Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-21-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.21/5(377) Հոդ.93
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-274) 5-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը լրացնել «, բացառությամբ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով՝

 

«9. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նոտարը պարտավոր է տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:»:

 

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում`

 

 ա) 2-րդ կետը լրացնել «, բացառությամբ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ՝

«6) ապահովել «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարումը:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրվանից

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 11
Երևան
ՀՕ-21-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան