Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 116
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.11.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2021 թվականի

թիվ 116

քաղ. Նուր-Սուլթան

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՄՍԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.35 և 7.1.36 ենթակետերով՝

«07.01.35. Խոշոր եղջերավոր անասունի միս, որը նախատեսված է բացառապես մսամթերքի արտադրության համար՝

թարմ, պաղեցրած կամ սառեցրած, որի նկատմամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021 թվականի օգոստոսի 17-ի թիվ 102 որոշմանը համապատասխան, կիրառվում է սակագնային քվոտա, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0201 10 000 1, 0201 20 200 1, 0201 20 300 1, 0201 20 500 1, 0201 20 900 1, 0201 30 000 4, 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերով, որը ներմուծվում է՝ Հայաստանի Հանրապետություն՝ 5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով, Ղազախստանի Հանրապետություն՝ 21 հազար տոննայից ոչ ավելի ծավալով և Ղրղզստանի Հանրապետություն՝ 5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով

թարմ կամ պաղեցրած, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0201 10 000 8, 0201 20 200 8, 0201 20 300 8, 0201 20 500 8, 0201 20 900 8 և 0201 30 000 8 ծածկագրերով, և սառեցրած, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 8, 0202 20 100 8, 0202 20 300 8, 0202 20 500 8, 0202 20 900 8, 0202 30 100 8, 0202 30 500 8 և 0202 30 900 8 ծածկագրերով, որը ներմուծվում է Բելառուսի Հանրապետություն՝ 7,5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով

սառեցրած, որի նկատմամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021 թվականի օգոստոսի 17-ի թիվ 102 որոշմանը համապատասխան, կիրառվում է սակագնային քվոտա, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերով, որը ներմուծվում է Ռուսաստանի Դաշնություն՝ 200 հազար տոննայից ոչ ավելի ծավալով։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ապրանքների հայտարարագիր ներկայացնելիս անդամ պետության մաքսային մարմին ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը ներկայացնելու դեպքում, որը տրվում է անդամ պետության լիազորված մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ ներմուծում իրականացնող կազմակերպությունների մասին, այն կազմակերպությունների մասին, որոնց հասցեով պետք է փոխանցվի մսամթերքի արտադրության համար ապրանքը, ժամկետի մասին, որի ընթացքում նման ապրանքը ենթակա է փոխանցման, նման ապրանքի անվանացանկի, քանակի, արժեքի մասին։

Այն ապրանքները, որոնց նկատմամբ, սույն կետին համապատասխան, կիրառվում է սակագնային արտոնություն, թույլատրվում է օգտագործել բացառապես Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում համապատասխանաբար մսամթերքի արտադրության համար։

Սույն կետում նշված ապրանքների նկատմամբ օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են մինչև մսամթերքի արտադրության մեջ դրանց օգտագործման պահը։

Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը, գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 116 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

7.1.36. Խոզի միս, որը նախատեսված է բացառապես մսամթերքի արտադրության համար՝

սառեցրած, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0203 21 100 9, 0203 21 900 9, 0203 22 110 9, 0203 22 190 9, 0203 22 900 9, 0203 29 110 9, 0203 29 130 9, 0203 29 150 9, 0203 29 550 3, 0203 29 550 9, 0203 29 590 9, 0203 29 900 3 և 0203 29 900 9 ծածկագրերով, որը ներմուծվում է՝ Հայաստանի Հանրապետություն՝ 5 հազար տոննայից ոչ ավելի ծավալով, Ղազախստանի Հանրապետություն՝ 7 հազար տոննայից ոչ ավելի ծավալով և Ռուսաստանի Դաշնություն՝ 100 հազար տոննայից ոչ ավելի ծավալով

թարմ կամ պաղեցրած, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0203 11 100 9, 0203 11 900 9, 0203 12 110 9, 0203 12 190 9, 0203 12 900 9, 0203 19 110 9, 0203 19 130 9, 0203 19 150 9, 0203 19 550 9, 0203 19 590 9 և 0203 19 900 9 ծածկագրերով, և սառեցրած, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0203 21 100 9, 0203 21 900 9, 0203 22 110 9, 0203 22 190 9, 0203 22 900 9, 0203 29 110 9, 0203 29 130 9, 0203 29 150 9, 0203 29 550 3, 0203 29 550 9, 0203 29 590 9, 0203 29 900 3 և 0203 29 900 9 ծածկագրերով, որը ներմուծվում է Բելառուսի Հանրապետություն՝ 20 հազար տոննայից ոչ ավելի ծավալով։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ապրանքների հայտարարագիր ներկայացնելիս անդամ պետության մաքսային մարմին ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը ներկայացնելու դեպքում, որը տրվում է անդամ պետության լիազորված մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ ներմուծում իրականացնող կազմակերպությունների մասին, այն կազմակերպությունների մասին, որոնց հասցեով պետք է փոխանցվի մսամթերքի արտադրության համար ապրանքը, ժամկետի մասին, որի ընթացքում նման ապրանքը ենթակա է փոխանցման, նման ապրանքի անվանացանկի, քանակի, արժեքի մասին։

Այն ապրանքները, որոնց նկատմամբ, սույն կետին համապատասխան, կիրառվում է սակագնային արտոնություն, թույլատրվում է օգտագործել բացառապես Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության Ռուսաստանի Դաշնության կամ Բելառուսի Հանրապետության տարածքում համապատասխանաբար մսամթերքի արտադրության համար։

Սույն կետում նշված ապրանքների նկատմամբ օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են մինչև մսամթերքի արտադրության մեջ դրանց օգտագործման պահը։

Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը, գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 116 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ։»։

2. Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման դեպքում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի վճարումից ազատման մասին կարգի 15-րդ կետում «7.1.34» թվերը փոխարինել «7.1.36» թվերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2022 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: