Գլխավոր տեղեկություն
Համար
N 631-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.2021-16.04.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.07.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
28.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 631-Ա

 

«ՍԻԹԻ ՕՖ ՍՄԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂՑԿԵՂ ԵՎ ԱՐՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 133,400,000 դրամ արժողությամբ «Աջակցություն քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող անձանց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 00464744) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Էյ Բի Սի Ֆարմացիա» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00129804) հետ 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի ձեռքբերում 18,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Աստերիա» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01537077) հետ 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի ձեռքբերում 32,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Լիկվոր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01201697) հետ 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի ձեռքբերում 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ԷնՋի ֆարմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00225867) հետ 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի ձեռքբերում 26,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Նունե Եզիազարյան» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00204472) հետ 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի ձեռքբերում 26,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Ֆարմ Թրաստ Իմպորտ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00175951) հետ 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի ձեռքբերում 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Երևան-Աուդիտ Կոնսալտ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02703411) հետ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների ձեռքբերում 300,000 դրամի չափով (ամսական), առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան


28.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 631-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂՑԿԵՂ ԵՎ ԱՐՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է անհատույց կերպով աջակցել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող, ՀՀ-ում բուժվող մինչև 25 տարեկան ֆիզիկական անձանց:

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Բարեգործական որակման նպատակն է օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնություններից:

3.

Բարեգործը

«Սիթի օֆ սմայլ բարեգործական» հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

Սույն ծրագիրն իրականացվում է Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի կողմից

Հասցե՝ ք. Երևան, Ներսիսյան 7

Հեռ:՝ 00 374 91 403 927

00 374 10 283 800

e-mail: info@cityofsmile.org

ՀՎՀՀ՝ 00464744

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հիմնադրամի գործունեության հասցեն է՝ ՀՀ, ք. Երևան, Ներսիսյան 7

Բնագավառը՝ առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 133,400,000 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրի շահառուներն են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան ՀՀ-ում բուժվող ֆիզիկական անձինք, որոնք «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառուներ են, այդ թվում՝ սակավ ապահովված ընտանիքներ, որոնք չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց բուժման ծախսերը:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ներկայացված ծրագիրն ընդգրկում է 15.07.2021 թ. մինչև 31.12.2022 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրում ներկայացված հաշվարկներն ընդգրկում են 15.07.2021 թ. մինչև 31.12.2022 թ. ընկած ժամանակահատվածը: Նախատեսվում է իրականացնել դեղորայքային աջակցության միջոցառումներ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող, ՀՀ-ում բուժվող մինչև 25 տարեկան ֆիզիկական անձանց: Տվյալ ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում ծախսել 128,000,000 դրամ դեղորայքի և 5,400,000 դրամ ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերի համար:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հիմնադրամը ՀՀ տարածքում 15.07.2021-31.12.2022 թթ. ընկած ժամանակահատվածում նախատեսում է ձեռք բերել դեղորայք 128,000,000 դրամ արժողությամբ և անհատույց բաշխել շահառուներին:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Հիմնադրամը ՀՀ տարածքում 15.07.2021-31.12.2022 թթ. ընկած ժամանակահատվածում նախատեսում է ձեռք բերել հաշվապահական հաշվառման ծառայություն 5,400,000 ՀՀ դրամ արժողությամբ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Սիթի օֆ սմայլ բարեգործական հիմնադրամը համագործակցում է ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի և ՀՀ առողջապահության նախարարության հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Սույն ծրագրի գործունակության և արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Սիթի օֆ սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետի համաձայն սահմանված տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հիմնադրամն անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Յուրաքանչյուր եռամսյակ հիմնադրամի կայքում հրապարակվում է հիմնադրամի ծախսերի մանրամասն հաշվետվություն:


Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան


28.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ