Գլխավոր տեղեկություն
Համար
N 33-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.07.2022-15.11.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.07.15/15(558) Հոդ.194
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
17.06.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.11.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616227

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հունիսի 2016 թ.

ք. Երևան

N 33-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ընտրատարածքային ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 30.06.22 N 28-Ն)

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 30.06.22 N 28-Ն)

1. Սահմանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուների դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.06.22 N 28-Ն)

2. Դիմումի ձևը տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այն կարող է ներբեռնվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից: Եթե դիմողը ցանկանում է միաժամանակ դիմում ներկայացնել մեկից ավելի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների վերաբերյալ, ապա յուրաքանչյուր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համար ներկայացնում է առանձին դիմում:

(2-րդ կետը փոփ. 30.06.22 N 28-Ն) 

3. Դիմումները ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և մուտքագրվում են համակարգչային եղանակով` ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների:

(3-րդ կետը փոփ. 30.06.22 N 28-Ն) 

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. հունիսի 17-ի N 33-Ն որոշման

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԹԻՎ ________ ընտրատարածքային ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ

 

 

Ես` _____________________________________________________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը)

հաշվառված` _____________________________________________________________________,

(հաշվառման վայրը)

________________________________________________________________________________,

(նշվում է բնակության վայրը, եթե տարբերվում է հաշվառման վայրից)

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն ունեմ`

(V ձևի նշան է դրվում ստորև ներկայացված այն պայմանների դիմացի քառանկյունում (քառանկյուններում), որին (որոնց) համապատասխանում են դիմող թեկնածուի տվյալները)

1) բարձրագույն իրավաբանական կրթություն և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժ,

2)  իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 4 տարում առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժ,

3)  բարձրագույն կրթություն և վերջին 6 տարում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ ոչ առևտրային կազմակերպություններում համապատասխանաբար պետական ծառայության կամ համայնքային ծառայության կամ ղեկավար պաշտոնում աշխատանքի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ,

4)  բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածով ընտրական հանձնաժողովի անդամի համար սահմանված սահմանափակումներն ինձ վրա չեն տարածվում:

Խնդրում եմ ինձ ընդգրկել թիվ ________ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում:

Դիմումին կցվում է`

1. 3 x 4 չափի 2 գունավոր լուսանկար,

2. անձնագրի 2-րդ և 3-րդ էջերի կամ նույնականացման քարտի լուսապատճենները,

3. 1-ից 4-րդ պարբերություններում V ձևի նշան պարունակող պարբերության պայմաններին բավարարելը հավաստող փաստաթղթերի (կրթության մասին վկայական, աշխատանքային գրքույկ և այլն) լուսապատճենները:

Ընդամենը` ________ թերթ:

 

 

Դիմող` ___________________

__________________________

(անունը, ազգանունը)

(ստորագրություն)

 «____» ____________ 20 թ.

 

(հավելվածը փոփ. 30.06.22 N 28-Ն)