում կազմակերպված շինարարական աշխատանքների ու ծառայությունների կնքված պայմանագրերի և կազմակերպված գնման գործընթացների ցանկերը՝ համաձայն որոշման N 7 հավելվածի։

2. Սահմանել, որ սույն որոշման N 7 հավելվածում նշված գնման գործընթացների շրջանակներում որպես պատվիրատու գնման պայմանագրերը, ինչպես նաև դրանցով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ դնելու մասին համաձայնագրերը կնքում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատու ստորաբաժանում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:

4. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

Երևան

 

 

26.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

  

 

Հավելված N 1 

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 21-ի N 1134-Ն որոշման

 

 

Հավելված N 2 

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 21-ի N 1134-Ն որոշման

 

 

Հավելված N 3 

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 21-ի N 1134-Ն որոշման

 

 

Հավելված N 4 

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 21-ի N 1134-Ն որոշման

 

 

Հավելված N 5 

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 21-ի N 1134-Ն որոշման

 

 

Հավելված N 6 

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 21-ի N 1134-Ն որոշման

 

 

Հավելված N 7 

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 21-ի N 1134-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան