Գլխավոր տեղեկություն
Համար
N 683-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2022-24.12.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 13.05.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2022 թվականի N 683-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 57-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարելու`

1) «Հիպերնովա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/38Շ պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով նոր ժամկետ՝ 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 40 (քառասուն) օր, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/38Շ պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված տույժերը հաշվարկվում են 2021 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ը և սույն ենթակետով նախատեսված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև աշխատանքների արդյունքները պատվիրատուին հանձնելու օրը.

2) «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/37Շ պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով նոր ժամկետ՝ 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 40 (քառասուն) օր, իսկ թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/37Շ պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված տույժերը հաշվարկվում են 2021 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ը և սույն ենթակետով նախատեսված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև աշխատանքների արդյունքները պատվիրատուին հանձնելու օրը.

3) «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հունիսի 7-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ԳՀԱՇՁԲ-2021/2Շ պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով նոր ժամկետ՝ 2022 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 50 (հիսուն) օր, իսկ թիվ ՏԿԵՆ-ԳՀՄԱՇՁԲ-2021/2Շ պայմանագրի 6.2-րդ կետով նախա- տեսված տույժերը հաշվարկվում են 2021 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 31-ը և սույն ենթակետով նախատեսված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև աշխատանքների արդյունքները պատվիրատուին հանձնելու օրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան


13.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 13-ի N 683-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 13-ի N 683-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 13-ի N 683-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 13-ի N 683-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 13-ի N 683-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2022 թվական: