Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 74
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.08.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2019 թվականի

թիվ 74

քաղ.  Չոլպոն-Աթա

  

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 47-րդ և 55-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

           

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

    

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

         

  

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի օգոստոսի 8-ի

թիվ 74 որոշման

       

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարվող

            

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 157 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինի ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներում՝

ա) 1-ին աղյուսակի երրորդ սյունակում՝

2-րդ կետը «(Tilletia indica)» բառերից հետո լրացնել «և ցորենի գաճաճ մրիկից (Tilletia controversa)» բառերով,

15-րդ և 16-րդ կետերում «niponensis» բառը փոխարինել «sasakii» բառով,

բ) 3 աղյուսակի երրորդ սյունակի 2-րդ կետը լրացնել «և ցորենի գաճաճ մրիկից (Tilletia controversa)» բառերով,

գ) 4-րդ աղյուսակի երրորդ սյունակի 4-րդ և 5-րդ կետերում, «niponensis» բառը փոխարինել «sasakii» բառով,

դ) 6-րդ աղյուսակի երրորդ սյունակի 1-ին կետում «եղևնու կեղևակերի» բառերը փոխարինել «եղևնու քրծենակերի» բառերով:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 158 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում՝

ա) «Tuta absoluta (Povolny)»-ի վերաբերյալ դիրքում «(Povolny)» բառը փոխարինել «(Meyrick)» բառով,

բ) «Xylophilus ampelinus (Panagopoulos) Willems et al.»-ի վերաբերյալ դիրքից հետո «Ralstonia solanacearum (Smith) Yabuuchi et al.»-ի վերաբերյալ դիրքը հանել,

գ) «Bidens bipinnata L.»-ի վերաբերյալ դիրքում [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին],

դ) «Carposina niponensis Wlsingham»-ի վերաբերյալ դիրքում «niponensis Wlsingham» բառերը փոխարինել «sasakii Matsumura» բառերով,

ե) «Synchytrium endobioticum (Schilbersky) Percival»-ի վերաբերյալ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

    

«Tilletia controversa Kuhn

Ցորենի գաճաճ մրիկ»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2022 թվական: