ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2017 թվականի |
թիվ 62 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 22-րդ կետի 3-րդ ենթակետի, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի մասին» հիմնադրույթին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկատուն:
2. Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկատուն ընդգրկել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ և Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկատուի վերաբերյալ տեղեկությունները ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության ռեեստրում։
3. Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկատուն վարելու հարցերով օպերատորի գործառույթները վերապահել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկի հաստատման մասին» թիվ 158 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 8-ի թիվ 62 որոշման |
ՏԵՂԵԿԱՏՈԻ
Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների
I. Մանրամասնեցված տեղեկություններ
Կարանտինային օբյեկտի ծածկագիրը |
Կարանտինային օբյեկտի միջազգային գիտական անվանումը |
Կարանտինային օբյեկտի անվանումը հայերենով | |
1 |
Եվրասիական տնտեսական միության տարածքում բացակայող կարանտինային վնասակար օրգանիզմներ | ||
А |
Միջատներ և տզեր | ||
ACLRGL |
Acleris gloverana (Walsingham) |
Արևմտյան սևագլուխ տերևաոլոր | |
ACLRVA |
Acleris variana (Fernald) |
Արևելյան սևագլուխ տերևաոլոր | |
AGRLAX |
Agrilus anxius Gory |
Կեչու բրոնզագույն ոսկեբզեզ | |
AMAZMA |
Nemorimyza maculosa (Malloch) |
Քրիզանթեմի տերևային ականող | |
ANOLCN |
Anoplophora chinensis (Forster) |
Չինական երկարաբեղիկ | |
ANOLGL |
Anoplophora glabripennis (Motschulsky) |
Ասիական երկարաբեղիկ | |
ARCHOC |
Choristoneura occidentalis Freeman |
Եղևնու արևմտյան տերևաոլոր | |
BLISLE |
Blissus leucopterus (Say) |
Ցորենի մլուկ | |
CALSSP |
Callosobruchus spp. |
Callosobruchus ցեղի ընդակերներ | |
CASSOR |
Caulophilus latinasus (Say) |
Լայնաքիթ ամբարային երկարակնճիթ | |
CERPRU |
Ceroplastes rusci (Linnaeus) |
Թզենու մոմային կեղծ վահանակիր | |
CHONFU |
Choristoneura fumiferana (Clemens) |
Եղևնու ամերիկյան տերևաոլոր | |
CHRXER |
Chrysodeixis eriosoma (Doubleday) |
Կանաչ պարտեզային բվիկ | |
CONHNE |
Conotrachelus nenuphar (Herbst) |
Պտղատուների երկարակնճիթ | |
CRTHAR |
Corythucha arcuata (Say) |
Կաղնու ժանեկամլուկ | |
DACUCU |
Bactrocera cucurbitae (Coquillett) |
Սեխի աֆրիկյան ճանճ | |
DENCBR |
Dendroctonus brevicomis Le Conte |
Սոճու արևմտյան կեղևակեր | |
DENCPO |
Dendroctonus ponderosae Hopkins |
Սոճու մոլախոտային կեղևակեր | |
DENCRU |
Dendroctonus rufipennis (Kirby) |
Եղևնու կեղևակեր | |
DENCVA |
Dendroctonus valens Le Conte |
Սոճու շիկակարմիր կեղևակեր | |
DIABLO |
Diabrotica barberi Smith & Lawrence |
Եգիպտացորենի հյուսիսային բզեզ | |
DIABVI |
Diabrotica virgifera virgifera Le Conte |
Եգիպտացորենի արևմտյան բզեզ | |
DROSSU |
Drosophila suzukii (Matsumura) |
Ասիական պտղաճանճ | |
ЕСНТАМ |
Echinothrips americanus Morgan |
Ամերիկյան էխինոթրիպս | |
EPIXCU |
Epitrix cucumeris Harris |
Կարտոֆիլի լվիկաբզեզ | |
EPIXTU |
Epitrix tuberis Gentner |
Կարտոֆիլի պալարների լվիկաբզեզ | |
FRANFU |
Frankliniella fusca (Hinds) |
Ծխախոտի ամերիկյան թրիպս | |
FRANIS |
Frankliniella insularis (Franklin) |
Վեստ-հնդկական ծաղկային թրիպս | |
FRANSC |
Frankliniella schultzei (Trybom) |
Լոլիկի թրիպս | |
FRANTR |
Frankliniella tritici (Fitch) |
Արևելյան ծաղկային թրիպս | |
FRANWI |
Frankliniella williamsi Hood |
Եգիպտացորենի թրիպս | |
GNORAB |
Tuta absoluta (Povolny) |
Լոլիկի հարավամերիկյան ցեց | |
GRAGLE |
Pantomorus leucoloma Boheman |
Սպիտակ երիզավոր բզեզ | |
HALYHA |
Halyomorpha halys Stal |
Շագանակագույն մարմարյա մլուկ | |
HELIZE |
Helicoverpa zea (Boddie) |
Եգիպտացորենի ամերիկյան բվիկ | |
IPSXCA |
Ips calligraphus (Germar) |
Արևելյան վեցատամ կեղևակեր | |
IPSXGR |
Ips grandicollis (Eichhoff) |
Արևելյան հնգատամ կեղևակեր | |
IPSXPI |
Ips pini (Say) |
Սոճու օրեգոնյան կեղևակեր | |
IPSXPL |
Ips plastographus (Le Conte) |
Կալիֆորնյան կեղևակեր | |
LAPHFR |
Spodoptera frugiperda (Smith) |
Եգիպտացորենի տերևային բվիկ | |
LEPLOC |
Leptoglossus occidentalis Heidemann |
Սոճու սերմերի մլուկ | |
LIRIHU |
Liriomyza huidobrensis Blanchard |
Հարավամերիկյան տերևային ականող | |
LIRILA |
Liriomyza langei Frick |
Ոլոռի կալիֆորնյան ականող | |
LIRINI |
Liriomyza nietzkei Spencer |
Սոխի ականող | |
LIRISA |
Liriomyza sativae Blanchard |
Բանջարեղենի տերևային ականող | |
LIRITR |
Liriomyza trifolii (Burgess) |
Երեքնուկի ամերիկյան ականող | |
MARGVI |
Margarodes vitis (Philippi) |
Խաղողի հարավամերիկյան որդան | |
MGASSC |
Megaselia scalaris (Loew) |
Բազմակեր սապատավոր ճանճ | |
MONCAL |
Monochamus alternatus Hope |
Սոճու ճապոնական երկարաբեղիկ | |
MONCCA |
Monochamus carolinensis (Olivier) |
Կարոլինյան երկարաբեղիկ | |
MONCCL |
Monochamus clamator Le Conte |
Սոճու բծավոր երկարաբեղիկ | |
MONCMC |
Monochamus mutator Le Conte |
Երկարաբեղիկ-մուտատոր | |
MONCMR |
Monochamus marmorator Kirby |
Երկարաբեղիկ-մարմորատոր | |
MONCNO |
Monochamus notatus (Drury) |
Հյուսիս-արևելյան երկարաբեղիկ | |
MONCOB |
Monochamus obtusus Casey |
Բթավերնաթև երկարաբեղիկ | |
MONCST |
Monochamus scutellatus (Say) |
Սպիտակաբիծ երկարաբեղիկ | |
MONCTI |
Monochamus titillator (Fabricius) |
Սոճու հարավային երկարաբեղիկ | |
PECTGO |
Pectinophora gossypiella (Saunders) |
Բամբակենու ցեց | |
PREMSP |
Premnotrypes spp. |
Կարտոֆիլի անդյան երկարակնճիթներ | |
PRODER |
Spodoptera eridania (Cramer) |
Հարավային բվիկ | |
PRODLI |
Spodoptera litura (Fabricius) |
Բամբակենու ասիական բվիկ | |
PSEAPE |
Pseudaulacaspis pentagona (Targioni- Tozzetti) |
Թթենու վահանակիր | |
PSECCC |
Pseudococcus citriculus Green |
Արևելյան ալրավոր որդան | |
RHAGME |
Rhagoletis mendax Curran |
Հապալասի խայտաթև ճանճ | |
RHAGPO |
Rhagoletis pomonella Walsh |
Խնձորենու ճանճ | |
RHIOHI |
Rhizoecus hibisci Kawai & Takagi |
Հիբիսկուսի արմատային որդան | |
SAPECN |
Saperda candida Fabricius |
Խնձորենու կլորագլուխ երկարաբեղիկ խոյաբզեզ | |
SCITCI |
Scirtothrips citri (Moulton) |
Ցիտրուսային թրիպս | |
SCITDO |
Scirtothrips dorsalis Hood |
Հնդկաչինական ծաղկային թրիպս | |
SPODLI |
Spodoptera littoralis (Boisduval) |
Բամբակենու եգիպտական բվիկ | |
TECASO |
Tecia solanivora (Povolny) |
Կարտոֆիլի գվատեմալյան ցեց | |
TETREV |
Tetranychus evansi Baker and Pritchard |
Լոլիկի կարմիր ոստայնատիզ | |
THRIHA |
Thrips hawaiiensis Morgan |
Հավայան թրիպս | |
THRIPL |
Thrips palmi Karny |
Թրիպս պալմի | |
TROGGA |
Trogoderma granarium Everts |
Կապրյան բզեզ (hատիկային տրոգոդերմա) | |
ZYGGEX |
Zygogramma exclamationis (Fabricius) |
Արևածաղկի տերևակեր | |
Е |
Նեմատոդներ | ||
BURSXY |
Bursaphelenchus xylophilus (Steiner & Buhrer) Nickle |
Սոճու ցողունային նեմատոդ | |
HETDPA |
Globodera pallida (Stone) Behrens |
Կարտոֆիլի գունատ նեմատոդ | |
MELGCH |
Meloidogyne chitwoodi Golden, O'Bannon, Santo & Finley |
Կոլումբիական գալային նեմատոդ | |
MELGFA |
Meloidogyne fallax Karssen |
Կեղծ կոլումբիական գալային նեմատոդ | |
I |
Սնկեր | ||
ATRPPC |
Atropellis pinicola Zeller & Goodding |
Սոճու բների և ճյուղերի քաղցկեղ (այրվածք) | |
ATRPPP |
Atropellis piniphila (Weir.) Lohman & Cash |
Սոճու բների և ճյուղերի քաղցկեղ (այրվածք) | |
CERAFA |
Ceratocystis fagacearum (Bretz.) Hunt |
Կաղնու անոթային միկոզ | |
CHAAFR |
Chalara fraxinea T. Kowalski |
Հացենու չորագագաթություն | |
СОСНСА |
Cochliobolus carbonum R.R. Nelson |
Եգիպտացորենի տերևների բծավորություն | |
DIAPVA |
Diaporthe vaccinii Shear |
Հապալասի մածուցիկ փտում | |
DIPDMA |
Stenocarpella maydis (Berkeley) Sutton |
Եգիպտացորենի դիպլոդիոզ | |
DIPDMC |
Stenocarpella macrospora (Earle) Sutto |
Եգիպտացորենի դիպլոդիոզ | |
GLOMGO |
Glomerella gossypii (South) Edgerton |
Բամբակենու անտրակնոզ | |
MONIFC |
Monilinia fructicola (Winter) Honey |
Գորշ մոնիլիոզային փտում | |
NEOVIN |
Tilletia indica Mitra |
Ցորենի հնդկական (կարնալյան) մրիկ | |
РНМРОМ |
Phymatotrichopsis omnivora (Duggar) Hennebert |
Տեխասյան արմատային փտում | |
PHYTAL |
Phytophthora alni Brasier & S.A. Kirk |
Լաստենու ֆիտոֆտորոզ | |
PHYTKE |
Phytophthora kernoviae Brasier |
Դեկորատիվ և բնափայտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզ | |
PHYTRA |
Phytophthora ramorum Weres et al. |
Բնափայտային և թփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզ | |
SCIRAC |
Mycosphaerella dearnessii M.E. Bar |
Սոճու փշատերևների շագանակագույն բծավոր այրվածք | |
SCLECA |
Ciborinia camelliae Koch |
Կամելիաների ծաղկային այրվածք | |
SIROCJ |
Sirococcus clavigignenti- juglandacearum Nair, Kostichka & Kunt |
Ընկուզենու խոցային հիվանդություն | |
THPHSO |
Thecaphora solani Thirum et O'Breien |
Կարտոֆիլի մրիկ | |
M |
Բակտերիաներ և ֆիտոպլազմաներ | ||
CORBTR |
Rathayibacter tritici (Carlson & Vidaver) Zgurskaya et al. |
Ցորենի դեղին լորձոտ բակտերիոզ | |
ERWIST |
Pantoea stewartii subsp. stewartii (Smith) Mergaert et al. |
Եգիպտացորենի բակտերիալ թառամում (վիլտ) | |
PHYP64 |
Candidatus Phytoplasma vitis |
Խաղողի ոսկեփայլ դեղնման ֆիտոպլազմա | |
PSDMAC |
Acidovorax citrulli (Shaad et al.) |
Դդմազգիների բակտերիալ բծավորություն | |
RALSSO |
Ralstonia solanacearum (Smith) Yabuuchi et al. |
Կարտոֆիլի գորշ փտում | |
XANTAA |
Xanthomonas axonopodis pv. allii (Roumagnac et al., 2004 a) |
Սոխի տերևների այրվածք | |
XANTAM |
Xylophilus ampelinus (Panagopoulos) Willems et al. |
Խաղողի բակտերիալ թառամում | |
XANTOR |
Xanthomonas oryzae pv. oryzae (Ishiyama) Swings et al. |
Բրնձի բակտերիալ այրվածք | |
XANTTO |
Xanthomonas oryzae pv. oryzicola (Fang et al.) Swings et al. |
Բրնձի բակտերիալ շերտավորություն | |
Q |
Վիրուսներ և վիրոիդներ | ||
APLV00 |
Andean potato latent tymovirus |
Կարտոֆիլի անդյան թաքնված տիմովիրուս | |
APMOVO |
Andean potato mottle comovirus |
Կարտոֆիլի խայտուցավորության անդյան կոմովիրուս | |
CRLV00 |
Cherry rasp leaf cheravirus |
Կեռասենու տերևների թորբույաձևության չերավիրուս | |
PLMVD0 |
Peach latent mosaic viroid |
Դեղձենու թաքնված մոզաիկայի վիրոիդ | |
PRMV00 |
Peach rosette mosaic nepovirus |
Դեղձենու տերևաբույլի մոզաիկ նեպովիրուս | |
PVT000 |
Potato T tepovirus |
Կարտոֆիլի Т տեպովիրուս | |
PYV000 |
Potato yellowing alfamovirus |
Կարտոֆիլի դեղնման ալֆամովիրուս | |
TYLCV0 |
Tomato yellow leaf curl begomovirus |
Լոլիկի տերևների դեղին գանգրոտության բեգոմովիրուս | |
U |
Բույսեր | ||
BIDPI |
Bidens pilosa L. |
Կատվալեզու մազոտ | |
EPHDE |
Euphorbia dentata Michx. |
Իշակաթնուկ ատամնաձև | |
HELCA |
Helianthus californicus DC. |
Արևածաղիկ կալիֆորնյան | |
HELCI |
Helianthus ciliaris DC. |
Արևածաղիկ թարթիչավոր | |
IPOHE |
Ipomoea hederacea L. |
Իպոմեա պատատուկային | |
IPOLA |
Ipomoea lacunosa L. |
Իպոմեա փոսիկավոր | |
IVAAX |
Iva axillaris Pursh. |
Թանթրվենու (շամբուկի) թփուտ տերևանութի (բազմամյա ուռի) | |
SOLCA |
Solanum carolinense L. |
Մորմ կարոլինյան | |
SOLEL |
Solanum elaeagnifolium Cav. |
Մորմ գծատերևավոր | |
STRSS |
Striga spp. |
Ստրիգաներ | |
2 |
Եվրասիական տնտեսական միության տարածքում սահմանափակ տարածում ունեցող կարանտինային վնասակար օրգանիզմներ | ||
А |
Միջատներ | ||
AGRLMA |
Agrilus mali (Motschulsky) |
Խնձորենու ոսկեբզեզ | |
AGRLPL |
Agrilus planipennis Fairmaire |
Հացենու զմրուխտյա ոսկեբզեզ | |
BEMITA |
Bemisia tabaci Gennadius |
Ծխախոտի սպիտակաթևիկ | |
CARSNI |
Carposina niponensis Wlsingham |
Դեղձենու պտղակեր | |
CARYPA |
Myiopardalis pardalina (Bigot) |
Սեխի ճանճ | |
CERPJA |
Ceroplastes japonicus Green |
Ճապոնական մոմային կեղծ վահանակիր | |
CERTCA |
Ceratitis capitata (Wiedemann) |
Միջերկրածովյան պտղաճանճ | |
CRTHCI |
Corythucha ciliata Say |
Սոսու ժանեկամլուկ | |
DENCMI |
Dendroctonus micans (Kugelmann) |
Եղևնու մեծ կեղևակեր | |
DENDSI |
Dendrolimus sibiricus Chetverikov |
Սիբիրյան մետաքսագործ | |
EPILVI |
Epilachna vigintioctomaculata Motschulsky |
Կարտոֆիլի զատկաբզեզ | |
FRANOC |
Frankliniella occidentalis Pergande |
Արևմտյան ծաղկային թրիպս | |
HYPHCU |
Hyphantria cunea Drury |
Ամերիկյան սպիտակաթիթեռ | |
LASPMO |
Grapholita molesta (Busck) |
Արևելյան պտղակեր | |
LOPLJA |
Lopholeucaspis japonica (Cockerell) |
Ճապոնական փայտիկաձև վահանակիր | |
LYMADA |
Lymantria dispar asiatica Vnukovskij |
Տարազույգ մետաքսագործի ասիական ենթատեսակ (Lda) | |
MONCGA |
Monochamus galloprovincialis (Olivier) |
Սոճու սև երկարաբեղիկ | |
MONCIM |
Monochamus impluviatus Motschulsky |
Սև խայտուցավոր երկարաբեղիկ | |
MONCNI |
Monochamus nitens Bates |
Սև փայլուն երկարաբեղիկ | |
MONCSL |
Monochamus saltuarius Gebler |
Սև թավշյա բծավոր երկարաբեղիկ | |
MONCSU |
Monochamus sutor Linnaeus |
Եղևնու սև փոքր երկարաբեղիկ | |
MONCUR |
Monochamus urussovii (Fischer v. Waldheim) |
Եղևնու սև մեծ երկարաբեղիկ | |
NUMOPI |
Numonia pyrivorella (Matsumura) |
Տանձենու հրաթիթեռ | |
РНТООР |
Phthorimaea operculella (Zeller) |
Կարտոֆիլի ցեց | |
PLUSCH |
Chrysodeixis chalcites (Esper) |
Ոսկեփայլ երկբծավոր բվիկ | |
POLGPR |
Polygraphus proximus Blandford |
Ուսուրիական պոլիգրաֆ | |
POPIJA |
Popillia japonica Newman |
Ճապոնական բզեզ | |
PSECCO |
Pseudococcus comstocki (Kuwana) |
Կոմստոկի որդան | |
QUADPE |
Quadraspidiotus perniciosus Comst. |
Կալիֆորնյան վահանակիր | |
VITEVI |
Viteus vitifoliae Fitch. |
Ֆիլոքսերա | |
Е |
Նեմատոդներ | ||
HETDRO |
Globodera rostochiensis (Wollenweber) Behrens |
Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդ | |
I |
Սնկեր | ||
CERCKI |
Cercospora kikuchii (T. Matsu & Tomoyasu) Gardn. |
Սոյայի ցերկոսպորոզ | |
COLLAP |
Colletotrichum acutatum Simmonds (= C. xanthii Halsted) |
Գետնամորու անտրակնոզ | |
DIAPHE |
Diaporthe helianthi Munt.-Cvet. et al. |
Արևածաղկի ֆոմոպսիս | |
MYCOLG |
Didymella ligulicola (K. F. Baker, Dimock & L.H. Davis) von Arx |
Քրիզանթեմի ասկոխիտոզ | |
PHYTFR |
Phytophthora fragariae Hickman |
Գետնամորու և ազնվամորու ֆիտոֆտորային արմատային փտում | |
PUCCHN |
Puccinia horiana Henn. |
Քրիզանթեմի սպիտակ ժանգ | |
SYNCEN |
Synchytrium endobioticum (Schilbersky) Percival |
Կարտոֆիլի քաղցկեղ | |
М |
Բակտերիաներ և ֆիտոպլազմաներ | ||
ERWIAM |
Erwinia amylovora (Burrill) Winslow et al. |
Պտղատուների բակտերիալ այրվածք | |
PHYPMA |
Candidatus Phytoplasma mali |
Խնձորենու պրոլիֆերացիայի ֆիտոպլազմա | |
PHYPPY |
Candidatus Phytoplasma pyri |
Տանձենու հյուծվածության ֆիտոպլազմա | |
Q |
Վիրուսներ և վիրոիդներ | ||
BNYVV0 |
Beet necrotic yellow vein benyvirus |
Ճակնդեղի ջղերի նեկրոտիկ դեղնման բենիվիրուս | |
INSV00 |
Impatiens necrotic spot tospovirus |
Հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսպովիրուս | |
PPV000 |
Plum pox potyvirus |
Սալորենու չեչոտության (օսպայի) պոտիվիրուս | |
PSTVD0 |
Potato spindle tuber viroid |
Կարտոֆիլի պալարների թելանման վիրոիդ | |
TORSVO |
Tomato ringspot nероvirus |
Լոլիկի օղակաձև բծավորության նեպովիրուս | |
TRSV00 |
Tobacco ringspot nepovirus |
Ծխախոտի օղակաձև բծավորության նեպովիրուս | |
U |
Բույսեր | ||
AMBEL |
Ambrosia artemisiifolia L. |
Ամբրոզիա օշինդրատերև | |
AMBPS |
Ambrosia psilostachya DC. |
Ամբրոզիա բազմամյա | |
AMBTR |
Ambrosia trifida L. |
Ամբրոզիա երեքնաբաժան | |
CCHLO |
Cenchrus longispinus (Hack.) Fern |
Ցենխրուս երկարափշոտ | |
CENRE |
Acroptilon repens DC |
Դառնախոտ սողացող | |
CVCSS |
Cuscuta spp. |
Գաղձեր | |
SOLRS |
Solanum rostratum Dun. |
Մորմ փշոտ | |
SOLTR |
Solanum triflorum Nutt. |
Մորմ եռածաղկային |
II. Տեղեկատուի անձնագիրը
Համարը՝ ը/կ |
Տարրի նշագիրը |
Տարրի նկարագրությունը | |
1 |
2 |
3 | |
1 |
Ծածկագիրը |
0_ | |
2 |
Տիպը |
1՝ տեղեկատու | |
3 |
Անվանումը |
Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկատու | |
4 |
Հապավումը |
ԿարՕբյՏեղ | |
5 |
Նշագիրը |
ՄՀ 0_- 2017 (խմբ. 1) | |
6 |
Տեղեկատուի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 8-ի թիվ 62 որոշում | |
7 |
Տեղեկատուն (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը |
1 հուլիսի 2017 թվականի | |
8 |
Տեղեկատուի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները |
- | |
9 |
Տեղեկատուի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը |
- | |
10 |
Օպերատորը (օպերատորները) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով | |
11 |
Նշանակությունը |
նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 158 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում (այսուհետ՝ միասնական ցանկ) ընդգրկված կարանտինային օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության դասակարգման ու ծածկագրման համար | |
12 |
Անոտացիա (կիրառության ոլորտը) |
կիրառվում է հետևյալ հիմնական խնդիրները լուծելու ընթացքում՝ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման համար օգտագործվող՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ինտեգրված տեղեկատվական համակարգի, Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տեղեկատվական համակարգերի ստեղծում և գործունեության ապահովում․ | |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկատվական ռեսուրսների և անդամ պետությունների տեղեկատվական ռեսուրսների ձևավորում տեղեկատվության փոխանակման իրականացում անդամ պետությունների լիազորված մարմինների միջև, Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազորված մարմինների միջև, Հանձնաժողովի և միջազգային ինտեգրացիոն միավորումների, միջազգային կազմակերպությունների միջև, անդամ պետությունների լիազորված մարմինների և իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջև տեղեկատուների ու դասակարգիչների մշակում և ընդունում (հաստատում), գործող տեղեկատուների ու դասակարգիչների փոփոխում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և Միության իրավունքի մաս կազմող այլ ակտերով նախատեսված այլ խնդիրներ | |||
13 |
Առանցքային բառերը |
կարանտինային օբյեկտ, կարանտինային բուսասանիտարական միջոցառում, կարանտինային հսկողության վերցված արտադրանք | |
14 |
Այն ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները |
սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ | |
15 |
Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը |
1՝ տեղեկատուն (դասակարգիչը) ներդաշնակեցված է հետևյալ միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչների և (կամ) ստանդարտների հետ՝ Բույսերի կարանտինի և պաշտպանության եվրոպական ու միջերկրածովյան կազմակերպության տվյալների համաշխարային շտեմարանը (European and Mediterranean Plant Protection Organization (EPPO)) | |
16 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկատուների (դասակարգիչների) առկայությունը |
2՝ տեղեկատուն (դասակարգիչը) չունի անալոգներ անդամ պետություններում | |
17 |
Համակարգման (դասակարգման) մեթոդը |
4՝ համակարգման (դասակարգման) համակցված մեթոդ | |
18 |
Վարման մեթոդիկա |
Տեղեկատուի արժեքներն ավելացնելը, փոփոխելը կամ հանելը կատարվում է օպերատորի կողմից։ Արժեքը հանելու դեպքում տեղեկատուի գրառումը նշվում է որպես անվավեր՝ հանելու օրվանից, ինչպես նաև նշվում են տեղեկություններ Հանձնաժողովի՝ տեղեկատուի գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի վերաբերյալ։ Տեղեկատուի ծածկագրերը եզակի են, տեղեկատուի ծածկագրերի կրկնակի օգտագործում, այդ թվում՝ չգործող՝ չի թույլատրվում | |
19 |
Կառուցվածքը |
տեղեկատուի կառուցվածքի (տեղեկատուի տողերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) վերաբերյալ տեղեկատվությունը նշվում է սույն տեղեկատուի III բաժնում | |
20 |
Տվյալների գաղտնիության աստիճանը |
դասակարգչից տեղեկությունները դասվում են բաց հասանելիությամբ տեղեկատվությանը | |
21 |
Վերանայման սահմանված պարբերականությունը |
միասնական ցանկում փոփոխությունների կատարմանը զուգընթաց | |
22 |
Փոփոխությունները |
- | |
23 |
Հղում՝ տեղեկատուից (դասակարգչից) մանրամասնած տեղեկություններին |
տեղեկատուից (դասակարգչի ց) մանրամասնեցված տեղեկությունները նշվում են սույն տեղեկատուի I բաժնում | |
24 |
Տեղեկատուից (դասակարգչից) տեղեկություններ ներկայացնելու եղանակը |
Հրապարակում Միության տեղեկատվական պորտալում։ Տեղեկատուից տեղեկությունները ներկայացվում են անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ |
III. Տեղեկատուի կառուցվածքի նկարագրությունը
1. Սույն բաժնով սահմանվում են սույն տեղեկատուի կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ որոշվում են տվյալ կառուցվածքի վավերապայմանների կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները:
2. Սույն տեղեկատուի կառուցվածքը բերված է աղյուսակի մեջ։
3. Աղյուսակում ձևավորվում են հետևյալ վանդակները՝
«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի հերթական համարը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.
«վավերապայմանի նկարագրությունը»՝ վավերապայմանի իմաստը (սեմանտիկան) պարզաբանող և վավերապայմանի հնարավոր արժեքների տիրույթի սահմանափակումները սահմանող տեքստ.
«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրություն.
«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակություն (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և վավերապայմանի հնարավոր կրկնությունների քանակը):
4. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1)․
1..*` վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).
n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n)․
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):
Աղյուսակ
Վավերապայմանի անվանումը |
Վավերապայմանի նկարագրությունը |
Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները |
Բազմ. | ||
1. Կարանտինային օբյեկտների տեղեկատուի բաժինը |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* | ||
1.1. Կարանտինային օբյեկտների տեղեկատուի բաժնի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d |
ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման կարգային մեթոդի օգտագործմամբ |
1 | ||
1.2. Կարանտինային օբյեկտների տեղեկատուի բաժնի անվանումը |
պայմանանշանների տողը. Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 300 |
ձևավորվում է հայերեն տեքստի տեսքով |
1 | ||
1.3. Կարանտինային օբյեկտների տեղեկատուի ենթաբաժինը |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* | ||
1.3.1. Կարանտինային օբյեկտների տեղեկատուի ենթաբաժնի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ [A-Z] |
ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման սերիական-կարգային մեթոդի օգտագործմամբ |
1 | ||
1.3.2. Կարանտինային օբյեկտների տեղեկատուի ենթաբաժնի անվանումը |
պայմանանշանների տողը. Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 300 |
ձևավորվում է հայերեն տեքստի տեսքով |
1 | ||
1.3.3. Կարանտինային օբյեկտ |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* | ||
1.3.3.1. Կարանտինային օբյեկտի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ [A-Z, 0-9] {6}|[A-Z,0-9]{5} |
ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման սերիական-կարգային մեթոդի օգտագործմամբ |
1 | ||
1.3.3.2. Կարանտինային օբյեկտի համարը՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկին համապատասխան |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{3} |
ձևավորվում է Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկին համապատասխան |
1 | ||
1.З.З.З. Կարանտինային օբյեկտի միջազգային գիտական անվանումը |
պայմանանշանների տողը. Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 300 |
ձևավորվում է կենսաբանական անվանացանկին համապատասխան |
1 | ||
1.3.3.4. Կարանտինային օբյեկտի անվանումը հայերենով |
պայմանանշանների տողը. Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 300 |
ձևավորվում է հայերենով տեքստի տեսքով |
1 | ||
1.3.3.5. Տեղեկություններ տեղեկատուի (դասակարգչի) գրառման վերաբերյալ |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
պարունակում է տեղեկություններ գրառման գործողության սկզբի և ավարտի ամսաթվերի վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություններ գրառման գործողության սկիզբն ու ավարտը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ |
1 | ||
*.1. Տեղեկատուի (դասակարգչի) գրառման գործողության սկզբի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության սկզբի ամսաթվին |
1 | ||
*.2. Տեղեկություններ տեղեկատուի (դասակարգչի) գրառման գործողության սկիզբը կանոնակարգող ակտի վերաբերյալ |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 | ||
*.2.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5} |
ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան |
1 | ||
*.2.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը. Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 50 |
ակտի գրանցման ժամանակ դրան տրվող թվային կամ տառաթվային նշագիրը |
1 | ||
*.2.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան |
համապատասխանում է ակտի ընդունման ամսաթվին |
1 | ||
*.3. Գործողության ավարտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան |
համապատասխանում է ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին |
0..1 | ||
*.4. Տեղեկություններ տեղեկատուի (դասակարգչի) գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի վերաբերյալ |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 | ||
*.4.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5} |
ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան |
1 | ||
*.4.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը. Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 50 |
ակտի գրանցման ժամանակ դրան տրվող թվային կամ տառաթվային նշագիրը |
1 | ||
*.4.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան |
համապատասխանում է ակտի ընդունման ամսաթվին |
1 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.11.2021, թիվ 166 | 02.01.2022, թիվ 62 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|