Գլխավոր տեղեկություն
Համար
N 951-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 951-Ա

 

«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 3,705,200 դրամ ընդհանուր արժողությամբ «Ուսումնական մասնաշենքի կահավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից՝ «Ռոբերտ Մելիքյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 35058367) 2021 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աթոռների մատակարարում՝ 3,705,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

10.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 951-Ա որոշման

 

«ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին պատկանող ուսումնական մասնաշենքում օգտագործելու նպատակով աթոռների ձեռք բերում, որի արդյունքում կստեղծվեն նպաստավոր պայմաններ մասնաշենքում իրականացվող դասընթացների համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Շվեյցարիայի «Դիակոնիա» միջազգային հիմնադրամ (Շվեյցարիա, Բայնվիլ ամ Զեե, Ֆելդշտրասսե 9)

4.

Ծրագրի կատարողը

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս, ՀՎՀՀ՝ 00068196)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս` սոցիալական բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

3 705 200 ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հիմնադրամի շահառուներ, սոցիալապես անապահով ընտանիքների անդամներ, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ, հաշմանդամ երեխաներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին պատկանող ուսումնական մասնաշենքում օգտագործելու նպատակով աթոռների ձեռք բերման արժեքը կազմում է 3 705 200 դրամ, իրականացվելու է՝ 20.11.2021 թ-ից մինչև 01.12.2021 թ.:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Աթոռների ձեռք բերում՝ 3 705 200 ՀՀ դրամ, առանց ԱԱՀ-ի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թ-ի հունվարի 16-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

10.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ