«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2002 թվականի N 349
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 238 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու մասին» N 238 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 22-ի N 329 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշմամբ հաստատված՝ համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի կազմում՝
ա) «ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության ստանդարտացման և սերտիֆիկացման հարցերի վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական քաղաքականության վարչության տեխնիկական նորմավորման և ստանդարտացման բաժնի պետ» բառերով.
բ) «ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածաշրջանային մաքսատների և մաքսային կետերի աշխատանքների կազմակերպման տեսչական վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսասակագնային կարգավորման վարչության պետ» բառերով.
գ) «ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ստանդարտացման, սերտիֆիկացման և մտավոր սեփականության վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տնտեսական քաղաքականության և տեղեկատվական-վերլուծական վարչության պետի տեղակալ» բառերով.
դ) «ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
ե) «Հայաստանի շինարարների միության նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հայաստանի շինարարների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 8-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |