ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (2 մայիսի 2001 թվականի) 2-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8) համայնքին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը հասարակության և պետության կարիքների համար օտարումը.»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ կետը, 56-րդ հոդվածի 4-րդ կետը և 110-րդ հոդվածի 3-րդ կետը:
Հոդված 3. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ կետում «պետության ու համայնքների կարիքների համար վերցնելիս» բառերը փոխարինել «հասարակական և պետական կարիքների համար օտարելիս» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետից հանել «պետական և համայնքային կարիքների համար օտարելու,» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) հողամասը հասարակության և պետության կարիքների համար օտարելիս.»:
Հոդված 6. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8) հողամասը հասարակության և պետության կարիքների համար օտարելիս.»:
Հոդված 7. Օրենսգրքի 104-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 104. | Հողամասի օտարումը հասարակության և պետության կարիքների համար |
Հողամասի օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:»:
Հոդված 8. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 106-րդ և 108-րդ հոդվածները:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|