ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 3-րդ հոդվածի 3-րդ կետը`
ա) «ժամկետանց ապրանքների» և «պահանջներին արտադրանքի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սննդամթերքի» բառերով, իսկ «ծառայությունների» բառից հետո` «, բացառությամբ հանրային սննդի ոլորտի» բառերով.
բ) «գերազանցման նկատմամբ» բառերից հետո լրացնել «գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում գործող համապատասխան պետական տեսչության կողմից առանց անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների և համապատասխան տեխնոլոգիական գործընթացներ իրականացնելու, սննդամթերքի արտադրության, վերամշակման և իրացման փուլերում օգտագործվող տրանսպորտային միջոցներին, արտադրամասերին, պահեստային և այլ տարածքներին ներկայացվող պահանջների և կանոնների պահպանման, սննդամթերքի արտադրության համար օգտագործվող պարենային հումքին, ջրին, օժանդակ նյութերին, սննդային հավելումներին, սննդամթերքի հետ շփվող նյութերին և վերամշակված սննդամթերքին և դրանց պահման պայմաններին ներկայացվող պահանջների, ախտահանող նյութերի և կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցների օգտագործմանը ներկայացվող պահանջների և դրանց պահման պայմանների, մակնշմանը ներկայացվող պահանջների ապահովման, սննդամթերքի անվտանգության հետ առնչվող օրենքների և այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի կիրառման խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|