27.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2021 թվականի N 95-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 08.07.21 թվականին սույն որոշման 4-րդ կետի համաձայն)
Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 47-րդ հոդվածը և 7-րդ հավելվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ժամանակավոր արգելել Հայաստանի Հանրապետություն ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523100000, 2523210000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի) ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ապրանքների «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումը:
(1-ին կետը փոփ. 16.02.21 N 190-Ն)
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
1) սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին.
2) ներկայացնել առաջարկ Եվրասիական տնտեսական միության քննարկմանը` Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման արգելքի կիրառման վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման վերահսկողությունը:
3.1. Սույն որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում մինչև 2021 թվականի փետրվարի 8-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված, սակայն սույն որոշման 1-ին կետում նշված ընթացակարգերով չձևակերպված ապրանքների վրա։
(3.1-ին կետը լրաց. 16.02.21 N 190-Ն)
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը և գործում է մինչև 2021 թվականի հուլիսի 8-ը:
(4-րդ կետը փոփ. 08.04.21 N 480-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2021 թվական: