Գլխավոր տեղեկություն
Համար
N 302-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 302-Ա

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 14,056,056 դրամ արժողությամբ «Քաղցրավենիքի նվիրաբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02269952) «Գրանդ քենդի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02226764) 2022 թվականի մարտի 21-ին կնքված՝ N ԳՔ-022/2022 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է քաղցրավենիքի ձեռքբերում՝ 14,056,056 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

06.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 302-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Պետական մանկատների երեխաներին, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների երեխաներին, բարեգործական կազմակերպություններին /մանկատներ/ և ցերեկային խնամքի հաստատությունների խնամքի և հոգածության տակ գտնվող երեխաներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա (հունիսի 1) կապակցությամբ քաղցրավենիքի տոպրակների նվիրաբերում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան 0061, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952)

4.

Ծրագիրը կատարողը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան 0061, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Սույն ծրագրին կից ներկայացվող աղյուսակով նախատեսված պետական մանկատների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, բարեգործական կազմակերպությունների /մանկատներ/, ցերեկային խնամքի հաստատությունների խնամքի և հոգածության տակ գտնվող երեխաներ/ սոցիալական բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

14 056 056 /տասնչորս միլիոն հիսունվեց հազար հիսունվեց/ ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Սույն ծրագրին կից ներկայացվող աղյուսակով նախատեսված պետական մանկատների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, բարեգործական կազմակերպությունների /մանկատներ/, ցերեկային խնամքի հաստատությունների խնամքի և հոգածության տակ գտնվող երեխաներ: Ընտրությունը կատարվել է բարեգործական հիմնադրամի կողմից:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի մայիսի 17-ից մինչև մայիսի 25-ը ներառյալ:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ նախատեսվում է սույն ծրագրին կից ներկայացված աղյուսակով նախատեսված պետական մանկատների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, բարեգործական կազմակերպությունների /մանկատներ/ և ցերեկային խնամքի հաստատությունների խնամքի և հոգածության ներքո գտնվող 2004 երեխաներին նվիրել “Գրանդ Քենդի” ՍՊ ընկերության կողմից արտադրված քաղցրավենիքի տոպրակներ՝ ընդհանուր առմամբ 14 056 056 /տասնչորս միլիոն հիսունվեց հազար հիսունվեց/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մայիսի 17-ից մինչև մայիսի 25-ը ներառող ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է թվով 2004 հատ քաղցրավենիքի տոպրակի ձեռքբերում հայկական «Գրանդ Քենդի» ՍՊ ընկերությունից, 14 056 056 /տասնչորս միլիոն հիսունվեց հազար հիսունվեց/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թ.-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

 

Աղյուսակ

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից նախատեսվող

«Քաղցրավենիքի նվիրաբերում» ծրագրի

«21» մայիսի, 2022 թ.

 

Նվիրաբերությունը ստացող երեխաների խնամքի կենտրոններ

 

Պետական մանկատները

NN

ը/կ

Անվանումը

Հասցեն

Երեխաների

քանակը

1.

Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ

Ք. Երևան, Ար. Արմենակյանի փողոց 119

25

2.

Երևանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ

Ք. Երևան, Մ. Յաղուբյան նրբ. 13, 59 դպրոցի հարևանությամբ Մանումենտ Գեյն շտաբ (նախկին Արմեն Տիգրանյանի) փողոց 13

108

3.

Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ

Ք. Գյումրի, Թամանյանի փողոց 17

100

4.

«Գավառի մանկատուն» ՊՈԱԿ

Գավառ, Օգոստոսի 23-ի փողոց 106

60

5.

«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

ՀՀ Արարատի մարզ, գյուղ Նոր-Խարբերդ, Բաղրամյան 58

236

 

Ընդամենը՝ 529 երեխա

 

ՀՀ Պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները

NN

ը/կ

Անվանումը

Հասցեն

Երեխաների

քանակը

1.

Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 11 հատուկ (օժանդակ) դպրոց

Ք. Երևան, Նուբարաշեն 6փ., շ.1

80

2.

Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 14 հատուկ դպրոց

Ք. Երևան, Մամիկոնյանց 31

63

3.

Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ N 15 կրթահամալիր

Ք. Երևան, Նորքի այգիներ 193

122

4.

Երևանի հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոց

Ք. Երևան, Մոլդովական 41

92 /այդ թվում

2 արցախցի երեխա/

5.

Հանրապետական N 1 հատուկ կրթահամալիր

Ք. Երևան, Վարդաշեն 6, 68/2

42

6.

Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիր

Ք. Երևան, Րաֆֆու 113

73

7.

Կապանի N 3 հատուկ կրթահամալիր

Ք. Կապան, Սպանդարյան 4

92

 

Ընդամենը՝ 564 երեխա

 

Բարեգործական կազմակերպությունները /մանկատները/

NN

ը/կ

Անվանումը

Հասցեն

Երեխաների

քանակը

1.

«SOS մանկական գյուղեր» - ԲՀ ԾՔԻ «Կոտայք» մասնաճյուղ

ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հերման Գմայների փ. 1

62

2.

«SOS մանկական գյուղեր» - ԲՀ ԾՔԻ «Իջևան» մասնաճյուղ

ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Երևանյան փ. 1

60

3.

Սպիտակ քաղաքի միսիոներների բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղ

ՀՀ Լոռու մարզ ք. Սպիտակ, Իտալական թաղամաս

4

4.

Երևան քաղաքի միսիոներների բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղ

ք. Երևան, Նորք Մարաշ 7-րդ փողոց, 37 տուն

16

5.

՛«Նագաշյան մանուկների տուն» կենտրոնհիմնարկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո

ք. Երևան, Ահարոնյան 2/2

22

6.

Տիրամայր Հայաստանի կուսաստան կրոնական բարեգործական կազմակերպություն

Ք. Գյումրի, Չարենցի փողոց 6

32

7.

ՀՕՖ-ի երեխաների աջակցության

ճգնաժամային կենտրոն հիմնադրամ

Ք. Երևան, Ուլնեցի 64

25

8.

«Քյուրքչյան» երեխաների աջակցության սոցիալական կենտրոն

Ք. Էջմիածին, Սուրբ Գայանե վանք

15

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո

   
 

Ընդամենը՝ 236 երեխա

 

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության սոցիալական հոգածության ցերեկային խնամքի հաստատությունները և աջակցության կենտրոնները

NN

ը/կ

Անվանումը

Հասցեն

Երեխաների

քանակը

1.

«Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ

ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շիրակացու փողոց 10

160

2.

«Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ

ՀՀ, ք․ Երևան, Աջափնյակ վ/շ Մարգարյան 35

100

3.

«Լոռու մարզի երեխայի և ընտանիքի

աջակցության կենտրոն» ՊՈԱԿ

ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տարոն 4,

Մեքենաշինության թաղամաս, ՄՆՇ-23

100

4.

«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ

ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, Բաղաբերդ 27

120

5.

«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ

ՀՀ, ք. Երևան, Զաքարիա Սարկավագի փողոց, 142/2

100

6.

«Երեխայի և ընտանիքի աջակցության

կենտրոն» ՊՈԱԿ

ՀՀ, ք. Երևան, Նուբարաշեն, Չնքուշի 14

95

 

Ընդամենը՝ 675 երեխա

 

Քաղցրավենիքի տոպրակներ ստացող երեխաների ընդհանուր քանակը՝ 2004 երեխա

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

 

06.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ