ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2021 թվականի |
թիվ 72 |
քաղ. Նուր-Սուլթան |
«2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ (ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ (ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ) ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «2021-2023 թվականների Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի (ճանապարհային քարտեզի) մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Ժապարով |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ ա ր գ ա դ ր ու թ յ ու ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
2021-2023 թվականների Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների ԵՎ իրականացման փուլերի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի (ճանապարհային քարտեզի) մասին
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 19 որոշման 3-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել կից ներկայացվող՝ 2021-2023 թվականների Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանը (ճանապարհային քարտեզը) (այսուհետ՝ միջոցառումների պլան)։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել միջոցառումների պլանի ժամանակին կատարումը։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից միջոցառումների պլանի կատարման մոնիթորինգի անցկացումը և 2024 թվականի առաջին կիսամյակում դրա արդյունքների մասին տեղեկացնել Եվրասիական միջկառավարական խորհրդին։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ 2021-2023 թվականներին շարունակել անդամ պետությունների կողմից համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման մոնիթորինգը՝ երկաթուղային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման մասով դրանց կատարելագործմանն առնչվող առաջարկների մշակման նպատակով։
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի « » ի 2021 թվականի թիվ կարգադրությամբ |
ՊԼԱՆ
2021-2023 թվականների Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված միջոցառումների (ճանապարհային քարտեզ)
Միջոցառման անվանումը |
Իրականացման ժամկետը |
Պատասխանատու կատարողը (փաստաթղթի նախագծի մշակողը) |
Պլանավորվող արդյունքը (փաստաթուղթը) | |
I. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության խնդիրների և առաջնահերթությունների իրագործմանն ուղղված միջոցառումներ | ||||
1. Տրանսպորտի ոլորտում ընդհանուր առավելությունների ապահովմանն ուղղված համաձայնեցված միջոցների ձեռնարկում և միջազգային լավագույն գործելակերպերի իրականացում, այդ թվում՝ Եվրոպայի և Ասիայի միջև տարանցիկ տրանսպորտային-տնտեսական կապերն իրագործելիս Միության աշխարհագրական առավելությունների առավել ամբողջական իրականացմանն աջակցում, արտասահմանյան առաջադեմ փորձի վերլուծություն և համաձայնեցված ներդրում | ||||
1. Միջազգային առաջադեմ փորձի վերլուծություն և ներդրում, միջազգային լավագույն գործելակերպերի իրականացում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտային համակարգերի զարգացման մասին՝ հաշվի առնելով լավագույն միջազգային գործելակերպը» թիվ 43 հանձնարարականը։ |
2021-2023 թվականներ |
անդամ պետություններ, Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) |
անդամ պետությունների տեղեկատվություն, վերլուծական նյութեր | |
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն առնչվող, ինչպես նաև միջազգային լավագույն գործելակերպերի փոխանակման հարցերով համաժողովների (այդ թվում՝ առցանց) անցկացում |
մշտական հիմունքով |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
անդամ պետությունների տրանսպորտի բնագավառում լիազորված մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) խորհրդակցությունների անցկացում | |
2. Անդամ պետությունների տրանսպորտային համակարգերի ինտեգրում համաշխարհային տրանսպորտային համակարգին | ||||
3. Միության իրավունքի և անդամ պետությունների օրենսդրության զարգացում և կատարելագործում՝ Միությունում էլեկտրոնային տրանսպորտային փաստաթղթերի ներդրման նպատակով |
2021-2023 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Միության մարմինների ակտեր, անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր | |
4. Տրանսպորտային գործունեության մեջ օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի ներդրմանն առնչվող պիլոտային (փորձնական) (այդ թվում՝ երկկողմ ձևաչափով) նախագծերի իրագործում |
2021-2023 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
փորձարկումների արդյունքներ, հաշվետվություններ | |
5. Տրանսպորտի բնագավառում միջազգային այն պայմանագրերի ցանկի սահմանում, որոնցով հնարավոր է համակարգված դիրքորոշումների մշակում՝ միջազգային կազմակերպություններում անդամ պետությունների շահերը հաշվի առնելու նպատակով. |
||||
ա) տրանսպորտի բնագավառում միջազգային պայմանագրերում անդամ պետությունների մասնակցության մոնիթորինգ |
2021-2023 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
մոնիթորինգի արդյունքների մասին տեղեկատվության ամենամյա ներկայացում՝ անդամ պետությունների տրանսպորտի բնագավառում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդ (այսուհետ՝ Ղեկավարների խորհուրդ) | |
բ) միջազգային կազմակերպություններում անդամ պետությունների համակարգված դիրքորոշման ձևավորման նպատակներով խորհրդակցությունների անցկացում |
ըստ անհրաժեշտության |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
խորհրդակցությունների արձանագրություններ, Հանձնաժողովի խորհրդատվական մարմինների, Ղեկավարների խորհրդի որոշումներ | |
3. Տարանցման ներուժի արդյունավետ օգտագործում | ||||
6. Միության շրջանակներում խառը փոխադրումների կանոնակարգման համար իրավական հիմքերի ձևավորում. |
||||
ա) խառը փոխադրումների կանոնակարգման ձևաչափի որոշման վերաբերյալ առաջարկների մշակման համար խորհրդակցությունների անցկացում |
2021-2022 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
խորհրդակցությունների արձանագրություններ, Հանձնաժողովի խորհրդատվական մարմինների, Ղեկավարների խորհրդի որոշումներ | |
բ) Միության շրջանակներում խառը փոխադրումների կազմակերպման սկզբունքների որոշում՝ հաշվի առնելով անդամ պետությունների տարածքներում միջազգային փոխադրումների իրականացման առանձնահատկությունները |
2021-2022 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի հանձնարարական | |
7. Միության շրջանակներում բեռնարկղային փոխադրումների զարգացում. |
||||
ա) բեռնարկղային փոխադրումների վերլուծության անցկացում՝ դրանց զարգացմանն ուղղված առաջարկների մշակման նպատակով, Միությունում բեռների բեռնարկղավորմանը խոչընդոտող վարչական արգելքների սահմանում |
2021 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
վերլուծական զեկույց | |
բ) Միության իրավունքի կատարելագործմանն առնչվող առաջարկների մշակում՝ տրանսպորտային գործունեություն իրականացնող սուբյեկտների շահերը հաշվի առնելու նպատակով |
2022 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի հանձնարարական | |
8. Միությունում տարանցման միասնական համակարգի ապահովման իրավական հիմքերի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքին մասնակցություն |
2021-2023 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
լիազորված մարմինների համակարգված դիրքորոշումներ, փաստաթղթերի նախագծեր | |
9. Տրանսպորտային լոգիստիկ կենտրոնների վիճակի և դրանց զարգացման ժամանակակից միտումների վերլուծություն՝ Միության շրջանակներում դրանց զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով |
2021-2022 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
վերլուծական զեկույց, Հանձնաժողովի հանձնարարական | |
10. Միությունում թվային լոգիստիկայի հարցերի նկատմամբ ընդհանուր մոտեցումների վերաբերյալ առաջարկների իրագործում |
2022 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի հանձնարարական | |
4. Տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացում | ||||
11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Եվրասիական տնտեսական միությունում տրանսպորտային ծառայությունների որակի ցուցիչների ցանկի մասին» թիվ 41 հանձնարարականի իրագործման մոնիթորինգ |
յուրաքանչյուր տարի |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
տեղեկատվություն մոնիթորինգի արդյունքների մասին | |
5. Եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծում և զարգացում | ||||
12. Եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների ցանկի հաստատում |
2021 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Միության մարմնի ակտ | |
13. Եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանի նախապատրաստում |
2022 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Միության մարմնի ակտ | |
14. Թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքի շրջանակներում, այդ թվում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված միջոցառումների պլանի փուլային իրագործման շրջանակներում համաձայնեցված դիրքորոշումների մշակման նպատակով խորհրդակցությունների անցկացում |
2021-2023 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
խորհրդակցությունների արձանագրություններ | |
6. Տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համակարգում | ||||
15. Տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացում, համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրագործում, այդ թվում՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգակցման շրջանակներում. |
||||
ա) տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում անդամ պետությունների համատեղ նախագծերի ցանկի թարմացում |
յուրաքանչյուր տարի |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 24-ի թիվ 75 կարգադրությամբ ստեղծված՝ տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում կարևոր ինտեգրացիոն նախագծերի ուսումնասիրման հարցերով աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններ, համատեղ նախագծերի ցանկ | |
բ) տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում անդամ պետությունների համատեղ նախագծերի իրագործման մոնիթորինգ |
2021-2023 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում կարևոր ինտեգրացիոն նախագծերի ուսումնասիրման հարցերով աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններ, ամենամյա հաշվետվություն | |
7. Կադրային ներուժի ներգրավում և օգտագործում | ||||
16. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման կամ ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկների նախապատրաստման նպատակով մասնագետների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերը կարգավորող՝ անդամ պետությունների օրենսդրության վերլուծության անցկացում |
2021-2022 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
վերլուծական զեկույց | |
17. Հետևյալ հարցերի վերաբերյալ առաջարկների նախապատրաստում. տրանսպորտի բնագավառում բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագետների ռացիոնալ օգտագործման համար պայմանների ձևավորում, մասնագետներին ներկայացվող պրոֆեսիոնալ և որակավորման պահանջների ներդաշնակեցում, մասնագետների ուսուցման, պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ոլորտում համագործակցության զարգացում |
2021-2023 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 24-ի թիվ 76 կարգադրությամբ ստեղծված՝ տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում կադրային ներուժի զարգացման վերաբերյալ առաջարկների մշակման հարցերով աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններ, Հանձնաժողովի խորհրդատվական մարմինների, Ղեկավարների խորհրդի որոշումներ | |
8. Տրանսպորտի ոլորտում գիտության և նորարարությունների զարգացում | ||||
18. Գիտական համատեղ հետազոտությունների անցկացման համար պայմանների ստեղծում։ Ժամանակակից մրցունակ գիտակրթական համատեղ կենտրոնների ձևավորում և զարգացում։ Տրանսպորտի ոլորտում գիտության և նորարարությունների զարգացման վերաբերյալ առաջարկների մշակում |
յուրաքանչյուր տարի |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
վերլուծական նյութեր, լիազորված մարմինների որոշումներ | |
II. Ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործմանն ուղղված միջոցառումներ | ||||
1. Ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի զարգացում | ||||
19. Անդամ պետությունների ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի ազգային ցանցի ստեղծման, զարգացման և գործառության ապահովման համար իրավական հիմքերի ձևավորման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում |
2021-2022 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
վերլուծական զեկույց | |
20. Միությունում ազգային ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի փոխգործակցության կատարելագործմանն առնչվող հայեցակարգի նախագծի մշակում |
2023 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
հայեցակարգի նախագիծ | |
2. Ուղևորային փոխադրումների զարգացում | ||||
21. Միջազգային ուղևորային փոխադրումների ծառայությունների սպառողների տեղեկատվական ապահովման համակարգի զարգացմանն ուղղված առաջարկների և առաջարկությունների նախապատրաստում |
2022 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի հանձնարարական | |
22. Միության շրջանակներում միջազգային ավտոմոբիլային ուղևորային փոխադրումների բնագավառում գործունեության լիցենզավորման (միջազգային ավտոմոբիլային ուղևորային փոխադրումների իրականացման թույլտվության) կարգի ներդաշնակեցման նպատակահարմարության մասին առաջարկների նախապատրաստում |
2021-2022 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
վերլուծական զեկույց | |
23. Միության շրջանակներում միջազգային ուղևորային փոխադրումների դեպքում էլեկտրոնային տոմսավորման համակարգի ներդրման վերաբերյալ առաջարկների մշակում |
2021-2023 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի հանձնարարական | |
3. Ավտոմոբիլային ճանապարհների ենթակառուցվածքի զարգացում և պահպանվածության ապահովում |
||||
24. Անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով խոշորաեզրաչափ և (կամ) ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության հսկողության համաձայնեցված մեխանիզմի մշակում և ներդրում, այդ թվում այն անդամ պետությունների տարածքներ մուտքի (տարածքներից ելքի) դեպքում, որոնց ավտոմոբիլային ճանապարհներով իրականացվում է երթևեկությունը՝ հաշվի առնելով անդամ պետությունների օրենսդրությունը |
2022 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Միության մարմնի ակտ | |
25. Եվրասիական տրանսպորտային միջանցքների ցանկում ներառված ճանապարհներով երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնու բեռնվածքների և եզրաչափերի մասին Միության շրջանակներում միջազգային պայմանագրի մշակում և ստորագրում |
2021-2022 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
միջազգային պայմանագիր | |
4. Ավտոտրանսպորտային ծառայությունների որակի և անդամ պետությունների տարանցիկ ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացում | ||||
26. Ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում Միության ներքին շուկայում խոչընդոտների (արգելքների, բացառումների, սահմանափակումների) հայտնաբերում և վերացում |
մշտական հիմունքով |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ ներկայացվող՝ խոչընդոտների վերացման ընթացքի մասին ամենամյա զեկույցում ներառելու համար տեղեկատվություն | |
27. Եվրասիական տրանսպորտային միջանցքների ցանկում ներառված ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելիս ծանրաքաշ և (կամ) խոշորաեզրաչափ տրանսպորտային միջոցների անցման հատուկ թույլտվությունների ձևակերպման և տրամադրման ընթացակարգերի համաժամանակեցման ապահովում, այդ թվում՝ «մեկ պատուհանի» սկզբունքով այդ թույլտվությունների տրամադրման ընդհանուր մոտեցումների մշակում |
2021-2023 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
լիազորված մարմինների համատեղ որոշում | |
28. Եվրասիական տրանսպորտային միջանցքների ցանկում ներառված ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելիս վտանգավոր բեռների փոխադրման համար անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված հատուկ թույլտվությունների ձևակերպման և տրամադրման ընթացակարգերի, այդ թվում՝ հատուկ թույլտվությունների տրամադրման համաձայնեցված վերջնաժամկետների սահմանման ընթացակարգերի համաժամանակեցման ապահովում |
2021-2023 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
լիազորված մարմինների համատեղ որոշում | |
29. Միության արտաքին սահմանից տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության արդյունքների մասին տեղեկատվության փոխանակում՝ անդամ պետությունների լիազորված մարմինների միջև |
մշտական հիմունքով |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
Միության արտաքին սահմանից տեղեկատվության ներկայացում՝ անդամ պետությունների իրավիճակային կենտրոններ, անդամ պետությունների տեղեկատվություն | |
30. Բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների դեպքում էլեկտրոնային փաստաթղթերի կիրառմանը փուլ առ փուլ անցնելու վերաբերյալ առաջարկների մշակում |
2021-2023 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
վերլուծական զեկույց, Հանձնաժողովի հանձնարարական | |
5. Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրականացմամբ զբաղվող աշխատակիցների մասնագիտական կոմպետենտության ապահովում | ||||
31. Բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպման համար պատասխանատու վարորդներին և մասնագետներին ներկայացվող մասնագիտական և որակավորման պահանջների ներդաշնակեցում՝ ընդունված համաձայնեցված մոտեցումների հիման վրա |
2021-2022 թվականներ |
անդամ պետություններ |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր | |
32. Կրթությունը և անհրաժեշտ որակավորման առկայությունը հաստատող փաստաթղթերին, համապատասխան ուսումնական կենտրոններին և կրթական կազմակերպություններին, կրթության որակի հսկողությանը և դրա գիտամեթոդական ապահովմանը ներկայացվող պահանջների ներդաշնակեցման մասին առաջարկության նախապատրաստում և ընդունում |
2021-2022 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի հանձնարարական | |
III. Ջրային տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործմանն ուղղված միջոցառումներ | ||||
1. Ծովային տրանսպորտ | ||||
33. Դեպի երրորդ երկրներ (երրորդ երկրներից) փոխադրումների կազմակերպման դեպքում անդամ պետությունների նավահանգիստներում ընթացակարգերի պարզեցմանն ուղղված միջոցների մշակում |
2021-2023 թվականներ (ըստ անհրաժեշտության) |
անդամ պետություններ |
լիազորված մարմինների արձանագրային որոշումներ | |
2. Ներքին ջրային տրանսպորտ | ||||
34. 2019 թվականի փետրվարի 1-ի «Նավագնացության մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի եզրափակում |
2021 թվական |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր, անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հայտագրեր, Հանձնաժողովի հայտագրեր | |
35. 2019 թվականի փետրվարի 1-ի «Նավագնացության մասին» համաձայնագրով նախատեսված՝ նորմատիվ իրավական ակտերի և միջազգային միջգերատեսչական պայմանագրի նախապատրաստում և ընդունում |
2021-2022 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
միջազգային միջգերատեսչական պայմանագիր, անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր | |
36. Ներքին ջրային տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված համաձայնեցված մոտեցումների մշակման վերաբերյալ խորհրդատվությունների անցկացում |
մշտական հիմունքով (ըստ անհրաժեշտության) |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
խորհրդատվությունների արձանագրություններ | |
37. Անդամ պետությունների համար ներքին ջրային ուղիներով նավերի անցման կարգի կատարելագործում |
ըստ անհրաժեշտության |
անդամ պետություններ |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր | |
38. Ներքին ջրային տրանսպորտի ոլորտում կադրերի պատրաստման ծրագրերի և ստանդարտների ներդաշնակեցմանն ուղղված համաձայնեցված մոտեցումների մշակման վերաբերյալ խորհրդատվությունների անցկացում |
2021-2022 թվականներ |
անդամ պետություններ |
խորհրդատվությունների արձանագրություններ | |
IV. Երկաթուղային տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործմանն ուղղված միջոցառումներ | ||||
1. Միասնական տրանսպորտային տարածքի գործունեության համար պայմանների կատարելագործում | ||||
39. Երրորդ կողմի հետ երկաթուղային տրանսպորտով միջազգային փոխադրման ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկատվության փոխանակման կազմակերպման մասին միջազգային պայմանագրի կնքման վերաբերյալ հարցի մշակում |
2021-2022 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
խորհրդատվությունների արձանագրություններ, Ղեկավարների խորհրդի որոշումներ | |
40. Միության շրջանակներում փոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային երկաթուղային բեռնագրի օգտագործմանն անցնելու հետ կապված նախագծերի իրագործում |
2021-2023 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
լիազորված մարմինների տեղեկատվություն | |
2. Երկաթուղային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի գործունեության համար պայմանների ստեղծում՝ բացառությամբ փոխադրման ծառայությունների և ենթակառուցվածքի ծառայությունների | ||||
41. Երկաթուղային տրանսպորտի ծառայությունների շուկայի գործունեության վրա ազդող խոչընդոտների (արգելքների, բացառումների, սահմանափակումների) հայտնաբերում և վերացում |
մշտական հիմունքով |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ ներկայացվող՝ խոչընդոտների վերացման ընթացքի մասին ամենամյա զեկույցում ներառելու համար տեղեկատվություն | |
V. Օդային տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործմանն ուղղված միջոցառումներ | ||||
1. Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում՝ քաղաքացիական ավիացիայի բնագավառում միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան | ||||
42. Ըստ ներդաշնակեցման ոլորտների համաձայնեցված առաջարկների հիման վրա այն նորմերի, կանոնների և ընթացակարգերի մշակում և համաձայնեցում, որոնց կարգավորումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությամբ՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի նոյեմբերի 26-ի «Քաղաքացիական ավիացիայի բնագավառում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» թիվ 37 հանձնարարականը |
2021-2022 թվականներ |
անդամ պետություններ Հանձնաժողով |
Միության մարմնի ակտ | |
43. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների կատարում՝ մշակված նորմերի, կանոնների և ընթացակարգերի համաձայն |
2023-2025 թվականներ |
անդամ պետություններ |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր | |
2. Շրջակա միջավայրի վրա քաղաքացիական ավիացիայի բացասական ազդեցության նվազեցում | ||||
44. Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ)՝ անդամ պետությունների համար ընդհանուր ստանդարտների իրագործման հարցերով մոտեցումների մշակում և համակարգում՝ Միջազգային ավիացիայի համար ածխածնի արտանետումների կոմպենսացման և կրճատման համակարգի (СORSIА) մասով |
2021-2023 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
խորհրդատվությունների արձանագրություններ | |
45. «Կանաչ նախագծերի» մշակման և դրանք ԻԿԱՕ ներկայացման փորձի փոխանակում |
յուրաքանչյուր տարի |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
վերլուծական տեղեկանք, խորհրդատվությունների արձանագրություններ | |
3. Արդար և բարեխիղճ մրցակցության ապահովում | ||||
46. Անդամ պետությունների միջև օդային տրանսպորտով փոխադրումների շուկայում մրցակցության զարգացման վրա ազդող խոչընդոտների (արգելքների, բացառումների, սահմանափակումների) հայտնաբերում և վերացում |
մշտական հիմունքով |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ ներկայացվող՝ խոչընդոտների վերացման ընթացքի մասին ամենամյա զեկույցում ներառելու համար տեղեկատվություն | |
47. Միության օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայում արդար և բարեխիղճ մրցակցության ապահովման մասին Միության մարմնի ակտի մշակում և ընդունում, որը ներառում, սակայն չի սահմանափակվում հետևյալով՝ |
||||
ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի նոյեմբերի 26-ի «Եվրասիական տնտեսական միության օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի փուլային ձևավորման դեպքում արդար և բարեխիղճ մրցակցության ապահովմանն ու օդային հաղորդակցության ընդլայնմանն ուղղված համաձայնեցված մոտեցումների մասին» թիվ 39 հանձնարարականի դրույթների իրագործմանն ուղղված նորմերի մշակում և համաձայնեցում, որոնք ապահովում են մինչև 2025 թվականը (ըստ անդամ պետությունների պատրաստվածության*) միաժամանակ՝ օդանավագնացային և օդանավակայանային սպասարկման դիմաց վճարների գանձման դեպքում՝ անդամ պետությունների միջև միջազգային օդային կանոնավոր հաղորդակցություններ իրականացնող մյուս անդամ պետությունների օդանավեր շահագործողների համար միևնույն սակագնային դրույքաչափերի կիրառումը, ինչ սեփական շահագործողների համար. օդանավագնացային և օդանավակայանային սպասարկման դիմաց ազգային արժույթով կամ երրորդ երկրների արժույթներով փոխհաշվարկների դեպքում՝ մյուս անդամ պետությունների օդանավեր շահագործողների համար համապատասխան օրացուցային ամսաթվերի դրությամբ անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից սահմանված պաշտոնական փոխարժեքների կիրառում. անդամ պետությունների օրենսդրության մեջ այնպիսի դրույթների ներառում, որոնց համապատասխան օդանավակայանների և օդանավագնացային ծառայությունների մատուցումը մյուս անդամ պետությունների սպառողներին իրականացվում է իրենց սպառողներին տվյալ ծառայությունները տրամադրելու պայմաններից ոչ պակաս բարենպաստ պայմաններով. ուղևորների և բեռների ավիափոխադրումների իրականացման դեպքում մյուս անդամ պետության օդային տարածքի օգտագործման դիմաց անդամ պետությունների ավիաընկերություններից լրացուցիչ վճարների գանձումը թույլ չտալը. մյուս անդամ պետության օդային տարածքով տարանցիկ թռիչքներով ուղևորների և բեռների ավիափոխադրումների իրականացման դեպքում էական սահմանափակումները հանելը. անդամ պետությունների միջև միջազգային օդային կանոնավոր հաղորդակցություններ իրականացնելու դեպքում առկա սահմանափակումների՝ մինչև 2025 թվականը փուլ առ փուլ հանումն ապահովելը (ըստ անդամ պետությունների պատրաստվածության*)՝ ըստ սահմանված երթուղիներով (նշանակման կետերով) պայմանագրային գծերի. ըստ սահմանված երթուղիներով պայմանագրային գծերի շահագործման համար նշանակված և լիազորված ավիաձեռնարկությունների (փոխադրողների) քանակի. ըստ երթուղում կամ երթուղու մի հատվածում օդանավերի կոմերցիոն բեռնվածության (օդանավերի տարողության). ըստ երթուղում կամ երթուղու մի հատվածում որոշակի ժամանակահատվածի ընթացքում օդանավի կատարած թռիչքների քանակի (թռիչքների կատարման հաճախականության). |
մինչև 2023 թվականը |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Միության մարմնի ակտ | |
բ) անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում և օդային հաղորդակցության մասին համաձայնագրերի հավելվածներում փոփոխությունների կատարում |
մինչև 2025 թվականը (ըստ անդամ պետությունների պատրաստվածության*) |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր, օդային հաղորդակցության մասին համաձայնագրերում փոփոխությունների կատարում | |
4. Օդանավերի համակազմի նորացման, օդանավակայանների վերգետնյա ենթակառուցվածքի օբյեկտների արդիականացման և զարգացման համար պայմանների ստեղծում՝ ԻԿԱՕ ստանդարտներին և առաջարկվող գործելակերպին համապատասխան | ||||
48. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 6 հանձնարարականի կատարման ապահովում՝ ա) 2021 թվականի առաջին կիսամյակում անդամ պետությունների կառավարությունների կողմից Միության շրջանակներում տնտեսության բարձր տեխնոլոգիական ճյուղերում, ներառյալ՝ ավիացիոն արդյունաբերությունը, ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովի ստեղծման հնարավորության ուսումնասիրում. բ) անդամ պետությունների հետ համատեղ Հանձնաժողովի կողմից ավիաշինության բնագավառում արդյունաբերական համագործակցության ընդլայնման հնարավորության մշակում. գ) Միության տարածքում օդանավերի գոյություն ունեցող և պլանավորվող արտադրությունը հաշվի առնելով՝ Միության մաքսային տարածք քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների առանձին տեսակների ներմուծման դեպքում սակագնային արտոնություն տրամադրելու հարցի ուղղությամբ Հանձնաժողովի և անդամ պետությունների համատեղ աշխատանքի շարունակում. դ) 2021 թվականի II եռամսյակում Հանձնաժողովի խորհրդի նիստին հանձնարարականի 2-րդ կետի կատարման մասին Հանձնաժողովի կողմից տեղեկատվության ներկայացում |
2021-2023 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Միության մարմինների ակտեր | |
5. Թռիչքների անվտանգության և ավիացիոն անվտանգության ապահովում | ||||
49. Անդամ պետությունների լիազորված մարմինների պարբերական փոխգործակցության կազմակերպում՝ ԻԿԱՕ-ի կողմից ստուգումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ փորձի փոխանակման մասով, ըստ թռիչքների անվտանգության ապահովման ոլորտում ստուգումների անցկացմանն առնչվող ԻԿԱՕ-ի Համընդհանուր ծրագրերի (ԹԱՀԾ) և ըստ ավիացիոն անվտանգության ապահովման ոլորտում ստուգումների անցկացմանն առնչվող ԻԿԱՕ-ի Համընդհանուր ծրագրերի (ԱԱՀԾ)՝ շարունակական մոնիթորինգի մեխանիզմի (ՇՄՄ) շրջանակներում, ինչպես նաև ԻԿԱՕ-ի 17-րդ հավելվածի «Անվտանգություն» և 19-րդ հավելվածի «Թռիչքների անվտանգության կառավարում» ստանդարտների իրագործման կազմակերպում՝ թռիչքների անվտանգության և ավիացիոն անվտանգության նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության արդյունավետության բարձրացման համար |
2021-2023 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
ամենամյա համաժողովների անցկացում | |
50. Ավիացիոն անվտանգության ոլորտում պետական տեսուչների կողմից պրակտիկ վերապատրաստում անցնելու (ОJТ) ուղղությամբ փոխգործակցության կազմակերպում |
2021-2023 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
ամենամյա համաժողովների անցկացում | |
51. Լիազորված մարմինների միջև թռիչքային պիտանիության և թռիչքների անվտանգության ապահովման բնագավառում համաձայնագրերի կնքման նպատակահարմարության, ինչպես նաև ավիացիոն տեխնիկայի տիպային սերտիֆիկացման (տիպի առաջնային սերտիֆիկատների ճանաչման) ուղղությամբ տարվող աշխատանքների բնագավառում տեղեկատվության փոխանակման կազմակերպման հարցի մշակում |
2021-2023 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
վերլուծական զեկույց, Հանձնաժողովի հանձնարարական | |
52. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Օդային տարածքի օգտագործման և օդային երթևեկության կազմակերպման պլանավորման մասով համաձայնեցված մոտեցումների մասին» թիվ 22 հանձնարարականի դրույթների իրագործման վերաբերյալ խորհրդատվությունների անցկացում, ներառյալ՝ 2016-2030 թթ. համար ԻԿԱՕ-ի ավիացիոն համակարգի բլոկային արդիականացման իրականացման շրջանակներում համաձայնեցված հիմունքով ԻԿԱՕ-ի Գլոբալ աերոնավիգացիոն պլանի դրույթների կիրառումը. համաձայնեցված հիմունքով անդամ պետությունների ազգային աերոնավիգացիոն համակարգերի համատեղելիության և ներդաշնակեցման ապահովումը. օդային տարածքի ճկուն օգտագործման հայեցակարգի իրագործումը. միջազգային օդային կանոնավոր հաղորդակցությունների դեպքում անդամ պետությունների ավիափոխադրողների կողմից շահագործվող օդանավերին օդային տարածքի օգտագործման թույլտվությունների (ծանուցումների) տրման ընթացակարգերի ներդաշնակեցումը |
2021-2023 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
խորհրդատվությունների արձանագրություններ | |
6. Օդային հաղորդակցության ընդլայնում | ||||
53. Միության շրջանակներում օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծման և գործունեության վերաբերյալ միջազգային պայմանագրի մշակման և կնքման նպատակահարմարության մասին հարցի մշակում |
2021-2022 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
վերլուծական զեկույց, Հանձնաժողովի հանձնարարական |
___________________
* Նախատեսում է միջոցառումը նշված ժամկետից առաջ կատարելու հնարավորությունը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|