ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
15 մարտի 2022 թ. |
N 537-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 497-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 76-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով և 33-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 497-Ն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1-7 հավելվածների:
2. Որոշման 2-րդ մասի «5,394,028.6» թիվը փոխարինել «5,217,542.5» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հր. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022 թ. մարտի 15 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|