Գլխավոր տեղեկություն
Համար
N 1716-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 21.10.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

21 հոկտեմբերի 2021 թվականի N 1716-Ն

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 28-րդ մասը, ինչպես նաև ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններն ինքնաշխատ եղանակով ստանալու իրավունք ունեցող մասնավոր անձանց խմբերի (ըստ գործունեության տեսակների) ցուցակը հաստատելու մասին» N 1125-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանը «65-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերից հետո լրացնել «և 26-րդ հոդվածի 28-րդ մասը» բառերով։

2. Որոշմամբ հաստատված հավելվածի՝

1) 1-ին կետում՝ «տեղեկություններն» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ գրանցամատյանում գրառվող տեղեկությունները)» բառերով․

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով․

«7) իրավաբանական անձանց պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող անձինք:»։

  

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

21.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2021 թվական: