ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1044-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 72,848,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՀայՌուսգազարդ», այսուհետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 015.08.13.1511 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի մայիսի 4-ին կնքված N 07-0125-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԱրմենՏել» ՓԲԸ-ի, այսուհետ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2006 թվականի նոյեմբերի 28-ին կնքված՝ N 010957156 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 48,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՊԻԿՈ-ՎԻԿՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2021 թվականի նոյեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրասենյակային պիտույքների մատակարարում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 1044-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
1. |
Ծրագրի նպատակը |
ՀՀ գիտության զարգացմանը նպաստելու նպատակով գիտական դրամաշնորհների տրամադրում ՀՀ գիտնականներին և գիտական խմբերին | ||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդված) | ||
3. |
Բարեգործը |
Հայ Օգնության Ֆոնդ (630 Սեքոնդ Ավենյու, Նյու-Յորք, ԱՄՆ) | ||
4. |
Ծրագիրը կատարողը |
ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ, քաղ․ Երևան, Մ. Խորենացու փող. 22, ՀՎՀՀ 02517115 | ||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գործող գիտական և կրթական հիմնարկներ: Բնագավառը՝ գիտություն և կրթություն | ||
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 72,848,000 ՀՀ դրամ | ||
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ գիտական և կրթական հիմնարկներ, գիտնականներ: Ընդամենը 28 գիտական խմբեր, Ընդհանուրը` 112 գիտնականներ: | ||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01.01.2022-20.05.2023 | ||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի կողմից ԳԿՀԱՀ կայքում, ՀՀ թերթերում, ՀՕՖ-ի ֆեյսբուկյան էջում տպագրված հայտարարության հիման վրա մրցույթի կազմակերպում: Մրցույթի հայտարարումից հետո մասնակիցները էլ. փոստով, անգլերեն լեզվով գրված իրենց գիտական աշխատանքները ուղարկում են Նյու Յորքում գտնվող դրամաշնորհի մրցույթի անցկացման կազմ. կոմիտեին (Հետազոտական խորհրդին), որը համապատասխան մասնագիտությունների առաջատար գիտնականներին է ներկայացնում առաջադրված աշխատանքները: Համադրելով առաջատար տարբեր գիտնականների եզրակացությունները ներկայացված գիտական խմբերի աշխատանքների վերաբերյալª հայտարարվում են մրցույթի հաղթողները: Դրամաշնորհի հաղթողները ճանաչվելուց հետո ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղը պայմանագրեր է կնքում նրանց հետ և վերահսկում պայմանների կատարումը:Գիտական ծրագրերի իրականացման ժամանակ՝ ՀՕՖ-ի մոնիթորինգի հանձնաժողովը տարին 2 անգամ այցեր է կատարում գիտական խմբեր, աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:
Ծրագրի 1-ին փուլ. 01.01.2022 թ. – 20.11.2022 թ. Ծրագրի 2-րդ փուլ. 20.11.2022 թ. – 20.05.2023 թ.
Դրամաշնորհի առաջին կեսը տրվում է 2022 թ. մայիսին իսկ գումարի երկրորդ կեսը՝ առաջին փուլի ավարտին /նոյեմբեր 2022 թ./:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում 72,848,000 ՀՀ դրամ, որից 67,200,000 ՀՀ դրամ գումարը տրամադրվում է 28 գիտական խմբերին, որպես դրամաշնորհ, յուրաքանչյուրին՝ 2,400,000 ՀՀ դրամ, իսկ 5,648,000 ՀՀ դրամ գումարը հանդիսանում է կազմակերպական ծախս, որն ներառում է.
| ||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
- բնական գազի ձեռքբերում՝ 1,600,000 ՀՀ դրամի չափով - ջրամատակարարման ծառայության ձեռքբերում՝ 700,000 ՀՀ դրամի չափով - ֆիքսված հեռախոսակապի ծառայության ձեռքբերում՝ 48,000 ՀՀ դրամի չափով - գրասենյակային պիտույքների ձեռքբերում՝ 1,200,000 ՀՀ դրամի չափով | ||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է այդ թվում 5,648,000 ՀՀ դրամ՝ ընդհանուր արժողության 7.8%-ը: Ծրագրի սպասարկումը ներառում է.
| ||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ ԳԱԱ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: | ||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |