Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 103
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.10.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 103

քաղ. Նուր-Սուլթան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2021-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՈՒՄՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մետալուրգիական ձեռնարկությունները 2021-2024 թվականներին հումքով ապահովելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կարգադրության նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Ժապարով

Ա. Օվերչուկ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ ա ր գ ա դ ր ու թ յ ու ն

 

«     »            ի 20   թվականի

թիվ

քաղ.      

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2021-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՈՒՄՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մետալուրգիական ձեռնարկությունները 2021-2024 թվականներին հումքով ապահովելու միջոցառումների կից ներկայացվող ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր):

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը սահմանված ժամկետներում՝ հաշվի առնելով սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի օգտագործման ոլորտի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մետալուրգիական ոլորտի զարգացման առաջնահերթությունները։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 2021 թվականի           ի

թիվ        որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մետալուրգիական ձեռնարկությունները 2021-2024 թվականներին հումքով ապահովելու միջոցառումների

 

Միջոցառման անվանումը

Միջոցառման նկարագրությունը

Պատասխանատու կատարողը

Կատարման ժամկետը

1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ներքին շուկայում սև ու գունավոր մետաղների թափոն և ջարդոն սպառող ձեռնարկությունների (այսուհետ՝ սպառող ձեռնարկություններ) համար հումքի հասանելիության սահմանափակումների վերացում

Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից սպառող ձեռնարկությունների համար Միության ներքին շուկայում հումքի հասանելիության սահմանափակումներ չկիրառելու մասին հարցի մշակում, այդ թվում՝ սպառող ձեռնարկությունների համար սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի մթերման համար հավասար հասանելիության պայմաններ ստեղծելու միջոցով

անդամ պետությունների լիազորված մարմիններ

մինչև 2021 թվականի
դեկտեմբերի 31-ը

2. Անդամ պետությունների կողմից երրորդ երկրների նկատմամբ սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի արտահանման ժամանակավոր կարգավորման միջոցների կիրառում՝ հաշվի առնելով անդամ պետությունների ձեռնարկությունների հումքի կարիքները և իրավիճակը համաշխարհային շուկայում

Անդամ պետությունների կողմից անհրաժեշտության դեպքում երրորդ երկրների նկատմամբ սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի արտահանման ժամանակավոր կարգավորման միջոցների միակողմանի կիրառում (արտահանման մաքսատուրքերի կամ արտահանման արգելքի կամ արտահանման քանակական սահմանափակումների)՝ հաշվի առնելով անդամ պետությունների ձեռնարկությունների հումքի կարիքները և իրավիճակը համաշխարհային շուկայում

անդամ պետությունների լիազորված մարմիններ

անհրաժեշտության դեպքում

3. Միության շրջանակներում սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի հավաքման և սպառման հաշվեկշիռների ձևավորում

Անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի հավաքման և սպառման հաշվեկշիռների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում՝ Միության շրջանակներում ընդհանուր ոլորտային հաշվեկշռի ձևավորման և Միության մետաղաջարդոնի ընդհանուր շուկայում սպառող ձեռնարկությունների հումքի ապահովման իրավիճակի մոնիթորինգի նպատակով

անդամ պետությունների լիազորված մարմիններ, Հանձնաժողով

ամեն տարի
(2021 թվականի դեկտեմբերի 31-ից սկսած)

4. Անդամ պետությունների կողմից սպառող ձեռնարկություններին անհրաժեշտ որակի և քանակի հումքով ապահովելուն ուղղված լրացուցիչ միջոցառումների մշակում և ջարդոնի մթերման ոլորտի զարգացում

սպառող ձեռնարկություններին հումքով ապահովելուն ուղղված լրացուցիչ միջոցառումների մշակում և սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի օգտագործման ոլորտի զարգացում, այդ թվում՝

երկրորդային հումք հանձնողների համար հարկերի արտոնյալ (նվազեցված) դրույքաչափ սահմանելու վերաբերյալ հարցի մշակում՝ անցնելով անդամ պետությունների օրենսդրության շրջանակներում անկանխիկ վճարումների

սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի մթերման նոր աղբյուրների, այդ թվում՝ շահագործումից հանված տրանսպորտային միջոցների օգտահանման համակարգերի զարգացում

սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի հավաքման ու օգտահանման գործունեության լիցենզավորման վերաբերյալ հարցի մշակում՝ շրջակա միջավայրի վնասը կանխարգելելու նպատակով

անդամ պետությունների լիազորված մարմիններ

2022 թվականի հունվարի 1-ից սկսած

5. սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի փոխադրման ոլորտում անհրաժեշտության դեպքում լոգիստիկայի զարգացում

սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի փոխադրման ժամանակակից լոգիստիկ սխեմաների կիրառման հնարավորության վերաբերյալ հարցի մշակում՝ անհրաժեշտության դեպքում

տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմիններ, երկաթուղիների ազգային օպերատորներ

մշտական հիմունքներով

6. Առաջարկությունների մշակում՝ անդամ պետությունների մետալուրգիական ձեռնարկություններում սև ու գունավոր մետաղների, ինչպես նաև երկաթի թափոնի և ջարդոնի վերամշակման էկոլոգիապես մաքուր և էներգախնայող տեխնոլոգիաների զարգացման ու կիրառման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ՝ մետալուրգիայի ոլորտը հումքով ապահովելու նպատակով

միջոցառումների մշակում՝ ուղղված անդամ պետությունների տարածքներում մետալուրգիական (ձուլման) արտադրության մեջ սև ու գունավոր մետաղների թափոնի և ջարդոնի վերամշակման էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների զարգացման խթանմանն ու կիրառմանը, ներառյալ՝ մետալուրգիական արտադրանքի արտադրության ոլորտում լավագույն հասանելի տեխնոլոգիաների օգտագործմանը

անդամ պետությունների լիազորված մարմիններ, Հանձնաժողով

մինչև 2022 թվականի
դեկտեմբերի 31-ը

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: