Գլխավոր տեղեկություն
Համար
N 399-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2022-15.09.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 399-Ա

 

«ՋԻԷՅՋԷՄ-ԱՐՄԵՆԻԱ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ 577,190,678,43 դրամ ընդհանուր արժողությամբ «Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00235036) «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 0259346) 2022 թվականի ապրիլի 18-ին կնքված՝ N 202204/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 577,190,678,43 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

08.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

 N 399-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում՝ որով կիրականացվի համայնքի շուրջ 120 երեխայի կրթումն և դաստիարակումը բարեկարգ և լուսավոր պայմաններում։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, պարտադիր վճարների, տուրքերի և այլ գծով արտոնություններից

3.

Բարեգործը

ՋիԷյՋէմ բարեգործական հիմնադրամ (հասցե՝ ԱՄՆ, 9701 Ուիլշայր ԲիԷլՎիԴի 1106, Բեվերլի Հիլս ՍիԷյ 90212)

4.

Ծրագիրը կատարողը

ՋիԷյՋէմ-Արմենիա զարգացման հիմնադրամ (հասցե՝ Բաղրամյան պող. 25, 61 սենյակ, Արաբկիր, Երևան, Հայստանի Հանրապետություն, ՀՎՀՀ` 00235036)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայր, սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

577,190,678,43 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Վայոց ձորի մարզի Արենի համայնք

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 թվականի մայիսի 23-ից մինչև 2024 թվականի ապրիլի 18-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների ծավալը

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում՝ 577,190,678,43 դրամ արժողությամբ

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մայիս 23-ից մինչև 2024 թվականի ապրիլի 18-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը` 577,190,678,43 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնք

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով

սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

 

08.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.03.2024, N 207-Ա 27.03.2024, N 399-Ա
07.03.2023, N 180-Ա 08.03.2023, N 399-Ա
14.09.2022, N 660-Ա 15.09.2022, N 399-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան