Գլխավոր տեղեկություն
Համար
N 1310-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1310-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով`

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2022 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

18.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1310-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ

 

NN

ը/կ

Ստուգվող

կազմակերպությունը

Ստուգման ենթակա ծրագիրը (միջոցառումը) և հարցը

Ստուգմամբ ընդգրկվող

ժամանակաշրջանը

1

2

3

4

1.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

● Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում

● Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում

2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

2.

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտություն, ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին աուդիտի, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում

2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

3.

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտություն, ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին աուդիտի, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում

2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

4.

ՀՀ քաղաքաշինության կոմիտե (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

● Առողջապահական օբյեկտների շինարարություն

● մշակութային օբյեկտների շինարարություն

● մշակութային օբյեկտների հիմնանորոգում

● կրթական օբյեկտների հիմնանորոգում

● մարզական օբյեկտների շինարարություն

2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

5.

«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ

«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգի վերականգնում» ծրագրի շրջանակներում հատկացված ենթավարկի նպատակային օգտագործման ճշտություն (51 մլն եվրո)

2016-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

6.

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ

Ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում

2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

7.

ՀՀ Շիրակի մարզպետարան

(աշխատակազմ, ծրագիր

կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

● «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում»,

● «Տարրական ընդհանուր հանրակրթություն»,

● «Հիմնական ընդհանուր հանրակրթություն»,

● «Միջնակարգ ընդհանուր հանրակրթություն»,

● «Ներառական կրթություն տարրական դպրոցում»,

● «Ներառական կրթություն միջին դպրոցում»,

● «Ներառական կրթություն ավագ դպրոցում»,

● «Նախադպրոցական կրթություն»

● «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ»

2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

8.

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Առանձին տնտեսավարող սուբյեկտների կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման մասով հետաձգված ԱԱՀ-ի պարտավորությունների հաշվառման և սահմանված ժամկետներում դրանց կատարման ճշտությունը

 

ՀՀ կառավարության 2019 թ. հոկտեմբերի 3-ի N 1329-Ն, 2019 թ. սեպտեմբերի 19-ի N 1253-Ն, 2019 թ. օգոստոսի 8-ի N 1020-Ն, 2019 թ. օգոստոսի 1-ի N 980-Ն և 2020 թ. մայիսի 7-ի N 731-Ն որոշումներով նախատեսված՝ մեկ անձից գնման պայմանների և ներկայացված հիմնավորումների համապատաս- խանություն, ինչպես նաև նշված որոշումներով փաստացի ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ստուգում

2017-2021 թթ.

9.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

● Ճանապարհային ցանցի բարելավում, այդ թվում՝

- Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ174+100-կմ182+532 բացառությամբ կմ181+500

խողովակի հատվածը 500մ հատվածի և Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-

Մեղրի-Իրան սահման միջպետական ավտոճանապարհի կմ1930+000- կմ193+000 հատվածի միջին նորոգման աշխատանքներ

- Տ-1-51,Հ21 Վարդաբլուր ավտոճանապարհի կմ0+000-կմ2+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ

- ՀՀ Տավուշի մարզի Բերդավան համայնքի ներհամայնքային երկու փողոցների 2.1 կմ երկարությամբ հատվածների հիմնանորոգման աշխատանքեր

- Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ167+600-կմ174+100

● «Երևանի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիր

● «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման խորհրդատվության համար» դրամաշնորհային ծրագիր

2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

10.

«Հայավտոկայարան» ՓԲԸ

50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

11.

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ

50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և

արդյունավետության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

12.

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ

50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

13.

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ

50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

14.

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ՝ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում

2019-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

15.

«Հայփոստ» ՓԲԸ

50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

վճարման ճշտության ստուգում

2011-2021 թթ. և 2022 թ.

հաշվետու ժամանակաշրջան

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ